Թրամփը Լոս Անջելես է ուղարկել Ազգային գվարդիայի ևս 2000 մարտիկի և 700 ծովային հետևակայինի
Հուլիսի 09, 2025

Թրամփը Լոս Անջելես է ուղարկել Ազգային գվարդիայի ևս 2000 մարտիկի և 700 ծովային հետևակայինի

By Հունիսի 10, 2025 16

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է Ազգային գվարդիայի ևս 2000 մարտիկի ուղարկել Լոս Անջելես։ Այսպիսով, քաղաքում տեղակայված Ազգային գվարդիայի մարդիկների թիվը կհասնի 4100-ի։ Բացի այդ, Պենտագոնը շուրջ 700 ծովային հետևակի է ուղարկել Լոս Անջելես։

Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Գործակալությունը նշում է, որ Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ ցույցերի չորրորդ օրը համեմատաբար խաղաղ է անցել։Հազարավոր մարդիկ երթի են դուրս եկել քաղաքապետարանի շենքի առջև, հարյուրավոր մարդիկ ցույց են անցկացրել դաշնային համալիրի մոտ, որտեղ գտնվում է նաև միգրանտների պահման կենտրոն։ Միևնույն ժամանակ, Կալիֆոռնիայի նահանգը դատի է տվել նախագահին՝ Լոս Անջելեսում Ազգային գվարդիա տեղակայելու համար։ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան հայտարարել է դատական հայցի մասին՝ ասելով, որ Թրամփը ոտնահարել է նահանգի ինքնիշխանությունը։

Դոնալդ Թրամփը և Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սոցիալական ցանցերում վիրավորանքներ են փոխանակել։ Նյուսոմը X սոցիալական հարթակում գրել է, որ ծովային հետևակայինները չպետք է տեղակայվեն և դեմ կանգնեն իրենց հայրենակիցներին, որպեսզի իրագործեն «բռնապետական նախագահի խելագար ֆանտազիաները»։

Իր հերթին, Թրամփը Նյուսոմին անվանել է «ոչ կոմպետենտ»՝ նշելով, որ Կալիֆոռնիայի իշխանությունները պետք է շնորհակալ լինեն իրեն միջամտելու համար։ Թրամփը կարծիք է հայտնել, որ լավ կլիներ, եթե Նյուսոմը ձերբակալվեր։

Ծոս Անջելեսում ցույցերը սկսվել են հունիսի 6-ին, երբ միգրացիոն իշխանությունները ռեյդեր են սկսել քաղաքում։ Բողոքի ակցիաների մի քանի օրերի ընթացքում իրավապահների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել։ Ոստիկանները ցուցարարների դեմ կիրառել են ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ և ոչ մահաբեր զենքեր, ակցիաների մասնակիցներն էլ տարբեր առարկաներ են նետել իրավապահների վրա, մեքենաներ հրկիզել։ ԱՄՆ վարչակազմի միգրացիոն քաղաքականության դեմ ցույցեր են տեղի ունեցել նաև ԱՄՆ այլ քաղաքներում։

Մարդիկ երթերի են դուրս եկել Տամպայում, Բոստոնում, Հյուստոնում, Նյու Յորքում։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինային. Մակրոն

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերի. Արաղչի

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել.

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ