Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Դավիթ Համբարձումյանի մասով ճիշտ չեն գնահատականները, մենք չենք ասել՝ կողմ չենք նրա թեկնածությանը, հակառակը՝ հրապարակային հայտարարել ենք, որ կողմ ենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:
«Մենք ունենք մեր ֆրակցիայի հայտարարությունը, որ կմիանանք իմփիչմենթի գործընթացին: Դավիթի մասով մենք հայտարարել ենք, որ կողմ ենք, նույնիսկ ցույց ենք տվել ստորագրություններն՝ ավելորդ խոսակցություններից խուսափելու համար»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Միքայել Սրբազանին, Քոչարյանն ասաց, որ դա իրենց նախաձեռնությունը չի եղել: «Կար արդեն նախաձեռնություն և մենք էլ հայտարարել ենք, որ եթե Սրբազանը համաձայնի, մենք էլ մեր ստորագրություններով կաջակցենք»,- պարզաբանեց նա:
ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելը պատանդ է դարձրել Մերձավոր Արևելքի ճակատագիրը: Այս մասին օկուպասված Ստեփանակերտում տեղի ունեցող ՏՀԿ գագաթնաժողովի ժամնակ ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Իրանի նախագահը հայտարարել է, որ 12 օրվա ընթացքում գրոհներ են իրականացվել խաղաղ բնակիչների և ՄԱԳԱՏԷ-ի հովանու ներքո գտնվող միջուկային օբյեկտների վրա:
«Մենք կանխել ենք պատերազմը տարածաշրջանում՝ օգտվելով ինքնապաշտպանության մեր օրինական իրավունքից։ ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելը «պատանդ» է դարձրել Մերձավոր Արևելքի ճակատագիրը։ Եթե այս իրավիճակը շարունակվի, ապա դա բացասաբար կանդրադառնա տարածաշրջանում տնտեսական ինտեգրման վրա»,-ասել է Փեզեշքիանը:
«Տաշիր գրուպ»-ում խուզարկությունից հետո 4 հոգու մեղադրանք է առաջադրվել, նրանք կալանավորված են: Այս մասին հյատնում է «Ազատությունը»:
«Կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ»-ում տեղի ունեցած խուզարկությունից հետո 4 անձի մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքով:
Քննաչական կոմիտեից հայտնում են՝ 4-ն էլ կալանավորված են: Թե ովքեր կալանավորված անձինք և ինչ պաշտոններ են զբաղեցնում ՔԿ-ից չեն մանրամասնում»:
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ՝ ակնկալելով խորացնել Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերությունը։ Այս մասին ասված է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում։
«Մեր սրտանց շնորհավորանքներն ենք հղում ԱՄՆ-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Անհամբեր սպասում ենք ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը և գալիք տարիներին ավելի ամուր կապերի ձևավորմանը։ Այս հատուկ օրը մեր ամերիկացի բարեկամներին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և ուրախություն»,-նշված է գերատեսչության գրառման մեջ։
Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ. հայտնում են ՆԳՆ-ից։
Այսօր՝ հուլիսի 4-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցի թիվ 76 հասցեում գործող «Yans» երաժշտական ակումբի և ռեստորանային համալիրի 1-ին հարկում ծուխ և կրակ է նկատվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի 8-րդ, 1-ին և 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Տեղում հատարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ և մինչ հրշեջների ժամանումը՝ նկուղային հարկում բռնկված հրդեհի տարածման դեմ պայքարել են քաղաքացիներն ու ռեստորանի աշխատակիցները, ապա հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է կրակի տարածումը և այն մարել են:
Այրվել է էլեկտարական վահանակ, էլեկտրական կարգավորիչ, մոտ 10 քմ առաստաղ, վարագույր և կոյուղու պլաստմասե խողովակ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հուլիսի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցը որևէ առաջընթացի չի հանգեցրել ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ։
Այս մասին հաղորդում է The New York Times-ը։
Թրամփը նաև նշել է, որ գոհ չէ հակամարտության ձգձգումից։«Ես նրա հետ ոչ մի առաջընթացի չեմ հասել», – ասել է Թրամփը լրագրողներին։
Կողմերը գրեթե 1 ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել, որն արդեն վեցերորդ հեռախոսազրույցն է հունվարին Թրամփի պաշտոնակալությունից ի վեր։
Հեռախոսազրույցից հետո ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ քննարկման առանցքում եղել է Ուկրաինան։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման հարցը։
Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը հետ չի կանգնի հակամարտության պատճառների վերացման իր նպատակներից։ Կրեմլի ղեկավարը նաև նշել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը։ Կողմերը քննարկել են նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Իրանում և Սիրիայում:
Նախագահներն անդրադարձել են նաև էներգետիկայի, տիեզերքի և այլ հեռանկարային ոլորտներում երկու երկրների արդյունավետ համագործակցության հնարավորություններին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում մասնակցել Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններին։
Այս մասին նա ասել է հուլիսի 3-ին Մերիլենդի «Էնդրյուս» ռազմակայանում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է LiveNOW from FOX-ը։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Իրանը ցանկանում է երկխոսություն սկսել իր հետ։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները նպատակ չի հետապնդում վնասել Իրանին։ Թրամփի խոսքով՝ հակամարտության հետևանքով սպառվել են ինչպես Իսրայելի, այնպես էլ Իրանի ուժերը։ Սակայն, ըստ Թրամփի, հատկապես տուժել է Իրանը։
«Եվ ես կարծում եմ՝ նրանք (Իրանը) ցանկանում են հանդիպել։ Այսինքն՝ ես գիտեմ, որ նրանք ցանկանում են հանդիպել, և անհրաժեշտության դեպքում ես դա կանեմ», – ասել է Թրամփը։Նա հավելել է, որ Իրանի հետ բանակցությունների գործընթացում ներգրավված է իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, որը «ֆանտաստիկ աշխատանք» է կատարել։
Axios լրատվական հարթակն ավելի վաղ հայտնել էր, որ Ուիթքոֆի հանդիպումը Իրանի ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի շուրջ կկայանա հաջորդ շաբաթ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ ԱՄՆ բանագնացը նախատեսում է հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ չնայած որոշակի տեսակի զենքի մատակարարման կասեցմանը։
Այս մասին նա ասել է Մերիլենդի «Էնդրյուս» ռազմաբազայում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է LiveNOW from FOX-ը։
Լրագրողը հարց է ուղղել այն մասին, թե ինչու է ԱՄՆ-ն դադարեցրել ռազմական օգնության որոշ մատակարարումներ Ուկրաինային։«Մենք չենք դադարեցրել։
Մենք զենք տալիս ենք։ Մենք շատ զենք են տրամադրել և շատ զենք ենք տրամադրում։ Մենք աշխատում ենք նրանց հետ, փորձում ենք օգնել նրանց», – ասել է ԱՄՆ նախագահը։
Միևնույն ժամանակ նա քննադատել է նախկին նախագահ Ջո Բայդենին Ուկրաինային շատ մեծ քանակությամբ զենք տրամադրելու համար։
«Բայդենը նրանց այնքան շատ զենք է տվել, որ դատարկել է մեր սեփական պաշարները։ Մենք պետք է համոզվենք, որ ինքներս բավարար զենք ունենք», – ասել է ԱՄՆ նախագահը։
Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ վարչակազմը հայտարարել է Ուկրաինային որոշակի տեսակի զենքի մատակարարման կասեցման մասին։ Մասնավորապես, դա վերաբերում էր ՀՕՊ հրթիռներին։ Վաշինգտոնում դա հիմնավորվել է նրանով, որ Միացյալ Նահանգներում նման զենքի պաշարները մոտ են սպառմանը։
Իրանի իշխանություններն առաջիկայում ծրագրում են արտաքսել երկրում մնացած ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներին: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Ամիր Հոսեյն Սաբատին, փոխանցում է իրանական SNN հեռուստաալիքը։
«Խորհրդարանի պատգամավորների անցկացրած հետաքննության շնորհիվ Իրանում մնացած ՄԱԳԱՏԷ- ի լրտեսները շուտով կարտաքսվեն երկրից», - ասել է Սաբատին:
Աղբյուրը նշել է, որ այս հայտարարությունն արվել Է Իրանում գործակալության որոշ տեսուչների անօրինական գործունեության մասին բազմաթիվ հաղորդագրություններից հետո, և, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում գործնական քայլեր կձեռնարկվեն ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցներին երկրից վտարելու ուղղությամբ: