Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ի պատասխան մամուլում տեղ գտած որոշ մտացածին լուրերի` Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Այս մասին ասված է ԱԳՆ խոսնակի տարածած մեկնաբանության մեջ։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում:
Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ:
Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ Խաչատուրյանը և ՍԴ նախագահը:
Վարչապետը՝ շնորհավորելով բոլորին Սահմանադրության օրվա և 30-րդ տարեդարձի առիթով, ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նրան, թե ինչպես է Սահմանադրության թեման վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում խաչվել Իրական Հայաստանի գաղափարախոսության հետ: Երկրի ղեկավարի խոսքով՝ հընթացս պարզվել է, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը չենք կարող ամբողջացնել և ամբողջության մեջ գնահատել՝ շրջանցելով Սահմանադրության հարցը, որովհետև այդ թեմաներն ուղիղ առնչվում և խաչվում են իրար հետ: «Դա կապված է «Հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» կարգախոսի հետ, իսկ այս կարգախոսը կապված է մեր ժողովորդի 500 տարվա պատմության հետ: Ինչո՞ւ եմ այս ամենն ասում Սահմանադրության օրվա առիթով: 500 տարի անընդմեջ սիրելով հայրենիքը, երբեմն նույնիսկ ատելով պետությունը, հնարավոր է արդյոք, որ մեր քաղաքացիական ենթագիտակցությունը չի հաղթահարել հայրենիքը սիրելով՝ պետությանը դիմադրելու այդ ենթագիտակցությունը: Քննարկումներում համոզվել եմ նրանում, որ պետության նկատմամբ դիմադրությունը մեզ համար դարձել է ձեռքբերովի ռեֆլեքս և մենք խնդիր ունենք այն հաղթահարելու»,- ասել է երկրի ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր ընկալմամբ, վերջին 35 տարում Հայաստանում հաստատված իրավակարգը ՀՀ ժողովուրդը շարունակում է ընկալել որպես մի բան, որը ոչ թե ինքն է որոշել՝ որպես համակեցության կանոն, այլ կրկին ուրիշ մարդիկ՝ առանց իրենց մասնակցության: «Սահմանադրությունն, իմ ընկալմամբ, քաղաքացիների պայմանավորվածությունն է երկրի ներսում միմյանց նկատմամբ հարաբերությունների՝ քաղաքացի-քաղաքացի, քաղաքացի-համայնք, համայնք-Կառավարություն, և ընդհանրապես, երկրում իրավակարգի շուրջ պայմանավորվածությունն է, որը պետք է արտահայտվի Սահմանադրության մեջ: Առերեսվելով այն խնդրին, թե ինչու մեր քաղաքացիներն այդ իրավակարգի նկատմամբ հարազատության զգացում չունեն, ես եկել եմ մի հայտնի, բայց չհնչող եզրակացության, որ այնուամենայնիվ, մեր գործող Սահմանադրությունները՝ սկսած 1995 թվականից, առնվազն հարց են թողել, որ դրանք ընդունվել են ժողովրդի ազատ կամարտահայտմամբ և ազատ քվեարկությամբ: Առնվազն սա հարց է, որի պատասխանը միանշանակ չէ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ մեր Սահմանադրությունը, մեր իրավակարգը, այո, ձևակերպված է լուրջ մասնագետների կողմից, բայց այն, ինչը պետք է տեղի ունենար ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, իրականում տեղի չի ունեցել: Երկրի ղեկավարի դիտակմամբ՝ դա է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունում մինչև այսօր մարդիկ ընկալում են հայրենիքը՝ որպես պետությանը դիմադրելու պլատֆորմ, հարթակ: Նրանք չեն զգում, որ իրենց կամարտահայտմամբ է ձևավորվել կյանքի այն կանոնը, որն այսօր գործում է ՀՀ-ում:
«Իրավակարգի ձևավորման սահմանադիրը ժողովուրդն է: Ինչպիսի ոսկեղենիկ Սահմանադրությունն էլ գրենք, եթե իրավակարգի Աստծո՝ ժողովրդի հպումն ազատ կամարտահայտման, հանրաքվեի աներկբա, անառարկելի արդյունքներով այդ հպումը տեղի չի ունեցել, հայրենիքը շարունակելու է մեզանում ընկալվել՝ որպես պետությանը դիմադրելու հարթակ: Եվ ո՞րն է լուծումը, լուծումը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր, ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդը Սահմանադրությունը համարի իրենը, իր հարազատը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել»,- ընդգծել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը պետք է ունենա կոնկրետ նպատակ, որը պետք է արտահայտի այն իրողությունը, որ այսօր արդեն ՀՀ-ում առկա է: «Այդ իրողությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացուն ասում է՝ հայրենիքը և պետությունն այլևս նույնական են, բայց ի տարբերություն մեր նախորդ ամբողջ շրջանի, հազարամյակների պատմության, մեր ուղերձը պետք է լինի շատ հստակ, և այդ ուղերձի առարկայական արտահայտությունը պետք է լինի ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ընդունված նոր Սահմանադրությունը: Եվ այդ Սահմանադրությունը պետք է ասի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետությունը դո՛ւ ես, դո՛ւ ես Հայաստանի Հանրապետությունը»:
Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերության միության (ՌԶԱՄ) փոխնախագահ Յուրի Բարզիկինը «Комсомольская правда» պարբերականին հայտնել է, որ Ռուսաստանից դեպի Բաքու զբոսաշրջային հոսքը նվազել է 40%-ով։
«Այս 40% անկումը գործնականում տուրիստական գործակալություններում նոր ամրագրումների լիակատար բացակայություն է։ Այսօրվա դրությամբ դեպի Բաքու նոր հայտերը գրեթե անհետացել են։ Մարդիկ սպասում են իրավիճակի պարզաբանմանը»,- ասել է նա։
Ընդ որում, ըստ Բարզիկինի, «շատերը լավագույնի հույս ունեն»։
«Նրա, որ այս իրավիճակը բավականին արագ կլուծվի։ Այդ պատճառով առայժմ արդեն գնված տուրերից զանգվածային հրաժարումներ չկան։ Ուստի զբոսաշրջային հոսքի 60%-ը մնացել է»,- ասել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռուսաստանցիների համար վտանգավոր է թռչել Ադրբեջան, ՌԶԱՄ փոխնախագահը հիշեցրել է ՌԴ ԱԳՆ-ի՝ «ընթացիկ իրավիճակը հաշվի առնելու» մասին նախազգուշացումը։
«Երկրորդ, իմ կարծիքով, արդեն գնված տուրերից հրաժարվելու լուրջ հիմքեր պարզապես չկան։ Ռուսաստանցիները շարունակում են տուրօպերատորների միջոցով թռչել Ադրբեջանի որոշ շրջաններ՝ ինչպես ուղիղ, այնպես էլ տարանցիկ։ Սակայն Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերության միությունն այնուամենայնիվ խորհուրդ է տալիս այս անկանխատեսելի ժամանակահատվածում հետևել իրադարձությունների զարգացմանը և ներկա իրավիճակում ձեռնպահ մնալ ցանկացած թռիչքից»,- ասել է նա։
Հուլիսի 5–ին ժամը 16:42-ին կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա:
Փրկարարներն օպերատիվորեն օգնության են հասել քաղաքացուն, դուրս բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարների ուժերով կոտրված ծառի ճյուղերը մասնատվել և հեռացվել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
Արեւ, ամառ, շոգ, նոր գայթակղություններ, արկածներ ու հետաքրքրություններ. սրանք ամառային հանգստի բնորոշ կողմերն են, որոնք հաճախ սեռական ու հոգեբանական «նվերներ» են մատուցում նոր որոնումների սիրահարներին: Պետք է նկատել, որ ամռանը մյուս գայթակղություններից զատ, ակտիվանում է նաեւ ծովափնյա հանգստի գայթակղությունը: Բոլորը ձգտում են մեկնել ծովափ՝ հանգստանալու, եւ դրա հետ մեկտեղ՝ կարծես ենթագիտակցորեն ակտիվանում է մարդու սեռական վարքագիծը: Բայց, ցավոք, շատ դեպքերում այն չի հղկվում պատշաճ մակարդակով, որպեսզի անձը հոգեբանորեն եւ սեռաբանորեն պատրաստ լինի իր հանգիստը գրագետ անցկացնելու:
Այդ «նվերներից» խուսափելու ճիշտ եւ գրագետ տարբերակները ներկայացրել են սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Վրեժ Շահրամանյանը եւ հոգեբան Իրինա Ծատուրյանը: Սեքսոպաթոլոգի խոսքով՝ ամառային հանգստի գայթակղությունները երբեմն կարծես աննկատելիորեն անձին դրդում են դրսեւորել այնպիսի սեռական վարքագիծ, որի պտուղները նա քաղում է աշնանը.«Առաջին հերթին խոսքը վերաբերում է պատահական ծանոթություններին, եւ այդ պատահական ծանոթությունները, իհարկե, ունենում են զարգացում, երբեմն, իհարկե, ավարտվում են, իսկ ավելի հաճախ ավարտվում են չսպասված սեռական հարաբերություններով, ինչպես սիրում են մեր այցելուներն ասել: Այն, որ հարաբերությունը չսպասված է, դեռ ոչինչ, բայց որ հարաբերությունը պաշտպանված չէ, արդեն թողնում է իր անցանկալի հետեւանքները»:
Նրա խոսքով՝ ամառային հանգստի ժամանակ մարդիկ հաճախ չեն հետեւում իրենց ինտիմ հիգիենային, որը նույնպես հարվածի տակ է դնում առողջությունը, եւ այս դեպքում խոսքը նաեւ լողազգեստի մասին է.«Ամռան հանգստի ժամանակ շատերի պարագայում լողազգեստը փոխարինում է ներքնազգեստին, ինչը, իհարկե, ողջունելի չէ. լողազգեստը պետք է կրել միայն լողալու ժամանակ եւ այնուհետեւ այն պետք է փոխել, որովհետեւ շատ դեպքերում հենց թաց լողազգեստը նպաստավոր պայման է եւ՛ սնկային հիվանդությունների, եւ՛ հետագայում սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների առաջացման համար»,- նշեց Շահրամանյանը:
BRAVO.am-ի հարցին՝ որքանով են անվտանգ եւ կիրառելի ճամփեզրին վաճառվող լողազգեստները, որոնցից, օրինակ, կարելի է հանդիպել Սեւանի ճանապարհին, Վրեժ Շահրամանյանն ասաց, որ այդ դեպքում նույնպես վտանգված է մարդկանց առողջությունը, քանի որ ժամերով, օրերով կախված են լինում ճանապարհներին, կլանում են փոշին, բացի այդ էլ, շատերը տեղում փորձում են այդ լողազգեստները. «Ինքս էլ շատ եմ տեսել, երբ վաճառողն ասում է՝ կարող եք փորձել: Եվ հետո դա մեկ ուրիշը կարող է փորձել, պատկերացնո՞ւմ եք: Արդեն անլուրջ է, որովհետեւ անձնական հիգիենայի հարց է: Անձը պետք է ունենա իր լողազգեստը, իր անձնական օգտագործման սրբիչը: Ի դեպ, այդ պառկելաթոռներից էլ պետք է զգույշ լինել, քանի որ օրվա ընթացքում տասնյակ մարդիկ են այնտեղ պառկում հանգստանում, եւ դրան նույնպես կարող են հիվանդություններ փոխանցողի դերում հանդես գալ, թեկուզ սնկային: Պետք է վրան սրբիչ լինի, հենց այնպես ուղղակի պառկել այդ աթոռին ցանկալի չէ»,- ընդգծեց սեքսոպաթոլոգը:
Սեռական հարաբերությունները հաճախ ինքնըստինքյան ծավալվում են ոչ միայն այնտեղ, որտեղ պետք է ծավալվեին, այսինքն՝ նպաստավոր պայմաններում, օրինակ՝ անկողնում, այլեւ շատերի ֆանտազիաները, ամառային բուռն իրավիճակին համապատասխան, թելադրում են, որ կարելի է հարաբերություն ունենալ, օրինակ, ջրում, ինչը նույնպես ողջունելի չէ, քանի որ այդ մոտեցումը նույնպես լուրջ խնդրի կարող է հասցնել հատկապես սեռական առողջության տեսանկյունից.«Նախ՝ հիմնական խնդիր են այս դեպքում սնկային հիվանդությունները: Շատերը փորձում են խելամիտ գտնվել եւ պահպանակ կիրառել, բայց պահպանակը եւս չի օգնում, որովհետեւ ջրում այն կարող է մեխանիկորեն դուրս սահել, եւ անձը կարող է դա նույնիսկ չնկատել, չզգալ: Իսկ հետո, երբ արդեն պարզվում է, ինչպես ասում են, բանը բանից անցնում է, եւ արդեն խուճապի մեջ են ընկնում, սկսվում են հոգեբանական խնդիրները: Այսինքն՝ հանգիստը պետք է լինի կոռեկտ եւ ճիշտ կազմակերպված»,- նշեց մասնագետը:
Նրա խոսքով՝ հանգստի մեկնելիս չպետք է խրտնած դեմքով միացնել ախորժակի կենտրոնը եւ մոռանալ, որ այդ ընթացքում նույնպես պետք է սննդակարգին հետեւել. «Ինքներդ տեսնում եք՝ հանգստավայրերում որքան շատ են արագ սննդի կետերը, որտեղ տարրական հիգիենայի կանոնները հաճախ ուղղակիորեն չեն պահպանում: Եվ ի՞նչ է կատարվում. այդ գայթակղություններին զուգահեռ՝ սկսում ենք մոռանալ պատշաճ սնվելու կանոնների մասին ու դրանով պայմանավորված էլ՝ տուժում է սեռական առողջությունը: Այս ամենը բերում է նրան, որ հանգստից վերադառնալուց հետո անձը կարծես չի հանգստացել, այլ հակառակը՝ հոգնած, սպառված, տանջված, սեռական ռեսուրսները կորցրած, հոգեբանական ապրումներով վերադառնում է: Դրա պտուղներն առավել արտահայտվում են աշնանը, երբ եղանակը փոքր-ինչ ցրտում է, իմունային համակարգի հնարավորությունները նվազում են, եւ սկսում են գլուխ բարձրացնել բոլոր այն խնդիրները, որոնք անձը ձեռք է բերել ամռանը»,- ասաց Վրեժ Շահրամանյանը:
Ինչ վերաբերում է պահպանակներին, ապա դրանք հաճախ մինչեւ հասնում են ծովափնյա հանգստավայր, կորցնում են իրենց բուն նշանակությունը, քանի որ ճամփորդության ընթացքում այն ենթարկվում է մեխանիկական վնասվածքների ու ճնշման: Հետեւաբար, պահպանակ, հակասեպտիկ լուծույթներ եւ նման այլ միջոցներ ցանկալի է ձեռք բերել հենց տեղում:
Ինչ վերաբերում է ամառային հանգստի հոգեբանական կողմին, ապա դեպրեսիաները հաճախ սկսվում են հենց այն մտքից, թե ուր գնալ հանգստանալու: Եվ եթե մարդն ունի հնարավորություն լավ հանգստի, նա շատ ավելի լավ է անցկացնում իր ժամանակը, քան երբ չունի հնարավորություն իր ուզածի պես հանգստանալու: Այստեղ վրա է հասնում նաեւ այն միտքը, որ իր շրջապատը գնում է շատ լավ հանգստի, իսկ ինքը չունի դրա հնարավորությունը:
Հիմնականում կանանց դեպքում դեպրեսիա կարող է առաջանալ նաեւ այն ժամանակ, երբ նրանց դուր չի գալիս իրենց արտաքին տեսքը, քանի որ սեզոնին մոտեցել են փոքր-ինչ գիրացած: Հոգեբան Իրինա Ծատուրյանն ասում է, որ լավ մարմին ունենալուն ու ընդհանրապես ամառային հանգստին կարելի է ամբողջ տարվա ընթացքում պատրաստվել, քան վերջին օրերին մտնել ինչ-որ տարօրինակ կայքեր, որտեղ առաջարկվում են տարօրինակ ու կասկածելի դիետաներ, նիհարելու արագ միջոցներ, դեղահաբեր: Եվ կանայք արագ-արագ սկսում են նիհարել, որպեսզի լողափում լավ երեւան: Հոգեբանը նկատում է՝ երբեմն նույնիսկ անհաջողության մատնվելով՝ այդպես էլ չեն գնում հանգստի, ասելով՝ ոչինչ, ձմռանը մի տեղ կգնամ:
«Եթե չի ստացվում գնալ հանգստի այնտեղ, որտեղ ուզում եք, չպետք է դեպրեսիայի մեջ ընկնեք, պետք է վերլուծեք ու հասկանաք՝ իսկ ինչ եղավ, որ չկարողացա գնալ իմ ուզած տեղը. ուրեմն ձմռանը ես պետք է մի քիչ ավելի խնայող լինեմ, հասկանամ՝ ինձ ինչ է պետք»,- ասաց տիկին Ծատուրյանը:
Եվ վերջում մասնագետների խորհուրդը ամառային հանգստի մեկնողներին, որպեսզի հանգիստը լինի բավական հիշարժան, տպավորիչ, եւ վերադառնաք ավելի առողջ ու լավ տրամադրությամբ՝ պահպանել չափի զգացումը, զգոն լինել ամեն ինչում, վայելել հանգիստը, ոչ թե սպառել առողջությունը, լսել մասնագետի խորհուրդները, լինել տեղեկացված. հարցնելն ամոթ չէ, եթե ինչ-որ բան չգիտեք հանգստի մեկնելուց առաջ:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զարմացրել է ամերիկացի առաջնորդին իր վստահ խոսելաոճով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի ժամանակ, և Թրամփը հայտնվել է անհարմար դրության մեջ։ Այս կարծիքը CNN-ի եթերում հայտնել է ամերիկացի լրագրող և գիտնական Ջիլ Դոերտին։
«Պուտինը միշտ գիտի, թե ինչ է անում, և այս իրավիճակում նա հստակեցրել է, որ կգտնի իր նպատակներին հասնելու միջոց՝ կամ ուժով, կամ արդյունավետ բանակցություններով», - ընդգծել է փորձագետը։
Դոերտիի խոսքով՝ Պուտինը ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկն է, և Թրամփը ճիշտ է, որ զարմացել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցից հետո։
Մենք վերջերս վերականգնեցինք «Իրևանի ղազիաթը» և հուսով ենք, որ մենք կգնանք այդ հողերը, կվերականգնենք մեր տաճարները, սրբավայրերը, մզկիթները և թույլ կտանք մեր կրոնական գործիչներին գործել այնտեղ։
Այս մասին ասել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն։
«Հայ եկեղեցու հետ մեր հարաբերությունները տարբեր են եղել մինչև մեր «հաղթանակը»,-ասել է Փաշազադեն:
Հիշեցնենք, որ Բաքվում հայտարարվել էր, այսպես կոչված, «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման մասին։
«Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվեց դատարանում, այս մասին հայտնել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը։
«Դատարանը բավարարել է մեր դիմումը մասնակի եւ պարտավորեցրել Ավինյանի հայրիկին՝ վճարելու 250 հազար դրամ, մենք այդ գումարն ուղղելու ենք բարեգործությանը»,– ասել է ավագանու անդամը։
Նշենք, որ Գրիգոր Իսկանդարյանը դեռ հունվարի 17-ին հայց էր ներկայացրել Արմեն Ավինյանի դեմ` «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար։
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 26–ին Արմեն Ավինյանը Oragir.News–ի լրագրողի հարցին ի պատասխան ասել էր, որ համաձայն չէ կարմիր գծերի գործող գների հետ, և հավելել էր` 160 000 դրամն էլ է քիչ, կենտրոնում կայանման վճարը պետք է 500 000 դրամ լինի։ «Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի ստեղ իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա` տեսեք. ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»։
Շվեյցարացի հոգեբույժ, խորքային հոգեբանության ուղղություններից մեկի՝անալիտիկ հոգեբանության հիմնադիր Կարլ Գուստավ Յունգի մտքերը
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» ճանապարհատրանսպորտային պատահարում զոհված պորտուգալացի Դիոգու Ժոտայի ընտանիքին կփոխանցի պայմանագրով նախատեսված ամբողջ աշխատավարձը, հաղորդում է Record-ը։
Դիոգու Ժոտան դեռ երկու տարվա պայմանագիր ուներ «Լիվերպուլի» հետ։ Նրա տարեկան աշխատավարձը հարկերի վճարումից հետո 4 միլիոն ֆունտ ստերլինգ էր։
«Լիվերպուլը» շրջանառությունից հանել է 20 համարի խաղաշապիկը, որով Ժոտան հանդես էր գալիս անգլիական ակումբում։
Դիոգու Ժոտան եւ նրա եղբյարը զոհվել են Իսպանիայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով։