ArmNews
Հուլիսի 07, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանի և Արսեն Թորոսյանի դեմ հայցադիմումներ է ներկայացրել Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան։ Գործարարը պատգամավորներից յուրաքանչյուրից  պահանջում է հերքել զրպարտչական, վիրավորական բնույթի հայտարարությունները և վճարել փոխհատուցում 9 մլն դրամ։ Գրում է Հետքը։

Մասնավորապես՝ Արսեն Թորոսյանը 2025թ. Ազգային ժողովի ամբիոնից ասել է. «Ես 2 հայտարարության եմ ուզում անդրադառնալ, որոնց հեղինակների պորտը ոնց որ թե Լուբլյանկայում են կտրել, ՖՍԲ-ի շտաբ կվարտիրայում։ Առաջինի անունը Արշակա… Հիմա մյուս հերոսին անդրադառնամ, նույն ինքը Սամվել Կարապետյանին»։

Այս արտահայտությունները Ս. Կարապետյանի կողմից վիրավորական են ընկալվել, հետևաբար փոխհատուցումից բացի` Ա. Թորոսյանից պահանջում է նաև հրապարակային ներողություն խնդրել։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի անձեռնմխելիությունից զրկելու` Դատախազի ներկայացրած միջնորդագիրը քննարկելու հարցի ժամանակ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը:

Վարման կարգով ելույթ ունեցավ «Հայաստան խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, ով մասնավորապես նշեց. «Ամեն ինչ պարզ է, բնականաբար, դուք հաշվի չէիք առնելու երեք պատերազմ անցած, Արցախի, Հայաստանի զինված ուժերի ղեկավար գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանի հարգելի բացակայությունը և հարցը քննարկելու եք իր բացակայությամբ։ Սովորական ձեր մշտական անօրինական գործողությունը կլինի և բնականաբար, այդ հարցի քննարկմանը «Հայաստան» խմբակցությունը վստահ եմ՝ նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը, չեն մասնակցի»:

Ապա «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ իրենք ևս չեն մասնակցի Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդագրի քննարկմանը:

Նշենք, որ Սեյրան Օհանյանը վերջին շրջանում ԱԺ նիստերին չի մասնակցում առողջական խնդիրների պատճառով, ինչի մասին տեղեկացրել է ԱԺ նախագահին: Ալեն Սիմոնյանը նշեց, որ այս անգամ ինքը որևէ ձևով որևէ գրություն չի ստացել, որ Սեյրան Օհանյանը չի մասնակցի նիստին:

Գլխավոր դատախազն ԱԺ-ում միջնորդություններ է ներկայացնում պատգամավորներ Արթուր Սարգսյանին, Արծվիկ Մինասյանին և Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար:

Արծվիկ Մինասյանի և Սեյրան Օհանյանի դեպքում կալանավորման միջնորդություն չկա, Արթուր Սարգսյանի դեպքում առկա է նաև կալանավորման միջնորդություն:

Rate.am-ում հուլիսի 2-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. 

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 384 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 385.5 դրամը:

Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 448 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 455 դրամը:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.84 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.93 դրամը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորել է Հուլիսի 4-ի՝ Միացյալ Նահանգների անկախության տոնի կապակցությամբ։

«249 տարի առաջ՝ 1776թ․ հուլիսի 4-ին, ընդունվեց Միացյալ Նահանգների Անկախության հռչակագիրը։ Տոնի առիթով դեսպանությունն այսօր փակ է»,- նշված է դեսպանատան էջում։

Հինգշաբթի օրը Կիևում պայթյուններ են լսվել օդային հարձակման տագնապի ֆոնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
 
Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի համաձայն՝ Կիևում և Կիևի մարզում հայտարարվել է օդային տագնապ։
 
«Կիևում լսվում են պայթյունների ձայներ», - ասվում է գործակալության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ երկու շաբաթ առաջ Փաշինյանի` Թուրքիա կատարած այցի վերաբերյալ կողմերը ոչինչ չասող հայտարարություն տարածեցին, որից տպավորություն ստեղծվեց, թե այցը եղել է «անպտուղ», որեւէ համաձայնություն չի կայացվել։ Սա ինչ-որ առումով ուրախալի լուր էր մեզ համար, քանի որ մինչ հանդիպումը խոսվում էր, որ փաստաթուղթ է ստորագրվելու, որում ներառված կլինի նաեւ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը։

Սակայն վերջին օրերին թուրք-ադրբեջանական մամուլը գաղտնազերծում է այդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ըստ հրապարակումների՝ նշվում է, թե Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը համաձայնության են եկել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցում, ինչը հնարավոր է տարածաշրջանային աշխարհաքաղաքականության եւ տրանսպորտային ցանցերի զգալի տեղաշարժ առաջացնի։ Ըստ այդ համաձայնության՝ Ռուսաստանը զրոյական վերահսկողություն կունենա միջանցքի նկատմամբ:

Իսկ երեկ գաղտնազերծվեց ամերիկյան մի ծրագիր, որ միջանցքի վերահսկողությունը հանձնվելու է ամերիկյան մասնավոր ընկերության: Ուշագրավ է, որ այս տեղեկությունները շրջանառվում են Բաքու-Մոսկվա հարաբերություններում լարման ֆոնին։ ՀՀ իշխանություններն էլ հակառուսական նոր ալիք են բարձրացրել, ինչը եւս մատնում է, որ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ծրագիրը գործնական փուլ է մտել, եւ կողմերն ակտիվ համագործակցում են այդ հարցում։

Երեկ նաեւ լուր տարածվեց, որ Ալիեւն ու Փաշինյանը հուլիսին հանդիպելու են Դուբայում։ Փաշինյանի մամուլի խոսնակը չհերքեց այդ տեղեկությունը՝ հին, ծեծված միտքը կրկնելով. «Վարչապետի այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն»։

Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։

«Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է»,- ասել է դիվանագիտական ​​​​գերատեսչությունը՝ մեկնաբանելով պետության ճանաչման մասին տեղեկատվությունը։

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ «Թալիբան»-ի կողմից ներկայացված Աֆղանստանի դրոշը Մոսկվայում դեսպանատան վրա կախել են առաջին անգամ՝ 2021 թվականին շարժման իշխանության գալուց ի վեր։ 

Հուլիսի 1-ին Մոսկվա էր ժամանել Ռուսաստանում Աֆղանստանի նոր դեսպան Գյուլ Հասանը, իսկ հուլիսի 3-ին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն նրանից ընդունել է հավատարմագրերի պատճենները։

Իրանը բացել է օդային տարածքը, օդանավակայանների մեծ մասի գործունեությունը վերսկսել է։ Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպության հայտարարության մեջ։

«Մեհրաբադի և Իմամ Խոմեյնիի օդանավակայանների, ինչպես նաև երկրի հյուսիսում, արևելքում, արևմուտքում և հարավում գտնվող օդանավակայանները վերսկսել են գործունեությունը և պատրաստ են մատուցել ծառայությունների ամբողջական շարք»,- հայտարարության մի հատված է մեջբերում Mehr գործակալությունը։

Նշվում է, որ երկրի բոլոր օդանավակայաններում, բացառությամբ՝ Սպահանի և Թավրիզի օդանավակայանների, կիրականացվեն ներքին և միջազգային չվերթեր։

Իսրայելական կործանիչները մի շարք զանգվածային ավիահարվածներ են հասցրել Լիբանանի Ջեզին և Նաբաթիե քաղաքների ծայրամասերին՝ երկրի հարավում, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Janoubia լրատվական պորտալին։

Հարձակումները հարվածել են շիական «Հըզբոլլահ» խմբավորման ենթադրյալ ստորգետնյա ապաստարաններին, հրամանատարական կետերին և զենքի պահեստներին։ Ուժեղ պայթյուններ են լսվել Այշիայի, Բորգուզի, Դեյր Սիրյանի, Ջերմակի, Ալ-Մահմուդիայի և Վադի Զուտարի կիրճի շրջաններում։

Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։

Ականատեսները նշում են, որ իսրայելական ինքնաթիռները շարունակում են մնալ օդում՝ մանևրելով ցածր բարձրության վրա Լիբանանի հարավային շրջանների վրայով։ Ավելի շատ գֆնդակածություններ են սպասվում։

Ֆոտո

Բագրատ Սրբազանի հետ որոշել ենք վիրավnրանքների ու զրպարտnւթյունների համար հայցեր ներկայացնել բոլոր օղակների զազրախոսների դեմ. փաստաբան

Նիկոլ Փաշինյանը միջամտում է նախաքննությանը․ Միքայել Սրբազանի պաշտպանների թիմ

Արդյոք ՀՀ-ն Երևան այցի ընթացքում Սլովակիայի վարչապետից պարզաբանում է խնդրել երկրի պաշտպանության նախարարի սկանդալային հայտարարությունների վերաբերյալ․ ԱԳՆ-ն լռում է

Հուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանը

Հուլիսի 3-ից 6-ը ներառյալ ռուս-վրացական սահմանը հատել և ՌԴ է մտել հայկական շշալցված կnնյակով բեռնված 46 բեռնատար. Պապոյան

Բիանկա Սենսորին կրկին ցուցադրել է իր անկեղծ կերպարը

Google Gemini-ը սովորել է կառավարել սմարթֆոնը և գրել WhatsApp-ում. ԱԲ-օգնականը դուրս է գալիս նոր մակարդակ

Հռոմի պապը «մարմինն ու հոգին» վերականգնելու համար մեկնում է արձակուրդ

Թվերը մտահոգիչ են. Ավինյան

Դուա Լիպան տպավորել է եւս մեկ համարձակ կերպարով

Անօրինական միգրացիային աջակցողների նկատմամբ կարող են կիրառվել ԱՄՆ մուտքի մշտական արգելքներ. ԱՄՆ դեսպանատուն

ԱԺ–ն շարունակում է քննարկել ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հարցը (ուղիղ)

Մբապեի ռեկորդը

Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել․ Նիկոլ Փաշինյան

Չինաստանը պատասխան սահմանափակումներ սահմանում ԵՄ բժշկական սարքավորումների գնման վրա՝ առևտրային լարվածության աճի ֆոնին