Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Հնդկաստանը մտադիր է մաքսատուրքեր սահմանել որոշ ամերիկյան ապրանքների նկատմամբ՝ ի պատասխան ԱՄՆ կողմից ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծման սակագների բարձրացման։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Առևտրի համաշխարհային կազմակերպություն ուղարկված Հնդկաստանի ծանուցմանը։
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ի նոր սակագները կանդրադառնան Հնդկաստանից տարեկան շուրջ 2.9 միլիարդ դոլարի ներմուծման վրա, ինչի հետևանքով ամերիկյան ապրանքներից գանձվելիք մաքսատուրքերի ծավալը կհասնի 723.75 միլիոն դոլարի։
Հնդկական կողմը պնդում է, որ ԱՄՆ-ի սակագնային որոշումները միակողմանի քայլ են՝ նպատակաուղղված ԱՄՆ արդյունաբերության պաշտպանությանը, ինչը խտրական ազդեցություն է ունենում հնդիկ արտահանողների վրա։
Հնդկաստանն այս առնչությամբ պաշտոնապես դիմել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ առաջարկելով սկսել երկկողմ խորհրդակցություններ՝ կապված ԱՄՆ-ի կողմից մարդատար մեքենաների, թեթև բեռնատարների և ավտոպահեստամասերի վրա սահմանված մինչև 25 տոկոս սակագների հետ։
Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրավիրվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան հանձնվել է պաշտոնական բողոքի նոտա։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, պատճառը եղել են Ռուսաստանի կողմից հնչեցված հայտարարությունները։
Հայկական կողմը դժգոհություն է հայտնել այդ հայտարարություններից՝ առանց հստակեցնելու դրանց բովանդակությունը։ Այս քայլը Հայաստանի և Ռուսաստանի միջև վերջին շրջանում լարվածության աճի ֆոնին հերթական դիվանագիտական արձագանքն է։
ՌԴ դեսպանատունը դեռևս չի արձագանքել միջադեպին։
Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության համակարգմամբ իրականացված առանցքային բարեփոխումները, որոնք գնահատելի են նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման տեսանկյունից: Նա ընդգծել է վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների ներդրման, խտրականության դեմ պայքարի, անձնական տվյալների պաշտպանության ոլորտներում իրականացված քայլերը:
Սիրելիներ.
Լրացավ իմ անհիմն և ապօրինի և հակասահմանադրական ձերբակալության և կալանավորման մեկ շաբաթը:
Հայտնում եմ, որ առողջ եմ՝ մարմնով, հոգով և մտքով, ուրախ եմ Տիրոջ օգնությամբ այս փորձությունը հաղթահարելու հնարավորության համար:
Արդարության և Ճշմարտության հաղթանակն այլընտրանք չունի: Ես ամուր եմ և պինդ, ամուր և պինդ մնացեք նաև դուք:
Իմ օրհնությունն եմ հղում իմ կալանավորմամբ տրտմածներին և Աստծո նզովքին եմ հանձնում իմ կալանավորմամբ հրճվողներին:
Փառքը՝ Աստծուն, Հայաստանը Հային…
Հ.Գ. ՀՀ Սահմանադրության օրվա առիթով, մեր նկատմամբ ընթացող հակասահմանադրական գործընթացը դատապարտելով, մենք՝ Միքայել և Բագրատ սրբազաններս, վաղը՝ հուլիսի 5-ին հայտարարում ենք մեկօրյա հացադուլ:
04.07.2025թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցը համարում է շատ կարևոր և բովանդակալից։ Այս մասին նա գրել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։
«Շնորհավորել եմ նախագահ Թրամփին և ամբողջ ամերիկյան ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Մենք Ուկրաինայում շնորհակալ ենք ամբողջ այն աջակցության համար, որը թույլ է տալիս մեզ պահպանել մարդկանց կյանքը և մեր անկախությունը»,– նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկու խոսքով՝ քննարկվել է ռուսական օդային հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ընդհանուր ռազմաճակատում տիրող պայմանները։
«Նախագահ Թրամփը շատ լավ տեղյակ է. շնորհակալություն Ուկրաինայի նկատմամբ ուշադրության համար»,– գրել է նա։
Կողմերը անդրադարձել են նաև Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի ուժեղացման հնարավորություններին՝ պայմանավորվելով համատեղ աշխատանք իրականացնել և հանդիպում կազմակերպել երկու կողմերի համապատասխան թիմերի միջև։
Զելենսկին հավելել է, որ քննարկվել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցությունները, այդ թվում՝ համատեղ արտադրության ծրագրերը ԱՄՆ-ի հետ։ Հատուկ ուշադրություն է դարձվել անօդաչու թռչող սարքերին և համապատասխան տեխնոլոգիաներին։
Բացի այդ, ըստ Ուկրաինայի նախագահի, խոսվել է փոխադարձ գնումների, ներդրումների, դիվանագիտական գործընթացների և այլ երկրների ու գործընկերների հետ համատեղ ջանքերի մասին։
«Անհրաժեշտ է արդար խաղաղության պայմանավորվածություն, և Ուկրաինան աջակցում է ամերիկյան առաջարկներին»,– գրել է Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով աջակցության համար։
Մենք՝ Հայաստանում և Սփյուռքում պաշտոնավարող եպիսկոպոսներս և թեմակալ առաջնորդներս, Տիրոջ կամքով համախմբված Հայոց Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, գոհություն և փառք ենք մատուցում Ամենակարող Աստծուն՝ ծառայական մեր ուխտը վերանորոգելու այս առիթի համար։ Այս մասին նշվում է Մայր Աթոռի հայտարարության մեջ:
«Վերահաստատում ենք անսակարկ մեր սերը, հավատարմությունը և ամբողջանվեր ծառայությունը Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ հաստատված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի տեսիլքով նվիրագործված քրիստոսահիմն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։
Խորապես վրդովված ենք Հայոց Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ ՀՀ իշխանությունների և անձամբ վարչապետի հրահրած պախարակելի արշավի առնչությամբ, որն ուղեկցվում է հոգևորականների հանդեպ ատելության ու թշնամանքի տարածմամբ և անձնական բնույթի վիրավորանքներով ու անարգալից արտահայտություններով։
Հակաեկեղեցական այս արշավը ոչ այլ ինչ է, եթե ոչ աղետաբեր հարված հայ ժողովրդին և հայոց պետականությանը՝ հատկապես ազգային կյանքում և Հայաստանի շուրջ ծավալվող գոյաբանական մարտահրավերների համատեքստում։ Հայոց Եկեղեցու տկարացումն ու հեղինակազրկումը կարող է ձեռնտու լինել միայն հակահայկական ուժերին և հայության թշնամիներին։
Խստորեն դատապարտում ենք տարվույս հունիս 27-ին ուժային կառույցների ներկայացուցիչների ներխուժումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք՝ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու՝ եկեղեցականների և հավատացյալների նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելու սպառնալիքով։ Տարակուսանք է առաջացնում Միքայել արքեպիսկոպոսին հարկադրաբար բերման ենթարկելու որոշումը, երբ նա պատրաստակամություն էր հայտնել կամովին ներկայանալ իրավապահ մարմիններին, ինչը և տեղի ունեցավ։
Իշխանությունների հակաեկեղեցական քաղաքականության ցայտուն դրևորումներից է նաև ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանի ազատազրկումը, որը կապված է Հայոց Եկեղեցին պաշտպանելու նրա հայտարարության հետ։
Իշխող քաղաքական ուժի համակարգված քարոզչության պայմաններում ծանր մեղադրանքներով հարուցվեց քրեական հետապնդում և ազատությունից զրկվեց նաև Գերշ. Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Հոգևոր մեր եղբայրների, ազգային բարերարի և նրանց հետ կապակցվող մեր հայրենակիցների նկատմամբ հետապնդումները բացահայտորեն ուղեկցվում են իշխող քաղաքական ուժի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրապարակային ուղղորդումներով և ատելության խոսքի տարածմամբ՝ մինչ դատարանի դատավճիռը արդեն իսկ մեղավորներ կարգելով նրանց։ Իշխանության նման գործելաոճը կոպտորեն ոտնահարում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածի և իշխանությունների բաժանման սկզբունքները, բացահայտում է, որ գործընթացն ունի քաղաքական դրդապատճառներ, որով և կասկածի տակ է դրվում դրա օրինականությունը։
Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր մեր եղբայրներին, ազգային բարերարին և նրանց հետ կապակցվող մեր հայրենակիցներին և գործել բացառաբար օրենքի շրջանակներում՝ ապահովելով նրանց արդար դատաքննության իրավունքը։
Անհանդուրժելի ենք համարում ինչպես իշխանության, այնպես և որևէ մեկի ոտնձգությունը ուղղված Հայրապետական Աթոռին և եկեղեցական կանոնական սկզբունքներին։
Որդիական խոնարհությամբ եպիսկոպոսաց դասս և թեմակալ առաջնորդներս մեր հավատարմությունն ենք հայտնում Հայոց Եկեղեցու ազգընտիր գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Հայոց Եկեղեցին, բարձրագույն մարմին ունենալով Ազգային-Եկեղեցական ժողովը, հետայսու ևս ղեկավարվելու է դարերով սրբագործված իր ընթացակարգերով՝ բացառելով արտաքին որևէ միջամտություն։
Հայոց Եկեղեցու հոգևոր դասը Հայաստանում և ի սփյուռս շարունակելու է տարածել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետությունը և հոգևոր ու ազգային ոգով կրթել մեր ժողովրդի զավակներին՝ հոգածու և պատշաճ արձագանքելով թե՛ ներազգային ու ներպետական, թե՛ արտաքին մարտահրավերներին՝ իրացնելով ճշմարտության խոսնակ լինելու Տերունի պատգամը (հմմտ. Հովհ. 8.32)։
Կոչ ենք ուղղում մեր Սուրբ Եկեղեցու զավակներին՝ հաստատուն մնալ առ Աստված հավատքի մեջ, հավատարիմ՝ ազգային սրբությունների ու նվիրական արժեքների պաշտպանության դիրքերում և չտրվել պառակտիչ գործողությունների։
Աղոթում ենք, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ արդար, բարօր և ապահով պահի Հայաստան մեր հայրենիքն ու աստվածօրհնյալ հայ ժողովրդին, անսասան՝ Իր իսկ հիմնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որը հենասյունն է հայոց ինքնության և պետականության, ու ծաղկյալ՝ Հայրապետական գավազանը Հայոց Հայրապետի»,-նշվում է հայտարարության մեջ։
«Կարևոր է՝ բոլորը հասկանան, որ այս ճանապարհին որևէ քաղբանտարկյալ միայնակ չէ։ Սա աջակցության երթ է, մենք մեր աջակցություն ենք հայտնում ազգային բարերար Սամվել Կարապետանին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը:
րագրողները նրան հարցրեցին, ինչպե՞ս է գնհատում Նիկոլ Փաշինյանի՝ ՀԷՑ-ի աշխատակիցներին սպառնալը ինչին նա պատասխանեց այսպես. «Մարդիկ այլևս չեն վախենում սպառնալիքներից, չեն վախենում բանտերից»։
Երեկ երեկոյան Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Էմանուել Մակրոնը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Իրանի, Ուկրաինայի և ԵՄ-ԱՄՆ առևտրային բանակցությունների հարցերը։ Այս մասին հաղորդում The Guardian-ը։
Հինգշաբթի օրը Մակրոնը խոսել է նաև Սաուդյան Արաբիայի նախագահ Մուհամեդ բեն Սալմանի հետ՝ քննարկելով Իրանի և Գազայի հարցը:
Մասկը հարցում է անցկացնում X սոցիալական ցանցի օգտատերերի շրջանում՝ ԱՄՆ-ում «Ամերիկա» անվանումով նոր քաղաքական կուսակցության ստեղծման վերաբերյալ:
Քվեարկությունը կտևի 24 ժամ։ Մեկ ժամվա ընթացքում դրան մասնակցել է ավելի քան 81 հազար օգտատեր, որոնցից 64.8%-ը կողմ է։