ArmNews
Հուլիսի 07, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեում գործող «Սաունա» հյուրանոցային համաիրում վիճաբանություն է տեղի ունեցել։

Ոստիկաններին Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Արմինե Մ․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 15։20-ի սահմաններում, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով 3 անձ մոտեցել են վերը նշված հյուրանոց, որոնցից մեկին ինքը ճանաչում է՝ որպես «Խիմզավոդ» թաղամասի բնակիչ՝ «Կարատեիստ Արսեն», իսկ վարորդին և նրանց հետ գտնվող երրորդ անձին, ով եղել է ակնհայտ անչափահաս տղա երեխա, ինքը չի ճանաչել։ Արսենը հուլիսի 1-ին 12 հոգու համար ազատ տեղ չլինելու պատճառով իր հետ վիճաբանել և իր ու ընտանիքի անդամների հասցեին մոտ 10 րոպե տևողությամբ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ։

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները պարզել են, որ «Կարատեիստ Արսեն»-ը հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Արսեն Փ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Շերեմետևո օդանավակայանից թռիչքներ ժամանակավորապես չեն իրականացվում, օդանավակայանն աշխատում է միայն օդանավերի ընդունման համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ռոսավիացիայի» աղբյուրին։

Բացի այդ, Մոսկվայի որոշ շրջաններում օդային տարածքի օգտագործման սահմանափակումներ են մտցվել, ինչի կապակցությամբ հնարավոր են չվացուցակի փոփոխություններ։

«Ռոսավիացիայում» ընդգծել են, որ թռիչքները փոխելու մասին որոշումն ընդունում են ավիաընկերությունները՝ իրենց սեփական արտադրական ծրագրերին համապատասխան։ Գերատեսչությունը Օդային երթևեկության կազմակերպման պետական կորպորացիայի հետ համատեղ ուժեղացրել է Մոսկվայի տարածաշրջանում օդանավակայանների և փոխադրողների գործունեության մոնիթորինգը։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Չիմանաք՝ հուլիսին միշտ հով ապրելու եք, գալու է նաև տժժալու ժամանակը»:

Հուլիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ դանակահարված վիճակում «Իջևան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդ։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վիրավորներն են Տավուշի մարզի բնակիչներ 21-ամյա Էրիկ Թ-ն, 21-ամյա Գոռ Պ-ն և 20-ամյա Տիգրան Ա-ն։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Տավուշի քրեական և Իջևանի համայնքային ոստիկանները պարզվել են, որ հունիսի 30-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի սկզբնամասում վիճաբանություն է տեղի ունեցել Էրիկ Թ-ի, Գոռ Պ-ի, Տիգրան Ա-ի, Տավուշի մարզի բնակիչներ 23-ամյա Էրիկ Մ-ի, 25-ամյա Ռադիկ Մ-ի և 23-ամյա Ժորա Մ-ի միջև, որի հետևանքով Էրիկ Թ-ն, Գոռ Պ-ն և Տիգրան Ա-ն տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:

ՈւԵՖԱ-ի ակումբների ֆինանսական վերահսկման պալատը (CFCB) տուգանքներ է սահմանել մի շարք եվրոպական ֆուտբոլային ակումբների նկատմամբ՝ ֆինանսական կանոնների խախտման համար:

Լոնդոնի «Չելսին» տուգանվել է 31 միլիոն եվրոյով, որից 20 միլիոնը՝ անվերապահ, ընդհանուր առմամբ մինչև 80 միլիոն եվրո՝ 4 տարի ժամկետով: Պատճառները ներառում են կասկածելի տրանսֆերային գործարքներ և եկամուտների հաշվառման խախտումներ:

«Չելսին» նաև պետք է վճարի 11 միլիոն եվրո՝ թիմի կազմի ծախսերի 80%-ի սահմանաչափը գերազանցելու համար: Տուգանվել են նաև «Բարսելոնան»՝ 15 միլիոն եվրո (մինչև 60 միլիոն, 2 տարի ժամկետով), «Լիոնը»՝ 12.5 միլիոն եվրո (մինչև 50 միլիոն, 4 տարի ժամկետով), «Աստոն Վիլան»՝ 5 միլիոն եվրո (մինչև 20 միլիոն, 3 տարի ժամկետով) և «Հայդուկը»՝ 300,000 եվրո (մինչև 1.2 միլիոն, 3 տարի ժամկետով):

«Լիոնը» համաձայնել է դուրս մնալ 2025/26 մրցաշրջանի ՈւԵՖԱ-ի մրցաշարերից, եթե Ֆրանսիայի ֆուտբոլի վերահսկող մարմինը հաստատի նրա տեղափոխումը Լիգա 2: 

Մոսկվայի և Բաքվի միջև սրվող հակամարտության ֆոնին Ադրբեջանում մասոնների հավաք է տեղի ունեցել, գրում է իրանցի լրագրող Աբաս Ջուման իր Telegram-ալիքում։

«Զուգադիպությո՞ւն է։

Ի դեպ, Մոսկվայի և Բաքվի միջև վերջերս սկսված և օրեցօր ավելի սրվող հակամարտության ֆոնին լուր է ստացվել, որ Ադրբեջանում մասոնների հավաք է տեղի ունեցել։ Դրան, իհարկե, ներկա է եղել Ռուսաստանի Մեծ օթյակի մեծ վարպետ Անդրեյ Բոգդանովը (լուսանկարում՝ ձախից)։ Այնպես որ, նրանց մակարդակում երկխոսությունը հաստատված է, և խնդիրներ չկան՝ չնայած տեղի ունեցողին»,- նշել է լրագրողը։

ՌԴ անձնագրում ազգության մասին նշում անհրաժեշտ չէ, քանի որ ազգությունը որևէ կերպ կապված չէ քաղաքացու ինքնության նույնականացման հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնից։

Հասարակության մեջ պարբերաբար առաջարկներ են հնչում անձնագրում «ազգություն» սյունակը վերադարձնելու վերաբերյալ, դրանք ամենից հաճախ ստացվում են բնիկ փոքրաթիվ ժողովուրդների ներկայացուցիչներից։

«Ազգության մասին գրառումը չի դասվում քաղաքացու ինքնությունը նույնականացնելու հնարավորություն տվող տեղեկությունների շարքին։ Քաղաքացու անձնագրից ազգային պատկանելության մասին գրառման հանումը չի խախտում ՌԴ քաղաքացու՝ ՌԴ Սահմանադրության 26-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված իրավունքը, քանի որ քաղաքացին կարող է իր ազգությունը նշել այլ պաշտոնական փաստաթղթերում», - պարզաբանել են ՌԴ ՆԳՆ-ում։

Նախարարությունը հավելել է, որ սեփական ազգային պատկանելության որոշումը հիմնված է անձի ինքնանույնականացման սկզբունքի վրա և կախված է անձի սուբյեկտիվ զգացողություններից։ Ընդ որում, մարդը կյանքի ընթացքում կարող է փոխել իր ազգությունը։

Անձնագրի մասին կանոնակարգում սահմանված է Ռուսաստանի քաղաքացու անձնագրում մուտքագրվող տեղեկությունների սպառիչ ցանկ։ Մասնավորապես, այն ներառում է ազգանունը, անունը, հայրանունը, սեռը, ծննդյան ամսաթիվը և ծննդավայրը։ Այս տվյալների փոփոխության դեպքում անձնագիրը ենթակա է փոխարինման։

Խորհրդային տարիներին անձնագրում նշվում էր ազգային պատկանելությունը. այն սահմանվում էր ծնողներից մեկի կամ երկուսի ազգությամբ։ 16 տարեկանում առաջին անձնագիրը ստանալուց հետո այն փոխելն արդեն անհնար էր։ Պահանջը չեղարկվել է 1993 թվականին՝ ՌԴ գործող Սահմանադրության ընդունմամբ։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հանձնել Երևանում Ռուսաստանի դեսպանին։ Այս մասին գրում է Россия 24/7 տելեգրամ ալիքը:

«Հայկական կողմը դժգոհություն է հայտնել ռուսական լրատվամիջոցներում «անբարյացակամ և թշնամական քարոզչության» վերաբերյալ, որը, ինչպես ասում են, սնվում է մի շարք ռուս պաշտոնյաների, Պետդումայի պատգամավորների և փորձագիտական ​​հանրության ներկայացուցիչների հայտարարություններով։

Թվում է, թե Ադրբեջանի հետ հարաբերությունները միակը չեն, որոնք պատրաստվում են սրվել», գրել է ալիքը։

Թուրքիան ուշադիր հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների ընթացքին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հիշեցնենք, որ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ օկուպացված Ստեփանակերտում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության բանակցությունների ընթացքին, և որ սպասվում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը հաղթահարում է պատժամիջոցները, և այդ համատեքստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պրոֆեսիոնալ է անվանել:

«Նրան (Պուտինին՝ խմբ.) հաջողվել է հաղթահարել պատժամիջոցները», - լրագրողներին հայտարարել Է Թրամփը նախագահական օդանավում:

Նրա խոսքով՝ հակառուսական սահմանափակումների թեման բարձրացվել է վերջերս ՌԴ գործընկերոջ հետ զրույցում։

«Մենք շատ ենք խոսել պատժամիջոցների մասին, այո։ Ես չէի ասի, որ նա (Պուտինը՝ խմբ.) ոգևորված է դրանցով։ Նա հասկանում է, որ նոր պատժամիջոցներ կարող են լինել, նա պրոֆեսիոնալ է», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ Վաշինգտոնը կարող է նոր սահմանափակող քայլեր ձեռնարկել։

«Կարծում եմ՝ ես ավելի կոշտ եմ Ռուսաստանի հետ, քան Իրանի և գրեթե ցանկացած այլ երկրի հետ», - ասել է ԱՄՆ նախագահը։

Politico-ն ավելի վաղ գրել էր, որ ԱՄՆ Կոնգրեսը հավանաբար կքննարկի հակառուսական պատժամիջոցների խստացման հարցը:

Ֆոտո

ԵԱՏՄ-ում տավարի և հավի միսն ամենաթանկը Հայաստանում է

Ուկրաինան կստանա հարյուր հազարավոր ԱԹՍ-ներ․ Զելենսկի

Տեխասում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զnհերի թիվը հասել է 50-ի

Ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել ՌԴ Անդրբայկալյան երկրամասում, կան տուժшծներ

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտ են ՀՀ Սահմանադրության որոշ դրույթներ․ Ալիևի ներկայացուցիչ

Քաղսիում գործող հյուրատներից մեկից առևшնգել են օտարերկրացի տղամարդու

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Մասկը հայտարարել է նոր կուսակցության ստեղծման մասին՝ «Ամերիկա»

Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

Ցանկացած ագրեսիա կարագացնի Իսրայելի ոչնչացումը. ԻՀՊԿ

Telegram-ում 1 միլիոն դոլարանոց աշխատավարձով թափուր հաստիք է բացվել

Իրանը հրաժարվել է միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող ստուգումներից և ուրանի հարստացման դադարեցման պայմաններից. Թրամփ

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի հայտարարությանը

Հյուսիսային պողոտայում ոստիկանական ավտոմեքենա են առևանգել և վթարի ենթարկվել