ArmNews
Հուլիսի 07, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Եվրոպացի առաջնորդները զանգահարում են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին և խնդրում վերադառնալ քաղաքականություն: Այս մասին պատմել է ինքը ՝ ամերիկացի նախկին առաջնորդը, հայտնում է New York Post-ը։

«Ինձ զանգահարում են մի շարք եվրոպական առաջնորդներ, որոնց ինքնությունը ես չեմ բացահայտի, և խնդրում են վերադառնալ», - ասել Է նա:

Քաղաքական գործիչը նաև հայտարարել է՝ ինքը «դեռ կապի մեջ է բազմաթիվ դեմոկրատ և հանրապետական գործընկերների հետ, ովքեր զանգահարում, ցանկանում են խոսել և ինչ-որ բան քննարկել»:

Որևէ մեկը չի կարող սպառնալ ազատ կամքի իրացման հետ կապված, եթե այդ կամքն իրապես ազատ է։ Նիկոլ Փաշինյանն ընդամենն ասում է, որ պարտադրաբար, ոչ թե կամավոր կերպով, հաքաներին մասնակցելու պարագայում կարող են լինել որոշակի հետևանքներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ մեկնաբանելով վարչապետի գրառումն՝ ուղղված ՀԷՑ–ի աշխատակիցներին։

Հարցին, թե Փաշինյանն ինչպե՞ս է որոշելու՝ դա պարտադրված է, թե ոչ, նախարարը պատասխանել է․ «Խնդիրը աշխատակիցների ուշադրությունը հրավիրելն է այն հանգամանքին, որ պարտադրաբար հավաքներին մասնակցելը կամ հարկադրաբար հավաքներին մասնակցելու կոչերն իրականում իրավախատում են և չպետք է տրվել սադրանքին»։

«Չբերեց բախտը Բագրատի, չկարողացավ գյուլլեր ՀՀ քաղաքացիներին, չբերեց բախտը Կալուգայի Սամոյի, քանի որ սխալ տեղ էր եկել ու սխալ բան էր ասում, չի բերել ընդդիմության բախտը ու չի բերելու, ու չի բերելու բոլոր նրանց բախտը, ովքեր կշշկռվեն ու ՀՀ քաղաքացիներին ու հայ ժողովրդին կփորձեն վնաս տալ, կամ չեն թողնի զարգանալ»,- ԱԺ-ում սկսված վիճաբանությունից հետո իր ելույթում ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։

Ապա դիմելով ՀԷՑ-ի աշխատակիցներին՝ ասաց. «Տղերք, ով ձեզ կասի էկեք գնանք միտինգ ու ձեզ կստիպի, բոլորդ գիտեք՝ ինձ ոնց գտնել, մի հատ զանգում եք ու ձեզ ստիպողի տիրոջ հերն անիծում ենք»

Լրատվամիջոցները հայտնում են, որ Չեշմե (Թուրքիա) հանգստավայրում ուժեղ անտառային հրդեհ է բռնկվել։

Հրդեհը հասել է տներին, երեք գյուղերի՝ Իլդիրի, Գերմիյանի, Նոհութալանի, բնակիչներն արդեն տարհանվել են։

Հրդեհը բռնկվել է հուլիսի 2-ի կեսօրին Իլդիրի շրջանի գյուղատնտեսական դաշտերում։ Ուժեղ քամու պատճառով հրդեհը տարածվել է անտառի վրա։

Կրակը մոլեգնել է ողջ գիշեր։ Հրդեհը մարելու համար գործի է դրվել հինգ ինքնաթիռ, 18 ուղղաթիռ և 36 հրշեջ մեքենա։

Հրդեհից առաջացած ծուխը տեսանելի է Չեշմե հանգստավայրի լողափերին։

Նշենք, որ անտառային հրդեհներ են բռնկվել նախօրեին Թուրքիայի արևմուտքում գտնվող Բուրսա և Քոջաելի նահանգներում։

ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքիների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում նոր փոփոխություններ են իրականացվել։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և արցախցիների հետ քննարկումների արդյունքում մշակել են մի շարք բարեփոխումներ և սահմանել են նոր սահմանակարգեր։

Նրա խոսքով` այս պահին տրամադրվող հավաստագրերի շրջանակում ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրամադրվում է 3–5 մլն դրամ` կախված, թե որ բնակավայրում է ձեռք բերում կամ կառուցում անշարժ գույքը։

Նախագծով առաջարկվում է սահմանել 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ. այս պահին գործող ցանկում ներառված են 57 համայնքի 452 բնակավայր, որն կընդլայնվի մինչև 611 բնակավայր։

«Ծրագիրն, ըստ էության, բացում ենք բոլոր թիրախային խմբերի համար` անկախ ընտանիքի կազմից։ Ծրագրի դիմելու վերջնաժամկետը սահմանում ենք 2027 թ. դեկտեմբերի 31–ը (նախկին կարգով` մինչև 2025 թ. դեկտեմբերի 31–ն էր)»,– տեղեկացրեց նախարարը։

Մկրտչյանի խոսքով` կստեղծվի նաև միջգերտեսչական հանձնաժողով, որը կուսումնասիրի ծրագրին դիմած ու շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքների անհատական դեպքերը։

Նա նաև տեղեկացրեց, որ հուլիսի 1–ի դրությամբ հավաստագիր է ստացել ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 1 600 ընտանիք, որոնք նախ քաղաքացիություն են ստացել, ապա դարձել շահառու։ Մկրտչյանը վստահ է, որ այս նոր բարեփոխումներով շահառուների թիվը կավելանա։

Հիշեցնենք` Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվել էր, սակայն արցախցիների բողոքի ակցիաներից հետո կառավարությունում որոշվեց ԼՂ–ից բռնի տեղահանված բոլոր անձանց համար պետական աջակցության ծրագիրը 2 ամսով երկարաձգել (մայիս, հունիս)։

Թուրքիայի ազգայնական «İYİ» (Լավ) կուսակցության նախագահ, պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն օրենքի նախագիծ է ներկայացրել երկրի խորհրդարան: Ըստ այդ նախագծի՝ առաջարկվում է Հայաատանի հետ սահմանին տեղակայված Ալիջան անցակետն անվանափոխել Թալեաթ փաշայի անունով, այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից:

Նախագիծը ստորագրել է 28 պատգամավոր։

Նշենք, որ Թալեաթ փաշան Հայոց ցեղասպանությունն իրագործած գլխավոր անձանցից մեկն է:

Ներկայացված օրինագծում նշվել է․

«Այս անվանափոխությունը միայն ցուցանակի փոփոխություն չէ, այն թուրք ժողովրդի կամքի դրսևորումն է՝ տեր կանգնելու սեփական պատմությանը, հերոսներին և  հիշողությանը, քանի որ ազգային հերոսներին մոռացող ժողովուրդները ժամանակի ընթացքում մոռացության են մատնվում։ Ալիջան սահմանային անցակետի անվանափոխումը Թալեաթ փաշայի անունով միևնուն ժամանակ նշանակում է, որ թշնամու դիմաց ամուր կանգնած ժողովուրդը սեփական սահմաններին դրոշմում է իր պատմական ինքնությունը»:

Ընդգծվել է, որ այդ քայլը մեծ նշանակություն ունի ինչպես թուրք ժողովրդի երիտասարդ սերունդներին պատմական գիտակցություն ներարկելու, այնպես էլ պետության պատմական շարունակականությունը և «պատվաբեր անցյալը» հիշեցնելու համար։

Վայ Աղազարյանի հույսին մնաք դուք, լա՞վ չէր Ֆիլիպ Կիրկորովն ու Քսենյա Սոբչակը: Այս մասին ԱԺ ամբիոնից անդրադառնալով պատգամավոր Հովիկ Աղազարյանի ելույթին ասաց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը:

«Կիրկորովով, Սոբչակով, Կրուտոյով չստացվեց, հիմա էլ Աղազարյանին են ուղարկել այստեղ, որ Հայաստանի դեմ սուտ մատնություն տա: Պաշտոնյա, ով ՀՀ Սահմանդրությամբ ներկայացնում է ամբողջ ժողովորդին և ՀՀ-ն, ելել Հայաստանի դեմ սուտ մատնություն է տալիս, թե Հայաստանը սադրում է, և օտար պետությանը խնդրում է չտրվել այդ սադրանքներին:

Սա խայտառակություն է ընդհանրապես: Ինչպես տեղիցս ես մի քիչ առաջ գոռացի՝ սա ամոթ է, սա հանցավոր գործունեություն է ՀՀ-ի դեմ: Լավ է գոնե դուք այդպիսի բաներ չեք ասում, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ, էն ամենազազրելի մասը թողել են պարոն Աղազարյանի վրա, լավ է գոնե ֆայմեցիք՝ նման բաներ չասեք»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման գործընթացին, հայտարարեց, որ այդ քայլերով փորձ է արվում հակառուսական տրամադրությունները խորացնել ՀՀ-ում:

«Դա արվում է նրա համար, որ մենք վաղը, մյուս օրը շրջվենք դեպի արևմուտք, իսկ արևմուտքը սկսվում է Թուրքիայից, իսկ Թուրքիան, որ սկսենք իրենից արևմուտք գնալ, կասի 300 հազար փախստականներ: 300 հազար փախստականից մի չնչին մասը կգա Հայաստան, և բոլորդ գիտեք, թե ինչ տեղի կունենա: Խնդրում եմ ռուսական կողմին չտրվել մեր սադրանքներին»,- ասել էր պատգամավորը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պլանավորում են հուլիսին հանդիպում անցկացնել Դուբայում։

«Վարչապետի այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն»,- նշել է Բաղդասարյանը։

Հիշեցնենք՝ Middle East Eye-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները կովկասյան երկու ժողովուրդների միջև հարաբերությունները բարելավելու իր ջանքերի շրջանակներում ցանկանում է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպումը։

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 3–ի նիստում  չզեկուցվող հարցերի թվում ընդունեց 2025 թվականի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման լիցենզիայի տրամադրման ընթացակարգը սահմանելու, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին որոշումը։

Քվոտան նախատեսվում է ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերքի, կարտոֆիլի, լոլիկի, խնձորի, կաղամբի, ծաղկակաղամբի, շաղգամակաղամբի, տերևակաղամբի, գազարի, շաղգամի, սեղանի ճակնդեղի, քոշմորուքի, արմատային նեխուրի, ամսական բողկի, վարունգների և մանրավարունգների համար։

Որոշման մեջ նշվում է, որ 2025 թ. մայիսի 15–ին ուժի մեջ է մտել «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը, որով էլ կարգավորվում են քվոտաների տրամադրումը։

«2025 թ. ընթացքում իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծումը Իրանից թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` լիցենզիայի առկայության դեպքում։ Նպատակը` ԵԱՏՄ որոշման պահանջների ապահովումն է, գործարար միջավայրի բարելավումը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Որոշման մեջ նաև նշվում է, որ ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է ըստ պատմական և ոչ պատմական գնորդների։ Իրանի հետ առևտրային փոխհարաբերությունները համարվում են պատմական` հաշվի առնելով վերջին 3 տարվա ընթացքում Իրանից ՀՀ տարածք ներմուծված տվյալ ապրանքի միջին ծավալը։

Ըստ այդմ` Իրանից ՀՀ ներմուծված վերոնշյալ ապրանքների համար սահմանվում է քվոտա` ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 75 տոկոսի չափով (ոչ պատմական գնորդների համար՝ ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալը 25 տոկոս է):

ԱԺ-ում անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ելույթից հետո թեժ վիճաբանություն սկսվեց պատգամավորների միջև:

Աղազարյանն իր ելույթում նախ նշեց, որ եթե Կոնյակի գործարանը չմասնավորեցվեր այսօր խաղողագործություն չէր լինի ՀՀ-ում, ապա անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման գործընթացին, պատգամավորը նշեց, որ այդ քայլերով փորձ է արվում հակառուսական տրամադրությունները խորացնել ՀՀ-ում: 

«Դա արվում է նրա համար, որ մենք վաղը, մյուս օրը շրջվենք դեպի Արևմուտք, իսկ Արևմուտքը սկսվում է Թուրքիայից, իսկ Թուրքիան, որ սկսենք իրենից Արևմուտք գնալ, կասի 300 հազար փախստականներ: 300 հազար փախստականից մի չնչին մասը կգա Հայաստան և բոլորդ գիտեք, թե ինչ տեղի կունենա: Խնդրում եմ ռուսական կողմին չտրվել մեր սադրանքներին»,-ասաց նա: 

Պատգամավորի ելույթից հետո ՔՊ-ականները, մասնավորապես, Արման Եղոյանը, տեղից սկսեցին բղավել՝ ամոթ: Դահլիճում կանգնած Աղազարյանը ջրի շիշը նետեց ՔՊ–ականների ուղղությամբ ու Եղոյանին դուրս էր հրավիրում՝ հաշիվներ պարզելու։ 

Նիստը վարող Հակոբ Արշակյանը փորձում էր հանդարտեցնել վիճակը։ Մի շարք պատգմավորներ մոտեցան Հովիկ Աղազարյանին, որպեսզի կանխեն հնարավոր բացասական զարգացումը։

«Պարոն Աղազարյան, դուրս եմ հրավիրում ձեզ դահլիճից եւ արգելում եմ այս նիստին մասնակցելուց»,–ասաց Հակոբ Արշակյանը։ Երբ Աղազարյանը դուրս եկավ դահլիճից, Արշակյանը մի քանի անգամ կոչ արեց դադարեցնել խոսակցությունը դահլիճում։ 

«Պարող Եղոյան, ձեզ նախազգուշացում, խնդրում եմ՝ տեղից չբղավել։ Հասկանալի է, որ ելույթը ավելի շատ օտարերկրյա շահեր էր ներկայացնում, քան հայաստանյան։ Ինձ էլ դուր չեկավ, բայց խնդրում եմ՝ էմոցիաներին մի տրվեք»,–ասաց նա։

 

Ֆոտո

Ձեզ իսկական հաղթանակ է սպասում. Կենդանակերպի 6 նշանների համար ամառը ճակատագրական անակնկալներ կբերի

«Իսրայել-ՀԱՄԱՍ բանակցություններն ավարտվել են առանց համաձայնության»․ #Reuters

«Չկա այնպիսի տարածք, որն իրավապահների համար փակ է». Հասմիկ Հակոբյան

«Փաշինյանն արեց այն, ինչ ես չարեցի 2011-2012 թվականներին»․ Սաակաշվիլի

Հայ շախմատիստուհիները հաղթանակով են սկսել Բաթումիում ընթացող Աշխարհի գավաթի առաջնությունը

Հութիները հարձակվել են Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի և Աշկելոնի էլեկտրակայանի վրա

«Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքրոջ մոտից հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց

Խարկովում 30 մարդ է վիրավորվել ռուսական հարվածներից

Մոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներ. Պեսկով

Աբաջյանի կեղծ պապիկի մասով ասեմ՝ եկավ մի մարդ՝ Ռոբերտի նկարը ձեռքին, ասաց՝ պապիկն է, անձնագիր ուզե՞ի. Ռուբինյան

Հարսանիքից հետո է պարզվել, որ հարսնացուն իրականում տղամարդ է

Ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով. Եղանակի տեսություն

Երևանում 42-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային

Պարոնյան-Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով

«Որևէ զիջման Հայաստանը չի գնացել և չի գնալու». Արթուր Հովհաննիսյանը՝ Էրդողանի հայտարարության մասին