Իրանը կուտակել է հազարավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր՝ ագրեսիայից պաշտպանվելու համար
Հուլիսի 08, 2025

Իրանը կուտակել է հազարավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր՝ ագրեսիայից պաշտպանվելու համար

By Հուլիսի 08, 2025 15

Իրանը մի քանի հազար հրթիռ և անօդաչու թռչող սարք է տեղակայել պաշտպանված վայրերում, որոնք պատրաստ են օգտագործվել ցանկացած ագրեսիայի դեպքում, հայտարարել է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի ավագ ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ-Սաֆավին։

Press TV-ի փոխանցմամբ՝ Ռահիմ-Սաֆավին ընդգծել է, որ երկրի զինված ուժերը լիովին պատրաստ են ցանկացած սցենարի՝ Իսրայելի հնարավոր նոր հարձակման մասին հաղորդագրությունների ֆոնին, չնայած նախկինում հայտարարված հրադադարին՝ 12-օրյա ռազմական էսկալացիայից հետո։

«Մենք արտադրել ենք մի քանի հազար հրթիռ և անօդաչու թռչող սարք և դրանց տեղակայման վայրերը անվտանգ կերպով պաշտպանված են», - ասել է նա։ «Խաղաղ միջուկային էներգիան և հրթիռների արտադրությունը մեր ազգային գիտության, հետախուզության և գիտելիքների արդյունքն են և դրանք չեն կարող ոչնչացվել»։ 

Նրա խոսքով՝ այնպիսի հիմնական ռազմական կառույցները, ինչպիսիք են Ռազմածովային ուժերը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերը, լիովին չեն ներգրավվել Իսրայելի վերջին ագրեսիան հետ մղելու գործում։ Բանակը նաև չի օգտագործել իր ողջ ներուժը։ 

«Նեթանյահուն չի հասել իր նպատակներին. Իսլամական Հանրապետությունը չի տապալվել կամ չի մասնատվել։ Մենք կորուստներ ենք ունեցել, բայց նաև լուրջ վնաս ենք հասցրել նրանց», - ընդգծել է Ռահիմ-Սաֆավին։

Խորհրդականի խոսքով՝ Իսրայելը թաքցնում է իր վրա կատարված հարձակումների լրջությունը՝ լրատվամիջոցների խիստ գրաքննության միջոցով։ Ռահիմ-Սաֆավին ընդգծել է, որ Իսրայելի պատմության մեջ «նման բան երբեք տեղի չի ունեցել». օկուպացված տարածքների վրա արձակվել են հարյուրավոր հրթիռներ՝ տասնյակ մարտագլխիկներով։

Ռահիմ-Սաֆավին հավելել է, որ չնայած Գազայում 21 ամիս տևած պատերազմին, որը նպատակ ուներ ոչնչացնել պաղեստինյան դիմադրությունը, Համասի շարժումը շարունակում է գործել, մինչդեռ իսրայելական բանակը «հյուծված է»։

«Պատմության մեջ ոչ մի օկուպացիոն ուժ չի կարողացել հավերժ պահել գրավված տարածքները», - ընդգծել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ

Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է քաղաքացիությունից զրկելու հիմքերը ընդլայնող օրինագիծը

Չինաստանը գերմանական ռազմական ինքնաթիռի դեմ լազեր է օգտագործել ․ Գերմանիայի ԱԳՆ

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

Բացահայտվել է հավաքին մասնակցելուն հարկադրելու դեպք․ 3 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են

ՌԴ-ն կստեղծի ԱՄՆ USAID-ի անալոգը․ ԱԳՆ

Քիմ Քարդաշյանը կրել է մոտ 4 միլիարդ ռուբլի արժողությամբ ադամանդե վզնոցներ

Իրանի ԱԳՆ-ն ուսումնասիրում է ԱՄՆ-ի խնդրանքը․ Mehr

ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան