Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները. Փեզեշքիան
Հուլիսի 08, 2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները. Փեզեշքիան

By Հուլիսի 07, 2025 19

Իրանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, սակայն կա վստահության խնդիր։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։

«Ես հավատացած եմ, որ մենք հեշտությամբ կարող ենք լուծել ԱՄՆ-ի հետ մեր տարաձայնությունները և հակասությունները երկխոսության և բանակցությունների միջոցով», – ասել է Փեզեշքիանը։

Նա հավելել է, որ միջազգային օրենքը հիմք կհանդիսանար համաձայնագրի համար, որով կհարգվեին իրանցի ժողովրդի իրավունքները, սակայն, ըստ Փեզեշքիանի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ոչնչացրեց դիվանագիտական ջանքերը։

«Մենք խնդիր չենք տեսնում բանակցությունների վերսկսման մեջ: Բայց մինչ այդ պետք է հիշեցնեմ, որ ոչ միայն իմ երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի դեմ սիոնիստական վարչակարգի՝ Իսրայելի վայրագությունների պատճառով մենք այժմ կանգնած ենք ճգնաժամի առաջ, մարդիկ կանգնած են ճգնաժամի առջև, որը պետք է հաղթահարեն….», – ասել է Իրանի նախագահը՝ հիշեցնելով, որ իսրայելական հարվածներից բազմաթիվ անմեղ մարդիկ են զոհվել։

Նա նշել է, որ բանակցությունների վերսկսման համար կա մեկ պայման՝ վստահությունը։

«Ինչպե՞ս ենք մենք կրկին վստահելու Միացյալ Նահանգներին։ Մենք կվերադառնանք բանակցություններին, բայց հետո ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ բանակցությունների ընթացքում Իսրայելի ռեժիմին թույլ չեն տա կրկին հարձակվել մեզ վրա», – նշել է Իրանի նախագահը։

Հարցազրույցի ընթացքում Փեզեշքիանը կրկնել է, որ Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ունենալ և բանակցում էր ԱՄՆ-ի հետ, երբ Իսրայելը հունիսի 13-ին սկսեց հարվածել իր միջուկային օբյեկտներին, որից հետո նրան միացավ նաև ԱՄՆ-ն։ Իրանի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ի հարվածներից հետո միջուկային օբյեկտները և այնտեղ գտնվող սարքավորումների մեծ մասը լրջորեն վնասվել են, հետևաբար, իրենք չեն կարող գնահատել այդ վնասը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ

Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է քաղաքացիությունից զրկելու հիմքերը ընդլայնող օրինագիծը

Չինաստանը գերմանական ռազմական ինքնաթիռի դեմ լազեր է օգտագործել ․ Գերմանիայի ԱԳՆ

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

Բացահայտվել է հավաքին մասնակցելուն հարկադրելու դեպք․ 3 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են

ՌԴ-ն կստեղծի ԱՄՆ USAID-ի անալոգը․ ԱԳՆ

Քիմ Քարդաշյանը կրել է մոտ 4 միլիարդ ռուբլի արժողությամբ ադամանդե վզնոցներ

Իրանի ԱԳՆ-ն ուսումնասիրում է ԱՄՆ-ի խնդրանքը․ Mehr

ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան