Արթուր Սարգսյանի ելույթից հետո վիճաբանություն սկսվեց ԱԺ-ում. «Կալանավորման որոշումն էլ կա, անձեռնմխելիությունից զրկելու որոշումն էլ»
Հուլիսի 08, 2025

Արթուր Սարգսյանի ելույթից հետո վիճաբանություն սկսվեց ԱԺ-ում. «Կալանավորման որոշումն էլ կա, անձեռնմխելիությունից զրկելու որոշումն էլ»

Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու ու կալանքի տանելու` դատախազության միջորդագիրը: 

Պատասխան ելույթով հանդես եկավ պատգամավոր Արթուր Սարգսյանը:

Պատգամավորը նշեց, որ արդեն ամեն ինչ որոշված է:

«Կալանավորման որոշումն էլ կա, անձեռնմխլիությունից զրկելն էլ կա: Ես որոշել եմ, որ այս ժամանակը որ պետք է անցկացնեմ այստեղ, կգնամ իմ 4 անչափահաս երեխաների հետ կանցկացնեմ, տիկնոջս հետ կգնամ մոմ կվառեմ ու կգնամ քննչական»,- ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորները ծափահարեցին Սարգսյանին: Վիճաբանություն սկսվեց: ԱԺ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը փորձում էր հանդարտեցնել պատգամավորներին:

Դուրս գնալիս Արթուր Սարգսյանը ՔՊ-ական պատգամավորներին ասաց. «Նամուս թասիբ չունեք»: Այս արտահայտությունից սկսվեց վիճաբանությունը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը տեսանյութ է հրապարակել կից գրառումով՝ անհայտ անձինք, իբր ՔՊ-ական պատգամավորների օգնականներ մտել են նիստերի դահլիճ և հարձակվել ընդդիմադիր պատգամավորների վրա:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ

Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է քաղաքացիությունից զրկելու հիմքերը ընդլայնող օրինագիծը

Չինաստանը գերմանական ռազմական ինքնաթիռի դեմ լազեր է օգտագործել ․ Գերմանիայի ԱԳՆ

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

Բացահայտվել է հավաքին մասնակցելուն հարկադրելու դեպք․ 3 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են

ՌԴ-ն կստեղծի ԱՄՆ USAID-ի անալոգը․ ԱԳՆ

Քիմ Քարդաշյանը կրել է մոտ 4 միլիարդ ռուբլի արժողությամբ ադամանդե վզնոցներ

Իրանի ԱԳՆ-ն ուսումնասիրում է ԱՄՆ-ի խնդրանքը․ Mehr

ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան