Ես կյաժ չեմ, սպիտակ եմ. վիրավորական բան չեմ ասել լրագրողին. Անդրանիկ Քոչարյան
Հուլիսի 08, 2025

Ես կյաժ չեմ, սպիտակ եմ. վիրավորական բան չեմ ասել լրագրողին. Անդրանիկ Քոչարյան

Ասեմ Ձեզ, որ ես ուզում եմ սկսեմ հանձնաժողովում հնչեցրած մի տեսակետի հետ կապված իմ մազերի գույնի հետ: Ասեմ՝ ես կյաժ չեմ, ես սպիտակ եմ և  այս սպիտակն անցած ճանապարհ է, դա անցած ուղի է, խնդրում եմ մազերը չշահարկել: Այս մասին ԱԺ-ում ասել է  ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Ես կրկնել եմ հայտնի հոգևորականի բառերը, որը շատ ավելի կոշտ է ասել՝ «բերանդ լվա»:

Դուք ասում եք չորրորդ իշխանությունն ամեն ինչից վեր է: Դուք արդեն դարձրել եք այդպսին, որովհետև մեր ընդդիմադիր գործընկերները, քաղաքական օրակարգ չունենալու պարագայում, գտել են լրագրողական խմբերով օրակարգ ձևավորելու ձևաչափը: Շատ լավ:

Այդ դեպքում, երբ որ ինձ մեղադրում են, մեղադրեք հստակ: Ինչ եմ ես ասել և դուք ինչ եք հասկացել, որովհետև, ըստ էության, իմ ասածի մեկնաբանությունը, թե ես ինչ եմ ասել, ես կարող եմ կարդալ:

«Անշուշտ ես շատ լավ հասկանում եմ, որ որոշ ընդդիմադիր գործիչներն ու նրանց շահերը սպասարկող մի քանի լրագրողներ փորձում են խոսքիս իմաստը նենգափոխել, լարվածության նոր առիթ ստեղծելու իմ անունը շահարկելու նպատակով:

Սակայն համոզված եմ, որ  տհաճ ափսոսանքի արժանի միջադեպ է և չէր դառնա հանրային քննարկման առարկա, եթե գնահատականներ տրվեին մեջբերումը, որն ես արել եմ Ձեր սիրելի հոգևորականի ասածից: Ես որևէ վիրավորական բան չեմ ասել: Ես ասել եմ խոսքի մաքրության մասին, որպեսզի ավելի ընկալելի լինի»»,-ասել է Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ԱԺ-ում քննարկվում է Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Թրամփը կարող է կանաչ լույս տալ Իրանին կրկին հարվածելու համար. Axios

Հայաստանը ռուսական մակարոնեղենի 10 խոշորագույն ներմուծողների ցանկում է հայտնվել

Բաքվի դատարանը մերժել է խափանման միջոց կալանքը փոխելու «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների բողոքները

«Ադրբեջանը հակառուսական երկրորդ ճակատի բացման թիվ մեկ թեկնածուն է դառնում Արևմուտքի համար». Գարիկ Քեռյան

ԱՄՆ-ն պահպանում է Իրանի հետ շփումները. Սպիտակ տուն

Կոշտ զգուշացում Զելենսկուն. ԱՄՆ-ն որոշում է կայացրել

Ռուսաստանի համար լուրջ խնդիրներ են ծագել Կովկասում. The Washington Post

Իրանը ո ՛չ պատերազմ է սկսել, ո ՛չ էլ միջուկային զենքի արտադրության է ձգտում. Փեզեշքիան

Հղիության նախանշանները վաղ շրջանում

iPhone 17 Air-ը չափազանց բարակ կլինի․ Նոր մանրամասներ

Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները. Փեզեշքիան

ՆԱՏՕ-ում խռովություն է հասունանում. Լավրով

Փաշինյանն ինֆորմացիա ու վախեր ունի, որ իմփիչմենթը շատ իրատեսական է, ՔՊ-ում հսկողությունն ուժեղացվել է․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)

Ո՞ր երաժշտությունն է ազդում սեքսի տեւողության վրա

Իրաքում մահացած թուրք զինվորականների թիվը հասել է 12-ի