ԵԽԽՎ-ն Վրաստանի իշխանություններին կոչ է արել նոր ընտրություններ անցկացնել մինչև ապրիլ
Հուլիսի 08, 2025

ԵԽԽՎ-ն Վրաստանի իշխանություններին կոչ է արել նոր ընտրություններ անցկացնել մինչև ապրիլ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունել է բանաձեւ, որը կոչ է անում Վրաստանին առաջիկա ամիսներին անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ, գրում են վրացական լրատվամիջոցները։

ԵԽԽՎ-ն որոշել է վրացական պատվիրակության մանդատները վավերացնել մինչև 2025 թվականի ապրիլը։

«Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում Վրաստանի իշխանություններին անհապաղ նախաձեռնել ներառական գործընթաց՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին և հասարակական գործիչներին, ներառյալ իշխող մեծամասնությունը, ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը, որպեսզի շտապ շտկեն վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ նկատված թերություններն ու խախտումները»,- մեջբերում են ԵԽԽՎ մամուլի հաղորդագրությունը վրացական լրատվամիջոցները:

ԵԽԽՎ-ն կոչ է անում Վրաստանի իշխանություններին անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ վերսկսելու Վրաստանի ուղին դեպի եվրաինտեգրում, ինչպես նաև հարգել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները և «ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին մինչև 2025 թվականի ապրիլին Վեհաժողովի նստաշրջանի սկիզբը»։

Մեկնաբանելով «Իմեդի» հեռուստաընկերության եթերում ԵԽԽՎ բանաձեւը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այդ փաստաթուղթն անհեթեթ է։

«Այս բանաձեւը ցույց է տալիս, որ եվրոպական բյուրոկրատիան, ինչպես Բրյուսելում, այնպես էլ Ստրասբուրգում, բավականին ծանր վիճակում է։ Մենք իմացանք բոլորովին անհեթեթ որոշման մասին: Նրանք հաստատեցին ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանը, այսինքն՝ ճանաչեցին մեր խորհրդարանական ընտրությունների արդյունքները և անմիջապես հայտարարեցին, որ եթե մինչև ապրիլ Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ չանցկացվեն, իրենք կչեղարկեն մեր պատվիրակության լիազորությունները»,- ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով, ԵԽԽՎ-ն ճանաչում է Վրաստանում կայացած ընտրությունները, բայց ցանկանում է նոր ընտրություններ, քանի որ իրենց աջակցած ընդդիմադիր քաղաքական ուժը՝ «Միացյալ ազգային շարժումը», պարտվել է ընտրություններում։

«Այս պայմաններում մեր պատվիրակությունը մտադիր չէ շարունակել աշխատանքը ԵԽԽՎ-ում։ Եթե ​​փոխվի վերաբերմունքը վրաց ժողովրդի և Վրաստանի նկատմամբ, մենք, իհարկե, կվերադառնանք ԵԽԽՎ։ «Այժմ այնտեղ աշխատանքը շարունակելու իմաստ չկա»,- ասել է Կոբախիձեն։

Միաժամանակ նա նշել է, որ Վրաստանը մնում է Եվրոպայի խորհրդի անդամ և պատրաստ է ցանկացած համագործակցության այս կազմակերպության հետ։

Ավելի վաղ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Թեա Ցուլուկիանին հայտարարել էր, որ վրացական պատվիրակությունը ժամանակավորապես դադարեցնում է իր մասնակցությունը ԵԽԽՎ-ի աշխատանքներին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Թրամփը կարող է կանաչ լույս տալ Իրանին կրկին հարվածելու համար. Axios

Հայաստանը ռուսական մակարոնեղենի 10 խոշորագույն ներմուծողների ցանկում է հայտնվել

Բաքվի դատարանը մերժել է խափանման միջոց կալանքը փոխելու «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների բողոքները

«Ադրբեջանը հակառուսական երկրորդ ճակատի բացման թիվ մեկ թեկնածուն է դառնում Արևմուտքի համար». Գարիկ Քեռյան

ԱՄՆ-ն պահպանում է Իրանի հետ շփումները. Սպիտակ տուն

Կոշտ զգուշացում Զելենսկուն. ԱՄՆ-ն որոշում է կայացրել

Ռուսաստանի համար լուրջ խնդիրներ են ծագել Կովկասում. The Washington Post

Իրանը ո ՛չ պատերազմ է սկսել, ո ՛չ էլ միջուկային զենքի արտադրության է ձգտում. Փեզեշքիան

Հղիության նախանշանները վաղ շրջանում

iPhone 17 Air-ը չափազանց բարակ կլինի․ Նոր մանրամասներ

Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները. Փեզեշքիան

ՆԱՏՕ-ում խռովություն է հասունանում. Լավրով

Փաշինյանն ինֆորմացիա ու վախեր ունի, որ իմփիչմենթը շատ իրատեսական է, ՔՊ-ում հսկողությունն ուժեղացվել է․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)

Ո՞ր երաժշտությունն է ազդում սեքսի տեւողության վրա

Իրաքում մահացած թուրք զինվորականների թիվը հասել է 12-ի