Պետք է շատ արագ զինվենք․ Պատերազմը ավարտված չէ․ Անուղեղ պետք է լինենք, չհասկանալու համար, որ թուրքը չի փոխվել
Հուլիսի 08, 2025

Պետք է շատ արագ զինվենք․ Պատերազմը ավարտված չէ․ Անուղեղ պետք է լինենք, չհասկանալու համար, որ թուրքը չի փոխվել

Ադրբեջանը, Տավուշում վերցնելով այդ չորս գյուղերը, դժվարացնում է գյուղացիների անցուդարձը։ Ադրբեջանցիների շարժը հոգեբանական ճնշում է լինելու այդ գյուղերի բնակիչների համար, եթե հատուկ ջանքեր չթափենք, կհայաթափվեն Կիրանցը, Ոսկեպարը, Բաղանիսը։ Այդ տարածքների մեջքի հետևում` մի քանի կմ հեռու, սարերով ճանապարհ պետք է կառուցած լինեինք, որը ճյուղավորված կգնար գյուղերի կողմ։ Անբարոյական ու վտանգավոր է Երևանում փողոցները վերանորոգել, երբ անվտանգության հետ կապված ճանապարհները կառուցված չեն։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «ՈՄԱ»-ի հիմնադիր-նախագահ Վովա Վարդանովը։

«Սահմանային սյուները անվտանգություն չեն ապահովելու, անվտանգության միակ երաշխիքը զինված հայկական ուժերն են։ Անուղեղ պետք է լինենք, չհասկանալու համար, որ թուրքը  չի փոխվել, ՆԱՏՕ-ի անդամ լինելը չի զսպելու նրանց, պետք է շատ արագ զինվենք ու մարտունակությունը բարձրացնենք, պատերազմը ավարտված չէ»,- ընդգծեց Վարդանովը։

Անդրադառնալով Բաքվի պահանջին, թե հայերը պետք է ներողություն խնդրեն իբր թե «Խոջալուի ցեղասպանության» համար, Վարդանովը նշեց, որ Խոջալուի օպերացիային մասնակից է, ականատես է, որ հայերը թուրք չեն սպանել։

«Աստված թող պատժի ինձ, եթե մեկ կրակոց Խոջալուում արել եմ, թուրքերի կողմից են խաղաղ բնակիչները սպանվել, կարծում եմ՝ ոչ միտումնավոր։ Մենք ջարդարար չենք, փախնողի վրա չենք կրակում, հանձնվածներին չենք մորթում, որպեսզի իրենք իրենց  գործողությունները արդարացնեն, մեզ  են հանցանքի մեջ մեղադրում։ Թող քրգործ հարուցեն ու վկայություն կտամ, որ սուտ է, թե հայերը խաղաղ բնակիչ են սպանել»,- հավելեց բանախոսը։

Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Թրամփը կարող է կանաչ լույս տալ Իրանին կրկին հարվածելու համար. Axios

Հայաստանը ռուսական մակարոնեղենի 10 խոշորագույն ներմուծողների ցանկում է հայտնվել

Բաքվի դատարանը մերժել է խափանման միջոց կալանքը փոխելու «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների բողոքները

«Ադրբեջանը հակառուսական երկրորդ ճակատի բացման թիվ մեկ թեկնածուն է դառնում Արևմուտքի համար». Գարիկ Քեռյան

ԱՄՆ-ն պահպանում է Իրանի հետ շփումները. Սպիտակ տուն

Կոշտ զգուշացում Զելենսկուն. ԱՄՆ-ն որոշում է կայացրել

Ռուսաստանի համար լուրջ խնդիրներ են ծագել Կովկասում. The Washington Post

Իրանը ո ՛չ պատերազմ է սկսել, ո ՛չ էլ միջուկային զենքի արտադրության է ձգտում. Փեզեշքիան

Հղիության նախանշանները վաղ շրջանում

iPhone 17 Air-ը չափազանց բարակ կլինի․ Նոր մանրամասներ

Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները. Փեզեշքիան

ՆԱՏՕ-ում խռովություն է հասունանում. Լավրով

Փաշինյանն ինֆորմացիա ու վախեր ունի, որ իմփիչմենթը շատ իրատեսական է, ՔՊ-ում հսկողությունն ուժեղացվել է․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)

Ո՞ր երաժշտությունն է ազդում սեքսի տեւողության վրա

Իրաքում մահացած թուրք զինվորականների թիվը հասել է 12-ի