Հանրապետության տարածքում հուլիսի 8-ին, 11-ին և 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-ի և 10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 8-12-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-12-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։
Երևանում հուլիսի -ին, 11-ին և 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-ի և 10-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։