Անհետ կորած զինծառայողների հարազատները բացեցին Բաղրամյան պողոտան
Հուլիսի 08, 2025

Անհետ կորած զինծառայողների հարազատները բացեցին Բաղրամյան պողոտան

Անհետ կորած զինծառայողների հարազատները Բաղրամյան պողոտան 3 օր փակ պահելուց հետո բացեցին ճանապարհը։ Այս պահին նրանք դադարեցրել են բողոքի ակցիան։

Հունիսի 18-ին հայտնել էինք, որ նրանք նախ բողոքի ակցիա արեցին ՀՀ կառավարության շենքի մոտ` պահանջելով, որ Արմեն Աբազյանը վերականգնվի ԱԱԾ տնօրենի պաշտոնում, քանի որ, նրանց խոսքով, Աբազյանը հսկայական աշխատանք է արել հանձնաժողովի շրջանակում, հետո փակեցին Բաղրամյան պողոտան։

«Հանդիպեցինք ԱԱԾ–ի աշխատակից Դավիթ Սանամյանի հետ, մեր հարցերը բարձրաձայնեցինք, ունեցանք քննարկում, փոխըմբռնման արդյունքում որոշեցինք գնալ կոմպրոմիսի։ Առայժմ կդադարեցնենք մեր ակցիան, երթևեկությունը կվերականգնվի, առաջիկայում մեզ հանդիպում են խոստացել, և մեր բարձրացրած հարցն իրագործվելու է»,– ասաց անհետ կորած զինծառայողի հարազատ Արման Կիրակոսյանը։

Առավոտյան նրանց էր այցելել նաև ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ԱԱԾ ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանն առաջին օրն ասել է` ճանապարհը բացեք, կհանդիպենք, և երբ հարազատները չեն բացել ճանապարհը, նա պայմանը փոխել է և ասել` հիմա բացեք ճանապարհը, մյուս շաբաթ ձեզ կընդունեմ։

«Այս ընթացքում ծնողներին շատ են խաբել, ասենք` մի քննիչ 6 ամիս քննել է գործը, հետո եկել է մյուս քննիչը, ամեն ինչ սկսվել է նորից։ Այսինքն` կարելի է ասել` այս 5 տարիներն իզուր են անցել»,– ասաց անկախ պատգամավորը
Նա նաև նշեց, որ Արմեն Աբազյանը հույս էր տվել, որ լավ է լինելու, հանդիպելու է իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ այս հարցով, բայց նա նաև ասել էր, որ սա քաղաքական հարց է, և 2 երկրների ղեկավարները պետք է լուծեն։

Հիշեցնենք՝ Արմեն Աբազյանը հունիսի 18-ին ազատվեց ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում շրջանցեց լրագրողի այն հարցը, թե արդյոք ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը կապ ունի գործարար Սամվել Կարապետյանի և Հայ առաքելական եկեղեցու դեմ նրա գրառումների ու քայլերի հետ։ Նա նշեց, որ իր իշխանության օրոք Արմեն Աբազյանն ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում, ընդ որում` ամենաբարդ ժամանակահատվածում` 2020 թվականից սկսած, ու արժանացել է նրան, որ մի քիչ հանգստանա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Թրամփը կարող է կանաչ լույս տալ Իրանին կրկին հարվածելու համար. Axios

Հայաստանը ռուսական մակարոնեղենի 10 խոշորագույն ներմուծողների ցանկում է հայտնվել

Բաքվի դատարանը մերժել է խափանման միջոց կալանքը փոխելու «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների բողոքները

«Ադրբեջանը հակառուսական երկրորդ ճակատի բացման թիվ մեկ թեկնածուն է դառնում Արևմուտքի համար». Գարիկ Քեռյան

ԱՄՆ-ն պահպանում է Իրանի հետ շփումները. Սպիտակ տուն

Կոշտ զգուշացում Զելենսկուն. ԱՄՆ-ն որոշում է կայացրել

Ռուսաստանի համար լուրջ խնդիրներ են ծագել Կովկասում. The Washington Post

Իրանը ո ՛չ պատերազմ է սկսել, ո ՛չ էլ միջուկային զենքի արտադրության է ձգտում. Փեզեշքիան

Հղիության նախանշանները վաղ շրջանում

iPhone 17 Air-ը չափազանց բարակ կլինի․ Նոր մանրամասներ

Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները. Փեզեշքիան

ՆԱՏՕ-ում խռովություն է հասունանում. Լավրով

Փաշինյանն ինֆորմացիա ու վախեր ունի, որ իմփիչմենթը շատ իրատեսական է, ՔՊ-ում հսկողությունն ուժեղացվել է․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)

Ո՞ր երաժշտությունն է ազդում սեքսի տեւողության վրա

Իրաքում մահացած թուրք զինվորականների թիվը հասել է 12-ի