Խամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ»
Հուլիսի 08, 2025

Խամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ»

By Հունիսի 19, 2025 23

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը նախազգուշացրել է, որ Իրանի գերագույն առաջնորդի սպանությունը կունենա «աղետալի հետևանքներ»։ Ինչպես գրում է Times of Israel-ը, տարածված հայտարարության մեջ «Հեզբոլլահ»-ն աջակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին՝ ի պատասխան Իսրայելի և ԱՄՆ առաջնորդների կողմից հնչեցված սպառնալիքների, որ նա կարող է սպանվել։

«(Խամենեիի) Սպանության սպառնալիքները հիմարություն են և անխոհեմ, և կունենան աղետալի հետևանքներ… Դրանք արդեն իսկ արտաբերելը վիրավորանք է հարյուր միլիոնավոր հավատացյալների և իսլամի հետ կապվածների համար, և դա միանգամայն դատապարտելի է: Այսօր մենք ավելի վճռական ենք և միավորված նրա շուրջ», - ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի  Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նույնիսկ չի ցանկանում քննարկել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին սպանելու հնարավորությունը։

«Եթե թույլ կտաք, հուսով եմ, որ սա կլինի Ձեր հարցի ամենաճիշտ պատասխանը. «Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել նման հնարավորությունը»», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը, եթե Իսրայելը սպանի այաթոլլահին։

AFP Europe-ի խմբագիր Քարիմ Թալբին նշել է, որ նման հնարավորությունը «արդեն բացահայտորեն քննարկվում է» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից։

«Ես լսել եմ այս ամենը, բայց նույնիսկ չեմ ուզում քննարկել դա», - պատասխանել է Պուտինը։

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը պատասխան հարձակում է իրականացրել։ Հաջորդ օրերին երկրները կրկին փոխանակվել են հարվածներով։ Երկու կողմերն էլ հայտնել են այդ հարձակումների հետևանքով զոհերի և վիրավորների մասին։ Փոխադարձ հարվածները շարունակվում են։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Թրամփը կարող է կանաչ լույս տալ Իրանին կրկին հարվածելու համար. Axios

Հայաստանը ռուսական մակարոնեղենի 10 խոշորագույն ներմուծողների ցանկում է հայտնվել

Բաքվի դատարանը մերժել է խափանման միջոց կալանքը փոխելու «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների բողոքները

«Ադրբեջանը հակառուսական երկրորդ ճակատի բացման թիվ մեկ թեկնածուն է դառնում Արևմուտքի համար». Գարիկ Քեռյան

ԱՄՆ-ն պահպանում է Իրանի հետ շփումները. Սպիտակ տուն

Կոշտ զգուշացում Զելենսկուն. ԱՄՆ-ն որոշում է կայացրել

Ռուսաստանի համար լուրջ խնդիրներ են ծագել Կովկասում. The Washington Post

Իրանը ո ՛չ պատերազմ է սկսել, ո ՛չ էլ միջուկային զենքի արտադրության է ձգտում. Փեզեշքիան

Հղիության նախանշանները վաղ շրջանում

iPhone 17 Air-ը չափազանց բարակ կլինի․ Նոր մանրամասներ

Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները. Փեզեշքիան

ՆԱՏՕ-ում խռովություն է հասունանում. Լավրով

Փաշինյանն ինֆորմացիա ու վախեր ունի, որ իմփիչմենթը շատ իրատեսական է, ՔՊ-ում հսկողությունն ուժեղացվել է․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)

Ո՞ր երաժշտությունն է ազդում սեքսի տեւողության վրա

Իրաքում մահացած թուրք զինվորականների թիվը հասել է 12-ի