Հայաստանում Իրանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ
Հուլիսի 08, 2025

Հայաստանում Իրանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը, ի պատասխան Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության, որը զգուշացնում էր ԱՄՆ քաղաքացիներին չմոտենալ Հայաստանում Իրանի կառավարությանը վերաբերող կառույցներին, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը, Երևանի Կապույտ մզկիթին և Սյունիքի Իրանի հյուպատոսությանը, հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

Հանուն Ամենակարող Աստծո

Հաշվի առնելով Երևանում ԱՄՆ դեսպանության 2025 թ. հունիսի 16-ի հայտարարությունը, որի որոշ կետեր առնչվում են Իրանի Իսլամական Հանրապետությանն ու Հայաստանում իրանական կառույցներին, սույնով տեղեկացնում ենք, որ նշված հայտարարությունը կասկած է առաջացնում և շարունակությունն է հանդիսանում Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության հոգեբանական և լրատվական գործողությունների արշավի՝ ի աջակցություն Սիոնիստական ռեժիմի կողմից Իսլամական Հանրապետության տարածքի վրա անօրինական զինված հարձակմանը: Դրանց նպատակը քարոզչությունն է կասկածի ու վտանգի մթնոլորտ ստեղծել Հայաստանում իրանական կառույցների շուրջ միաժամանակ հանդիսանալով հայ ժողովրդի և Իրանի Իսլամական Հանրապետության ու նրա կառույցների միջև եղբայրական, բարեկամական ու խոր հարաբերությունների վրա բացասական ազդեցություն ունենալու փորձ:

️Դատապարտելով ԱՄՆ դեսպանության այս մոլորեցնող և միջամտողական քայլը՝ հիշեցնում ենք, որ այն երկիրը, որի ներկայացուցչությունն է հանդիսանում այն, երկարամյա պատմություն ունի այլ երկրների ներքին գործերին միջամտելու մեջ։

Ցանկանում ենք հիշեցնել ԱՄՆ դեսպանությանը, որ նրա մոլորեցնող ու հնացած մեթոդները որևէ արժեք չեն ներկայացնում մեր բարեկամ և հարևան երկիր Հայաստանում։ Հայաստանի ժողովրդի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կապը անքակտելի է:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Թրամփը կարող է կանաչ լույս տալ Իրանին կրկին հարվածելու համար. Axios

Հայաստանը ռուսական մակարոնեղենի 10 խոշորագույն ներմուծողների ցանկում է հայտնվել

Բաքվի դատարանը մերժել է խափանման միջոց կալանքը փոխելու «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների բողոքները

«Ադրբեջանը հակառուսական երկրորդ ճակատի բացման թիվ մեկ թեկնածուն է դառնում Արևմուտքի համար». Գարիկ Քեռյան

ԱՄՆ-ն պահպանում է Իրանի հետ շփումները. Սպիտակ տուն

Կոշտ զգուշացում Զելենսկուն. ԱՄՆ-ն որոշում է կայացրել

Ռուսաստանի համար լուրջ խնդիրներ են ծագել Կովկասում. The Washington Post

Իրանը ո ՛չ պատերազմ է սկսել, ո ՛չ էլ միջուկային զենքի արտադրության է ձգտում. Փեզեշքիան

Հղիության նախանշանները վաղ շրջանում

iPhone 17 Air-ը չափազանց բարակ կլինի․ Նոր մանրամասներ

Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները. Փեզեշքիան

ՆԱՏՕ-ում խռովություն է հասունանում. Լավրով

Փաշինյանն ինֆորմացիա ու վախեր ունի, որ իմփիչմենթը շատ իրատեսական է, ՔՊ-ում հսկողությունն ուժեղացվել է․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)

Ո՞ր երաժշտությունն է ազդում սեքսի տեւողության վրա

Իրաքում մահացած թուրք զինվորականների թիվը հասել է 12-ի