«Իրանում մահապատժի է ենթարկվել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Էսմայիլ Ֆեքրին». Արփինե Առուշանյան
Հուլիսի 08, 2025

«Իրանում մահապատժի է ենթարկվել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Էսմայիլ Ֆեքրին». Արփինե Առուշանյան

By Հունիսի 16, 2025 26

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դասախոս Արփինե Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր առավոտյան իրանական Fars գործակալության հաղորդմամբ, մահապատժի է ենթարկվել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Էսմայիլ Ֆեքրին (ազգությամբ թուրք-խմբ.)։

Հիմա եկեք շատ կարճ պատմեմ Իրանում մահապատժի մասին։

Իրանում մահապատիժը մինչ օրս կիրառվող պատժամիջոց է՝ որոշ ծանր հանցագործությունների դեպքում։ Չնայած աշխարհի շատ երկրներում այն վերացված է կամ կիրառվում է շատ հազվադեպ, Իրանը համարվում է աշխարհի այն պետություններից մեկը, որտեղ ամենաշատ մահապատիժներն են իրականացվում։

Ի՞նչ հանցանքների համար է մահապատիժը կիրառվում։

Իրանում մահապատժի ենթակա հանցագործություններն ընդգրկում են՝

Սպանություն, հատկապես միտումնավոր ու ծանր հանգամանքներում,

Թմրանյութերի անօրինական շրջանառություն, եթե քանակը մեծ է,

Սեռական բնույթի հանցանքներ, ինչպես՝ բռնաբարություն կամ մանկապղծություն,

Պետության դեմ ուղղված հանցանքներ, օրինակ՝ լրտեսություն կամ ապստամբություն,

Սոդոմիա և «մահացու մեղքեր», ըստ շարիաթական օրենքների՝ երբեմն կիրառվում է մահապատիժ նաև սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հետ կապված դեպքերում:

Ինչպե՞ս է իրականացվում

Իրանում մահապատիժն առավել հաճախ իրականացվում է պարանով կախելու միջոցով։ Հատուկ կառուցված հրապարակներում՝ երբեմն հանրային, երբեմն փակ պայմաններում։ Իսկ որոշ դեպքերում՝ հատկապես «վտանգավոր հանցագործների» նկատմամբ, այն կարող է տեղի ունենալ շատ արագ, առանց վերջնական բողոքարկման իրավունքի։

Ի՞նչ է ասում օրենքը

Իրանի իրավական համակարգը հիմնված է իսլամական շարիաթի վրա։ Մահապատիժը համարվում է «ղեսաս» (պատժի հատուցում) կամ «հադ» (Աստծո կողմից սահմանված պատիժ), ուստի շատ դեպքերում այն պարտադիր է՝ դատարանի որոշումից հետո։ Միևնույն ժամանակ, որոշ դեպքերում սպանվածի ընտանիքը կարող է ներել հանցագործին՝ ընդունելով փոխհատուցում (դիյե), և այդ դեպքում մահապատիժը չի իրականացվում»:

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 16 Հունիսի 2025 18:19

Լրահոս

Ֆոտո

Իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Թրամփը կարող է կանաչ լույս տալ Իրանին կրկին հարվածելու համար. Axios

Հայաստանը ռուսական մակարոնեղենի 10 խոշորագույն ներմուծողների ցանկում է հայտնվել

Բաքվի դատարանը մերժել է խափանման միջոց կալանքը փոխելու «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների բողոքները

«Ադրբեջանը հակառուսական երկրորդ ճակատի բացման թիվ մեկ թեկնածուն է դառնում Արևմուտքի համար». Գարիկ Քեռյան

ԱՄՆ-ն պահպանում է Իրանի հետ շփումները. Սպիտակ տուն

Կոշտ զգուշացում Զելենսկուն. ԱՄՆ-ն որոշում է կայացրել

Ռուսաստանի համար լուրջ խնդիրներ են ծագել Կովկասում. The Washington Post

Իրանը ո ՛չ պատերազմ է սկսել, ո ՛չ էլ միջուկային զենքի արտադրության է ձգտում. Փեզեշքիան

Հղիության նախանշանները վաղ շրջանում

iPhone 17 Air-ը չափազանց բարակ կլինի․ Նոր մանրամասներ

Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները. Փեզեշքիան

ՆԱՏՕ-ում խռովություն է հասունանում. Լավրով

Փաշինյանն ինֆորմացիա ու վախեր ունի, որ իմփիչմենթը շատ իրատեսական է, ՔՊ-ում հսկողությունն ուժեղացվել է․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)

Ո՞ր երաժշտությունն է ազդում սեքսի տեւողության վրա

Իրաքում մահացած թուրք զինվորականների թիվը հասել է 12-ի