Տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2024 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը
Հուլիսի 08, 2025

Տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2024 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ի արտահերթ նիստում քննարկել  է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը,  որն ընթացիկ ամսվա ընթացքում քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ ըստ գերատեսչությունների: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը  հակիրճ ներկայացրել է տարեկան հաշվետվության ընդհանուր ցուցանիշները: 

Վահե Հովհաննիսյանը, մասնավորապես, հայտնել է, որ 2024 թվականին պետական բյուջեի եկամուտները փաստացի կազմել են 2 տրիլիոն 579 մլրդ դրամ, որը 7 տոկոսով ավելի բարձր է, քան 2023 թվականին, ՀՆԱ-ն պահպանվել է նույն՝ 25,5 տոկոս մակարդակում, կատարողականը կազմել է 95,8 տոկոս: Ծախսերը կազմել են 2 տրիլիոն 955 մլրդ դրամ, եւ 13,7 տոկոսով ավելի բարձր են եղել նախորդ տարվա ցուցանիշից, կատարողականը կազմել է 93,9 տոկոս: Դեֆիցիտը կազմել է 376 մլրդ դրամ, կատարողականը՝ 82 տոկոս:Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հաջորդիվ ներկայացրել են նախորդ տարի ոլորտներում իրականացված աշխատանքները՝ ըստ ուղղությունների:  

ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն արժանացել է դրական եզրակացության:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Թրամփը կարող է կանաչ լույս տալ Իրանին կրկին հարվածելու համար. Axios

Հայաստանը ռուսական մակարոնեղենի 10 խոշորագույն ներմուծողների ցանկում է հայտնվել

Բաքվի դատարանը մերժել է խափանման միջոց կալանքը փոխելու «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների բողոքները

«Ադրբեջանը հակառուսական երկրորդ ճակատի բացման թիվ մեկ թեկնածուն է դառնում Արևմուտքի համար». Գարիկ Քեռյան

ԱՄՆ-ն պահպանում է Իրանի հետ շփումները. Սպիտակ տուն

Կոշտ զգուշացում Զելենսկուն. ԱՄՆ-ն որոշում է կայացրել

Ռուսաստանի համար լուրջ խնդիրներ են ծագել Կովկասում. The Washington Post

Իրանը ո ՛չ պատերազմ է սկսել, ո ՛չ էլ միջուկային զենքի արտադրության է ձգտում. Փեզեշքիան

Հղիության նախանշանները վաղ շրջանում

iPhone 17 Air-ը չափազանց բարակ կլինի․ Նոր մանրամասներ

Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները. Փեզեշքիան

ՆԱՏՕ-ում խռովություն է հասունանում. Լավրով

Փաշինյանն ինֆորմացիա ու վախեր ունի, որ իմփիչմենթը շատ իրատեսական է, ՔՊ-ում հսկողությունն ուժեղացվել է․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)

Ո՞ր երաժշտությունն է ազդում սեքսի տեւողության վրա

Իրաքում մահացած թուրք զինվորականների թիվը հասել է 12-ի