Մերժվել են արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի ամենակարևոր առաջարկները. խորհուրդ
Հուլիսի 10, 2025

Մերժվել են արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի ամենակարևոր առաջարկները. խորհուրդ

ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել բնակարանային ծրագրի շրջանակներում քննարկել ևս մի քանի կետեր։ Այս մասին հայտնում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը։

«Այնուամենայնիվ, մեր ամենակարևոր առաջարկները չեն ընդունվել կառավարության կողմից, սակայն դեռևս որոշակի քննարկումներ ունենք իրականացնելու, որոնց արդյունքում կարող են նոր փոփոխություններ լինել«–ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ տևական ժամանակ է, ինչ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի փորձագիտական աշխատանքային խմբերը բանակցություններ են վարում ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ՝ բնակարանային ապահովման, սոցիալական աջակցման, զբաղվածության և այլ հարցերի շուրջ։
Նշվում է, որ դեռևս որոշակի քննարկումներ ունեն իրականացնելու, որոնց արդյունքում հնարավոր է` որոշակի փոփոխություններ լինեն:

«Սոցիալական մնացած ծրագրերի վերաբերյալ մեր առաջարկներին կառավարությունը ոչ մի շոշափելի դրական արձագանք չի տվել, իսկ զբաղվածության ծրագրերի բարելավման շուրջ քննարկումները դեռևս դանդաղ են ընթանում՝ հատկապես բավարար տվյալների բացակայության պատճառով»,– հայտնել են խորհրդից։

Նշվում է, որ առաջիկա օրերի ընթացքում առանցքային հարցերի շուրջ հաջողության չհասնելու պարագայում խորհուրդը կդադարեցնի քննարկումները ՀՀ կառավարության հետ և կհայտարարի հետագա քայլերի մասին։

Հիշեցնենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված մեծ հանրահավաքում ներկայացվեց պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը: Նրանք պահանջում էին վերանայել կառավորության վերոնշյալ որոշումը և բարելավել իրենց ուղղված ծրագրերրը։ Որպես բողոքի նշան` արցախցիները Ազատության հրապարակում վրան տեղադրեցին, որը հանեցին ապրիլի 29–ին, քանի որ ՀՀ կառավարությունը համաձայնել էր 40+10 հազար ծրագիրը երկարաձգել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Bitcoin-ի գինը հասել է պատմական առավելագույնին՝ հատելով 113 հազար ԱՄՆ դոլարի շեմը

Ալիևն իր երկիրն աղետի մեջ ներքաշելու ռիսկի է դիմում. փորձագետ

Հայաստանը Վրաստանի պաղպաղակի խոշորագույն 5 մատակարարների շարքում է

Շուկայական կապիտալիզացիայով ամենամեծ ակտիվներն ունեն Apple-ը, Microsoft-ը, NVIDIA-ն և Amazon-ը

Ռուսաստանի պետական ակտիվները կմնան սառեցված. Մերց

2025-ի հունիսը Ուկրաինայում դարձել է քաղաքացիական անձանց համար ամենամահաբեր ամիսը պատերազմի սկսվելուց ի վեր. ՄԱԿ

40 ժամ ղեկին անցկացրած արցախցի պատանին դարձավ «Տաք սիրտ» միջազգային մրցանակի դափնեկիր

Ուկրաինայի ութ շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

ԱՄՆ-ն հիասթափված է Ուկրաինայի հարցում առաջընթացի բացակայությունից. Ռուբիո

Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին դուրս են մղում Հարավային Կովկասից. Euronews

Ալիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի անձնական բանագնաց նախարարի հետ

Բախման հետևանքով մոտոցիկլը հայտնվել է «ԶԻԼ» բեռնատարի տակ

Ադրբեջանում երկու հոգի ձերբակալվել է «Վագներ» ռազմականացված խմբավորմանն անդամակցելու գործով

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ՀՕՊ հրթիռներ կտրամադրի