Հիմա ավտոներկրողների ոլորտը կործանվել է. Աղազարյան
Հուլիսի 11, 2025

Հիմա ավտոներկրողների ոլորտը կործանվել է. Աղազարյան

2024–ի հոկտեմբերի 15–ին այս ամբիոնից խորհրդարանական լսումների ժամանակ Արգիշտի Քյարամյանը խոսելով ավտոներկրողների շուկայում  լուրջ չարաշահումների մասին, ասաց, որ խնդիրը լուծելու համար ինքը համագործակցել է ՊԵԿ–ի գործընկերների հետ եւ գտել են լուծումներ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 27–ին, ԱԺ–ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Ըստ էության« Քյարամյանը այս ամբիոնից հայտարարեց, որ իրենք Ռուստամ Բադասյանի հետ միասին մեկնաբանելե են օրենքը եւ իրենց հայեցողությամբ կիրառել, որի հետեւանքով այդ ոլորտը կործանվեց Հայաստանում, որն ընդգրկում էր մոտ 10 հազար քաղաքացու։ Եվ պետական բյուջեն այս տարիների ընթացքում չստացավ մոտավորապես 400 մլն դոլար։

Անցած տարվա հոկտեմբերի  տվյալներով Վրաստանից Ղազախստանով դեպի Ռուսաստան արտահանվող մեքենաները մեկ միլիարդով ավելացավ։ Այդ մեքենաները արտահանվում էին հայ տնտեսվարողների կողմից։ Հիմա էլ էն հայ տնտեսվարողների կողմից արտահանվում, ուղղակի փողերը գնում են ուրիշ երկրների  բյուջե։

Հիմա էլ մենք ուզում ենք հետեւողականորեն խաղողագործություն ու կոնյակագործությունը ոչնչացնել։ Այն, ինչ տեղի է ունենում վրաստանում, որ մեքենաները 45 օր է՝ կանգնած են, եւ ես ամենաքիչը մեկ գործարար գիտեմ, որ այս պահին իր աշխատողներին ուղարկել է հարկադիր արձակուրդի, չի կարողանում վճարել աշխատավարձներ։ Սա շատ վտանգավոր իրողություն է, կամաց–կամաց մենզ հասցնում են այն իրավիճակին, երբ մարդն ուզում է ինքնասպանություն գործել, գնում է վաննայում տաք ջուր է լցնում, երակները կտրում է, որպեսզի անցավ ինքնասպան լինի։ Հիմա մենք ամեն ինչ թողնում ենք բարձիթողի, ինչ կլինի՝ կլինի։ Սա շատ վատ է»,– ընդգծեց Աղազարյանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանի Հանրապետությունը նույնպես Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված. ՀՀ ԱԳՆ

Bitcoin-ի գինը հասել է պատմական առավելագույնին՝ հատելով 113 հազար ԱՄՆ դոլարի շեմը

Ալիևն իր երկիրն աղետի մեջ ներքաշելու ռիսկի է դիմում. փորձագետ

Հայաստանը Վրաստանի պաղպաղակի խոշորագույն 5 մատակարարների շարքում է

Շուկայական կապիտալիզացիայով ամենամեծ ակտիվներն ունեն Apple-ը, Microsoft-ը, NVIDIA-ն և Amazon-ը

Ռուսաստանի պետական ակտիվները կմնան սառեցված. Մերց

2025-ի հունիսը Ուկրաինայում դարձել է քաղաքացիական անձանց համար ամենամահաբեր ամիսը պատերազմի սկսվելուց ի վեր. ՄԱԿ

40 ժամ ղեկին անցկացրած արցախցի պատանին դարձավ «Տաք սիրտ» միջազգային մրցանակի դափնեկիր

Ուկրաինայի ութ շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

ԱՄՆ-ն հիասթափված է Ուկրաինայի հարցում առաջընթացի բացակայությունից. Ռուբիո

Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին դուրս են մղում Հարավային Կովկասից. Euronews

Ալիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի անձնական բանագնաց նախարարի հետ

Բախման հետևանքով մոտոցիկլը հայտնվել է «ԶԻԼ» բեռնատարի տակ

Ադրբեջանում երկու հոգի ձերբակալվել է «Վագներ» ռազմականացված խմբավորմանն անդամակցելու գործով