Մենք մոտ ենք գործարքին. Իրանի հետ շատ լուրջ բանակցությունների մեջ ենք երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար. Թրամփ
Հուլիսի 10, 2025

Մենք մոտ ենք գործարքին. Իրանի հետ շատ լուրջ բանակցությունների մեջ ենք երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար. Թրամփ

By Մայիսի 15, 2025 48

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալուն։ Այս մաիսն գրում է ՏԱՍՍ-ը: 

«Դուք հավանաբար արդեն կարդացել եք, որ Իրանը համաձայնել է այնպիսի պայմանների, որոնց դեպքում մենք, ես դա բարեկամաբար եմ ասում, ռադիոակտիվ փոշի չենք ստեղծի Իրանում (նկատի ունի Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծումը-Խմբ.)։ Ես ցանկանում եմ, որ նրանց համար ամեն ինչ լավ լինի։ Իրանը մեծ երկիր է, բայց չի կարող միջուկային զենք ունենալ։ Դա պարզ է: Ոչ մի 30 էջանոց փաստաթուղթ, ընդամենը մեկ նախադասություն՝ նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Կարծում եմ, որ մենք մոտ ենք գործարքին: Մենք Իրանի հետ շատ լուրջ բանակցությունների մեջ ենք երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար»,- ասել է Թրամփը Դոհայում ԱՄՆ-ի և Կատարի գործարարների հետ հանդիպման ժամանակ:

Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ կցանկանար լուծել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը «խելամիտ, ոչ թե կոշտ ձևով»։ Թրամփը նաև ասել է, որ չի ցանկանում դիմել «չտեսնված բռնության» և նախընտրում է «ճիշտ ճանապարհը»։

Միացյալ Նահանգները և Իրանը, Օմանի միջնորդությամբ, բանակցությունների չորս փուլ են անցկացրել՝ լուծելու Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները: 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Bitcoin-ի գինը հասել է պատմական առավելագույնին՝ հատելով 113 հազար ԱՄՆ դոլարի շեմը

Ալիևն իր երկիրն աղետի մեջ ներքաշելու ռիսկի է դիմում. փորձագետ

Հայաստանը Վրաստանի պաղպաղակի խոշորագույն 5 մատակարարների շարքում է

Շուկայական կապիտալիզացիայով ամենամեծ ակտիվներն ունեն Apple-ը, Microsoft-ը, NVIDIA-ն և Amazon-ը

Ռուսաստանի պետական ակտիվները կմնան սառեցված. Մերց

2025-ի հունիսը Ուկրաինայում դարձել է քաղաքացիական անձանց համար ամենամահաբեր ամիսը պատերազմի սկսվելուց ի վեր. ՄԱԿ

40 ժամ ղեկին անցկացրած արցախցի պատանին դարձավ «Տաք սիրտ» միջազգային մրցանակի դափնեկիր

Ուկրաինայի ութ շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

ԱՄՆ-ն հիասթափված է Ուկրաինայի հարցում առաջընթացի բացակայությունից. Ռուբիո

Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին դուրս են մղում Հարավային Կովկասից. Euronews

Ալիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի անձնական բանագնաց նախարարի հետ

Բախման հետևանքով մոտոցիկլը հայտնվել է «ԶԻԼ» բեռնատարի տակ

Ադրբեջանում երկու հոգի ձերբակալվել է «Վագներ» ռազմականացված խմբավորմանն անդամակցելու գործով

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ՀՕՊ հրթիռներ կտրամադրի