Եթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի Շամխանի
Հուլիսի 08, 2025

Եթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի Շամխանի

By Մայիսի 15, 2025 51

Իրանը պատրաստ է որոշակի պայմաններով միջուկային համաձայնագիր ստորագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց։ Այս մասին, Թերթի փոխանցմամբ, NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Շամխանին։

Ալի Շամխանին՝ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի  քաղաքական, ռազմական և միջուկային հարցերով խորհրդականը, Իրանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից է, որը հրապարակայնորեն խոսել է ընթացող միջուկային բանակցությունների մասին:

Նա ասել է, որ Իրանը կպարտավորվի երբեք միջուկային զենք չստեղծել՝ ազատվելով բարձր հարստացված ուրանի իր պաշարներից, որը կարող է օգտագործվել զենքի ստեղծման համար, կհամաձայնի հարստացնել ուրանը միայն քաղաքացիական օգտագործման համար անհրաժեշտ ցածր մակարդակներով և թույլ կտա միջազգային տեսուչներին վերահսկել գործընթացը՝ Իրանի նկատմամբ բոլոր տնտեսական պատժամիջոցների անհապաղ վերացման դեպքում։

Հարցին, թե Իրանը կհամաձայնի՞ այսօր համաձայնագիր ստորագրել, եթե այդ պայմանները կատարվեն, Շամխանին պատասխանել է՝ այո:

«Դա հնարավոր է: Եթե ամերիկացիները գործեն այնպես, ինչպես ասում են, մենք, անկասկած, կարող ենք ավելի լավ հարաբերություններ ունենալ», - ասել է Շամխանին՝ հավելելով, որ «մոտ ապագայում դա կարող է հանգեցնել ավելի լավ իրավիճակի»:

Միևնույն ժամանակ Շամխանին հիասթափություն է հայտնել Թրամփի տոնայնության և շարունակական սպառնալիքների կապակցությամբ։ «Նա խոսում է ձիթենու ճյուղ մեկնելու (խաղաղության, հաշտության խորհրդանիշ-Խմբ.) մասին, բայց մենք այն չենք տեսել: Բոլորը փշալարեր են», - ասել է  նա:

Չորեքշաբթի օրը տված հարցազրույցում իրանցի պաշտոնյան մտահոգություն է հայտնել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահունկարող է փորձել տապալել գործընթացը Վաշինգտոնում լոբբինգի միջոցով:

«Եթե ամերիկացիները չեզոքացնեն Բիբիի (Նեթանյահու-Խմբ.) ազդեցությունը, նրանք հեշտությամբ կարող են ստորագրել գործարքը»,- ասել է Շամխանին։

Այնուամենայնիվ, կան նշաններ, որ Թրամփը հեռվանում է Նեթանյահուից: NBC News-ն ավելի վաղ հայտնել էր, որ, ըստ երկու ամերիկացի պաշտոնյաների, երկու մերձավորարևելյան դիվանագետների և երկու այլ մարդկանց, որոնք քաջատեղյակ են թեմային, Թրամփի և Իսրայելի վարչապետի դիրքորոշումներն ավելի ու ավելի են հակասում տարածաշրջանում իրավիճակի, ներառյալ Իրանի, մարտահրավերներին դիմակայելու ռազմավարության վերաբերյալ: 

Նեթանյահուն կողմ է Իրանի միջուկային օբյեկտների դեմ ռազմական գործողություններին, սակայն Թրամփը փորձում է գործարքի միջոցով չեզոքացնել Իրանի՝ միջուկային զենք ձեռք բերելո սպառնալիքը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան

Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով

Պատգամավոր Արթուր Սարգսյանը կկալանավորվի. ՔՊ-ն կողմ քվեարկեց

«Զանգեզուրի միջանցքի» և «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հետ կապված հարցերը դառնում են քննարկման թեմաներ միջազգային հարթակներում. Միլլի Մեջլիսի պատգամավոր

Ռուսաստանի ԱԻՆ-ը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Իրանից ռուս քաղաքացիների տարհանման համար

Թուրքիան հորդորել է Ֆրանսիային չմիջամտել երկրի ներքին գործերին

Անհայրենիք ստահակներ, դուք դեռ երկար կլիզեք մեր բանտերի ճաղերը. Արսեն Թորոսյան

Թրամփը ցանկանում է վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները

Պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե մենք մտածենք, որ հանուն վեհ նպատակի ձեզ բոլորիդ պետք է վերшցնենք,  դա վատ բան է. Ռուբինյան. Տեսանյութ

«Եթե որևէ կերպ ֆիզիկական միջամտություն եմ արել, ներողություն եմ խնդրում»․ Հակոբ Արշակյան

Սոֆիա Վերգարան արեւայրուք է ընդունում Իբիցայում՝ ցուցադրելով իր շքեղ բարեմասնությունները

Մասկի՝ կուսակցություն բացելուց հետո Տեսլայի բաժնետոմսերն անկում են ապրել

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Անասո՛ւն, վիզդ կպոկե՛մ, արա՛. Կադրերում ՀՀ Ազգային ժողովն է, որտեղ ծեծկռտուքի մասնակիցներ են իշխանական ու ընդդիմադիր պատգամավորներն ու ՊՊԾ աշխատակիցները

Իրանը կուտակել է հազարավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր՝ ագրեսիայից պաշտպանվելու համար