Վեհափառն ուղերձ է հղել Մեծ Պահքի առիթով. հայցենք, որ Փրկչի Սուրբ Հարության կենարար շնորհներով վերափոխվենք
Հուլիսի 11, 2025

Վեհափառն ուղերձ է հղել Մեծ Պահքի առիթով. հայցենք, որ Փրկչի Սուրբ Հարության կենարար շնորհներով վերափոխվենք

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Մեծ Պահքի առիթով.

«Սիրելիներ,

Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան, որը աղոթքի, ինքնաքննության, զղջումի ու ապաշխարության ճանապարհով առաջնորդելու է մեզ դեպի մարդեղացյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության խնդություն։

Պահեցողությունը առիթ ու հնարավորություն է առավել զորացնելու մեր հոգիները, ամրապնդելու մեր կամքը, սրբվելու մեղքից, մերժելու արատավոր ընթացքները, աննկուն մնալու հավատով ու ոգով և ապրելու Աստծո պատվիրաններով: Պահքի աղոթական պտուղը մաքրությունն է սրտի, որը ձգտում է կատարելության՝ ըստ տերունական կոչի. «Կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5.48)։

Այսպես կարող պիտի լինենք, ունկնդիր Մեծ Պահքի խորհրդին և Պահոց կիրակիների պատգամներին, հաստատելու մեր կյանքը աստվածապատվեր սիրո, արդարության ու բարության շավիղներում։ Յուրաքանչյուր հավատացյալի աստվածահաճո կենցաղավարությամբ է նաև, որ հավելվում է մեր ժողովրդի ներուժը՝ Տիրոջն ապավինած դիմագրավելու առկա մարտահրավերները և դառնալու զորեղ ազգ ու պետություն։

Հայցենք, որ Փրկչի Սուրբ Հարության կենարար շնորհներով վերափոխվենք և շեն ու պայծառ դարձնենք ազգային մեր կյանքը։ Թող Աստծո ամենախնամ Սուրբ Աջի ներքո խաղաղ ու անվտանգ լինի մեր հայրենիքը, և բարօր ու ապահով՝ համայն մեր ժողովուրդը ի հայրենիս և ի սփյուռս, այսօր և միշտ. ամեն»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանի Հանրապետությունը նույնպես Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված. ՀՀ ԱԳՆ

Bitcoin-ի գինը հասել է պատմական առավելագույնին՝ հատելով 113 հազար ԱՄՆ դոլարի շեմը

Ալիևն իր երկիրն աղետի մեջ ներքաշելու ռիսկի է դիմում. փորձագետ

Հայաստանը Վրաստանի պաղպաղակի խոշորագույն 5 մատակարարների շարքում է

Շուկայական կապիտալիզացիայով ամենամեծ ակտիվներն ունեն Apple-ը, Microsoft-ը, NVIDIA-ն և Amazon-ը

Ռուսաստանի պետական ակտիվները կմնան սառեցված. Մերց

2025-ի հունիսը Ուկրաինայում դարձել է քաղաքացիական անձանց համար ամենամահաբեր ամիսը պատերազմի սկսվելուց ի վեր. ՄԱԿ

40 ժամ ղեկին անցկացրած արցախցի պատանին դարձավ «Տաք սիրտ» միջազգային մրցանակի դափնեկիր

Ուկրաինայի ութ շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

ԱՄՆ-ն հիասթափված է Ուկրաինայի հարցում առաջընթացի բացակայությունից. Ռուբիո

Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին դուրս են մղում Հարավային Կովկասից. Euronews

Ալիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի անձնական բանագնաց նախարարի հետ

Բախման հետևանքով մոտոցիկլը հայտնվել է «ԶԻԼ» բեռնատարի տակ

Ադրբեջանում երկու հոգի ձերբակալվել է «Վագներ» ռազմականացված խմբավորմանն անդամակցելու գործով