Գերմանիայի ապագա կանցլեր Մերցն առաջին արտասահմանյան այցը կատարել է Ֆրանսիա
Հուլիսի 11, 2025

Գերմանիայի ապագա կանցլեր Մերցն առաջին արտասահմանյան այցը կատարել է Ֆրանսիա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ընդունել է Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցին, հայտնում է Bild-ը։

Մերցը X հարթակում գերմաներեն և ֆրանսերեն գրել է. «Շատ շնորհակալ եմ, հարգելի Էմանուել Մակրոն, Ձեր բարեկամության և գերմանա-ֆրանսիական հարաբերությունների նկատմամբ վստահության համար: Միասին մեր երկրները կարող են Եվրոպայի համար մեծ հաջողությունների հասնել»:

Սա Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության (ՔԴՄ) նախագահի առաջին արտասահման այցն էր Բունդեսթագի ընտրություններում դաշինքի հաղթանակից հետո։

Զրույցի մանրամասները դեռևս չեն բացահայտվել, ֆրանսիական կողմից մեկնաբանություններ չեն եղել։ Ըստ Bild-ի՝ Մերցը Փարիզ է մեկնել ռազմաօդային ուժերի ինքնաթիռով։ Մակրոնը նրան ընթրիքի է հրավիրել։

Դաշինքը հայտարարել է, որ զրույցն անցել է չափազանց բարեկամական մթնոլորտում, քննարկվել են մեծ թվով հնարավոր համատեղ նախաձեռնություններ։ Հաշվի առնելով Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության փոփոխությունը՝ հավանաբար Փարիզում կայացած հանդիպմանը քննարկվել է եվրոպական պաշտպանությունը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանի Հանրապետությունը նույնպես Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված. ՀՀ ԱԳՆ

Bitcoin-ի գինը հասել է պատմական առավելագույնին՝ հատելով 113 հազար ԱՄՆ դոլարի շեմը

Ալիևն իր երկիրն աղետի մեջ ներքաշելու ռիսկի է դիմում. փորձագետ

Հայաստանը Վրաստանի պաղպաղակի խոշորագույն 5 մատակարարների շարքում է

Շուկայական կապիտալիզացիայով ամենամեծ ակտիվներն ունեն Apple-ը, Microsoft-ը, NVIDIA-ն և Amazon-ը

Ռուսաստանի պետական ակտիվները կմնան սառեցված. Մերց

2025-ի հունիսը Ուկրաինայում դարձել է քաղաքացիական անձանց համար ամենամահաբեր ամիսը պատերազմի սկսվելուց ի վեր. ՄԱԿ

40 ժամ ղեկին անցկացրած արցախցի պատանին դարձավ «Տաք սիրտ» միջազգային մրցանակի դափնեկիր

Ուկրաինայի ութ շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

ԱՄՆ-ն հիասթափված է Ուկրաինայի հարցում առաջընթացի բացակայությունից. Ռուբիո

Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին դուրս են մղում Հարավային Կովկասից. Euronews

Ալիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի անձնական բանագնաց նախարարի հետ

Բախման հետևանքով մոտոցիկլը հայտնվել է «ԶԻԼ» բեռնատարի տակ

Ադրբեջանում երկու հոգի ձերբակալվել է «Վագներ» ռազմականացված խմբավորմանն անդամակցելու գործով