Տևական «բազարներից» հետո Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը որոշել են մտցնել ԱԺ օրակարգ, սակայն՝ հիմնովին փոխված. «Հրապարակ»
Հուլիսի 11, 2025

Տևական «բազարներից» հետո Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը որոշել են մտցնել ԱԺ օրակարգ, սակայն՝ հիմնովին փոխված. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական «բազարներից» հետո Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը որոշել են մտցնել ԱԺ օրակարգ, սակայն՝ հիմնովին փոխված։ Խոսքը բուքմեյքերական ընկերությունների համար 10 տոկոս շրջանառության հարկ սահմանելու մասին է:

Պատգամավորն առաջարկում է փոխել Հարկային օրենսգիրքը, եւ բացի հարկ ու տուրքերից, որոնք գոյություն ունեն, այս ընկերություններին հարկել նաեւ շրջանառության 10 տոկոս հարկով, ինչն ահռելի գումար կկազմի։

Շաբաթներ առաջ նախագիծն ԱԺ տնտեսական հանձնաժողովում քննարկելիս իշխանականները թեժ բանավեճի մեջ մտան, իրար փոխադարձ մեղադրանքներ ու սպառնալիքներ ուղղեցին, Սարգսյանը թիմակիցներին մեղադրեց խաղային բիզնեսի շահերը պաշտպանելու մեջ։ Չնայած հանձնաժողովն ընդունեց նախագիծը, բայց այն չընդգրկվեց ԱԺ օրակարգում, քանի որ որոշվել էր վարչապետի մոտ լրացուցիչ քննարկում անել՝ «բիզնեսին չվնասելու» համար։

Կառավարությունում Հայկ Սարգսյանին հասկացրել են, որ իր իդեան չի կարող այդպես ընդունվել` էական փոփոխություններ պետք է արվեն։

Պատգամավորը համառել է, սակայն, ի վերջո, ընդունել է խաղի կանոնները, որոնք Փաշինյանն է թելադրում։

Առաջարկել են հիմնովին խմբագրել նախագիծը, քանի որ միաժամանակ չեն կարող հարկել ե՛ւ շահութահարկով, ե՛ւ շրջանառության հարկով: Այսինքն՝ հարկատեսակներից կա՛մ մեկով, կա՛մ մյուսով պետք է հարկվի գործարարը։ Կառավարությունն առաջարկել է խնդիրը լուծել պետական տուրքի ավելացման մեխանիզմով, թե որքան` դեռեւս հստակ չէ։

Շահումով խաղերն ու տոտալիզատորներն այսօր գործող օրենքով տարեկան 600 մլն դրամի չափով պետական տուրք են վճարում, 2022-ից՝ նաեւ լրացուցիչ 50 կամ 100 միլիարդ դրամ խաղադրույք ընդունելու իրավունքի համար վճարում են եւս 50-175 միլիոն դրամ: Բացի տուրքը, ոլորտը նաեւ շահութահարկ է վճարում՝ 18 տոկոսի չափով»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանի Հանրապետությունը նույնպես Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված. ՀՀ ԱԳՆ

Bitcoin-ի գինը հասել է պատմական առավելագույնին՝ հատելով 113 հազար ԱՄՆ դոլարի շեմը

Ալիևն իր երկիրն աղետի մեջ ներքաշելու ռիսկի է դիմում. փորձագետ

Հայաստանը Վրաստանի պաղպաղակի խոշորագույն 5 մատակարարների շարքում է

Շուկայական կապիտալիզացիայով ամենամեծ ակտիվներն ունեն Apple-ը, Microsoft-ը, NVIDIA-ն և Amazon-ը

Ռուսաստանի պետական ակտիվները կմնան սառեցված. Մերց

2025-ի հունիսը Ուկրաինայում դարձել է քաղաքացիական անձանց համար ամենամահաբեր ամիսը պատերազմի սկսվելուց ի վեր. ՄԱԿ

40 ժամ ղեկին անցկացրած արցախցի պատանին դարձավ «Տաք սիրտ» միջազգային մրցանակի դափնեկիր

Ուկրաինայի ութ շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

ԱՄՆ-ն հիասթափված է Ուկրաինայի հարցում առաջընթացի բացակայությունից. Ռուբիո

Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին դուրս են մղում Հարավային Կովկասից. Euronews

Ալիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի անձնական բանագնաց նախարարի հետ

Բախման հետևանքով մոտոցիկլը հայտնվել է «ԶԻԼ» բեռնատարի տակ

Ադրբեջանում երկու հոգի ձերբակալվել է «Վագներ» ռազմականացված խմբավորմանն անդամակցելու գործով