Մասկը գլխավորում է սուպերմիլիարդատերերի վարկանիշը. WSJ
Հուլիսի 11, 2025

Մասկը գլխավորում է սուպերմիլիարդատերերի վարկանիշը. WSJ

Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը գլխավորել է սուպերմիլիարդատերերի ցուցակը, որում ընդգրկված է 24 մարդ ամբողջ աշխարհից, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Altrata վերլուծական ընկերության տվյալները։

Altrata-ի ուսումնասիրությունը նշում է, որ այժմ կարող ենք խոսել աշխարհում հարուստների նոր կատեգորիայի՝ սուպերմիլիարդատերերի առաջացման մասին. նրանցից յուրաքանչյուրի կարողությունը գերազանցում է 50 միլիարդ դոլարը: 

Լավագույն հնգյակում են SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը՝ 419,4 մլրդ դոլար, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 263,8 միլիարդ դոլար, LVMH-ի սեփականատեր Բեռնար Առնոն՝ 238,9 միլիարդ դոլար, Oracle-ի գործադիր տնօրեն Լարրի Էլիսոնը՝ 237 միլիարդ դոլար, Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը՝ 220,8 մլրդ դոլար:

24 սուպերմիլիարդատերերի ընդհանուր կարողությունը կազմում է մոտ 3,3 տրիլիոն դոլար՝ համադրելի Ֆրանսիայի անվանական ՀՆԱ-ի հետ։ Altrata-ն նշում է, որ 19-րդ և 20-րդ դարերի սկզբին ամենահարուստ մարդիկ արդյունաբերողներն էին, մինչդեռ այսօրվա գերմիլիարդատերերի մեծ մասն իրենց հարստությունը ձեռք է բերել տեխնոլոգիական ոլորտում:

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 26 Փետրվարի 2025 11:35

Լրահոս

Ֆոտո

Հայաստանի Հանրապետությունը նույնպես Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված. ՀՀ ԱԳՆ

Bitcoin-ի գինը հասել է պատմական առավելագույնին՝ հատելով 113 հազար ԱՄՆ դոլարի շեմը

Ալիևն իր երկիրն աղետի մեջ ներքաշելու ռիսկի է դիմում. փորձագետ

Հայաստանը Վրաստանի պաղպաղակի խոշորագույն 5 մատակարարների շարքում է

Շուկայական կապիտալիզացիայով ամենամեծ ակտիվներն ունեն Apple-ը, Microsoft-ը, NVIDIA-ն և Amazon-ը

Ռուսաստանի պետական ակտիվները կմնան սառեցված. Մերց

2025-ի հունիսը Ուկրաինայում դարձել է քաղաքացիական անձանց համար ամենամահաբեր ամիսը պատերազմի սկսվելուց ի վեր. ՄԱԿ

40 ժամ ղեկին անցկացրած արցախցի պատանին դարձավ «Տաք սիրտ» միջազգային մրցանակի դափնեկիր

Ուկրաինայի ութ շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

ԱՄՆ-ն հիասթափված է Ուկրաինայի հարցում առաջընթացի բացակայությունից. Ռուբիո

Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին դուրս են մղում Հարավային Կովկասից. Euronews

Ալիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի անձնական բանագնաց նախարարի հետ

Բախման հետևանքով մոտոցիկլը հայտնվել է «ԶԻԼ» բեռնատարի տակ

Ադրբեջանում երկու հոգի ձերբակալվել է «Վագներ» ռազմականացված խմբավորմանն անդամակցելու գործով