Ակցիային մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու կասկածով 11 անձ ձերբակալվել է․ ՔԿ
Հուլիսի 08, 2025

Ակցիային մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու կասկածով 11 անձ ձերբակալվել է․ ՔԿ

ՀՀ ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի 5 տարբեր հարթակներում տարածվել են տարբեր վերտառություններով, տարբեր անձանց միջև տեղի ունեցած խոսակցությունների 6 ձայնագրություններ, որոնցում լսվում են «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից հիմնականում Երևան քաղաքում, նաև ՀՀ մարզերում անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ խոսակցություններ։

Մասնավորապես՝ ձայնագրությունների մեջ անձինք խոսում կամ քննարկում են այդ ակցիաներին կազմակերպված ձևով մարդկանց մասնակցությունն ապահովելու, այդ նպատակով տրանսպորտային միջոցներ տրամադրելու, «մարդաքանակի» ապահովման համար գումարներ՝ «գլխարկներ» հատկացնելու, հավաքներին մարդկանց մասնակցության ապահովման համար կուսակցության կողմից ֆինանսական ռեսուրսներ կենտրոնացնելու, ՀՀ Ազգային ժողովի «վրա» գնալու, վերջին կռիվը տալու, ինչպես նաև՝ հավաքներին մարդկանց մասնակցության համար հատկացված միջոցների սակավության, դրա շուրջ առաջացած տարաձայնությունների վերաբերյալ։

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ ձայնագրություններում լսվող խոսակցությունները տեղի են ունեցել 2024թ. մայիսի 25-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում՝ ինչպես հեռախոսազանգերի, այնպես էլ՝ կայացած հանդիպումների, այդ թվում նաև՝ Վայքի ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցած ՀՅԴ ԳՄ անդամի մասնակցությամբ խորհրդակցության ընթացքում։ 

Պարզվել են նաև ինչպես խոսակցությունները վարող, այնպես էլ՝ դրանց ընթացքում հնչող այլ անուններով անձանց ինքնությունները, ովքեր ՀՅԴ Եղեգնաձորի տարածքային կառույցների ներկայացուցիչներ են, կուսակցության անդամներ, ինչպես նաև՝ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում,ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է 6 քրեական վարույթ։

 

Դրանցով արդյունավետ և համակողմանի նախաքննություն իրականացնելու նպատակով նշված վարույթները միացվել են, ձևավորվել է քննչական խումբ։ 

Նախաքննության շրջանակներում զննության են ենթարկվել նշված ձայնագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են այլ քննչական, և վարութային գործողություններ, ՀՀ Վայոց Ձորի մարզի շուրջ 2 տասնյակ հասցեներում կատարվել և շարունակում են կատարվել խուզարկություններ, որոնց ընթացքում առգրավվել են քննությանը հետաքրքրող իրեր։ 

Վարույթն իրականացնող մարմնի որոշումներով, վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքների կատարման մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է 11 անձ։ 

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ նշված դեպքերի ամբողջական հանգամանքները պարզելու, առերևույթ հանցավոր արարքներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով։ 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 15 Հունիսի 2024 12:54

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է քաղաքացիությունից զրկելու հիմքերը ընդլայնող օրինագիծը

Չինաստանը գերմանական ռազմական ինքնաթիռի դեմ լազեր է օգտագործել ․ Գերմանիայի ԱԳՆ

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

Բացահայտվել է հավաքին մասնակցելուն հարկադրելու դեպք․ 3 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են

ՌԴ-ն կստեղծի ԱՄՆ USAID-ի անալոգը․ ԱԳՆ

Քիմ Քարդաշյանը կրել է մոտ 4 միլիարդ ռուբլի արժողությամբ ադամանդե վզնոցներ

Իրանի ԱԳՆ-ն ուսումնասիրում է ԱՄՆ-ի խնդրանքը․ Mehr

ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան

Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով

Պատգամավոր Արթուր Սարգսյանը կկալանավորվի. ՔՊ-ն կողմ քվեարկեց

«Զանգեզուրի միջանցքի» և «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հետ կապված հարցերը դառնում են քննարկման թեմաներ միջազգային հարթակներում. Միլլի Մեջլիսի պատգամավոր

Ռուսաստանի ԱԻՆ-ը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Իրանից ռուս քաղաքացիների տարհանման համար

Թուրքիան հորդորել է Ֆրանսիային չմիջամտել երկրի ներքին գործերին

Անհայրենիք ստահակներ, դուք դեռ երկար կլիզեք մեր բանտերի ճաղերը. Արսեն Թորոսյան