ՔԿ-ն հերքում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպանի պնդումները
Հուլիսի 08, 2025

ՔԿ-ն հերքում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպանի պնդումները

«Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու հանգամանքի մասին վկայող փաստերը, այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ձայնագրությունների համապատասխան հատվածները հրապարակվելուց հետո վարույթի առանձին մասնակիցներ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված իրենց իրավունքները քրեական վարույթի շրջանակներում իրացնելու փոխարեն, շարունակում են հանրային տեղեկատվական հարթակներում ապատեղեկատվություն տարածելու գործելաոճը՝ այդ կերպ ակնհայտորեն փորձելով ազդել հանրային տրամադրությունների կամ կարծիքի վրա։ Այս մասին գրել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

«Մասնավորապես՝ Վազգեն Գալստանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այսօր հրապարակում է արել դատարան քաղաքացիական հայցեր ներկայացնելու իր նոր «պլաններ»–ի մասին՝ դրանում, ի թիվս այլնի, հերթական անգամ պնդելով, թե իբր «ապացուցված է արդեն, որ Քննչական կոմիտեն կեղծել է ձայնագրությունները» և «կոնտեքստից կտրված է հանցագործներին մահապատժի ենթարկելու /գյուլլելու/ միտքը»: Ընդ որում՝ փաստաբանը մեջբերված մտքերը հնչեցնում է՝ սկզբունքորեն անհաղորդ լինելով ձայնագրություններ կեղծելու փաստը միանշանակ հերքող պարզաբանումներին:

Հանրային տիրույթում նմանօրինակ հայտարարությամբ հանդես գալը և միակողմանի դատողությունները շարունակաբար կրկնելը, թե իբր Քննչական կոմիտեն ապացույցներ՝ ձայնագրություններ է կեղծել, վկայում է ձայնագրությունների բովանդակության մասին ոչ միայն հանրությանը, այլ նաև քննիչին ասելիք չունենալու մասին: Միաժամանակ, վստահ ենք, որ ապացույցներ կեղծված լինելու մասին համոզմունք ունեցող իրավաբանը պետք է պատասխանատվություն ունենար և այդպիսի պնդումները հասարակության անդամներին անպատասխանատու կերպով հրամցնելու ապարդյուն փորձերի փոխարեն, հանցագործության մասին հաղորդում ներկայացներ՝ ստանձնելով նաև դրա իրավական հետևանքները:

Փաստում ենք, որ Հովհաննես Խուդոյանը կեղծ տեղեկատվություն տարածելով քողարկված նպատակ ունի Քննչական կոմիտեին ներքաշել այնպիսի դաշտ, որն ակնհայտորեն վերածվելու է դատավարական ընթացակարգերից դուրս երկխոսության՝ դրանով իսկ նպատակ հետապնդելով նսեմացնել քրեական վարույթով ձեռք բերված իր տեսակով եզակի և անփոխարինելի նշանակություն ունեցող ապացուցողական զանգվածը, որը ձեռք է բերվել բացառապես օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում:

Այդուհանդերձ, հարգելով քրեական մեղադրանքից քաղաքացիաիրավական եղանակներով պաշտպանվելու մասին փաստաբանի որոշումը, կրկին պարզաբանում ենք, որ քրեական վարույթով ձեռք բերված ապացույցները հետազոտվում են օրենքով սահմանված դատավարական կարգով, իսկ սոցիալական ցանցերում դրանց ապացուցողական նշանակության նսեմացման մասին հայտարարությունները որևէ կերպ չեն կարող ազդել քրեական վարույթով այդ ապացույցների նշանակության վրա։

Ավելին, դատավարության մասնակիցները և հանրությունը հետագայում դատավարության ավելի ուշ փուլերում, այդ թվում նաև հրապարակային դատաքննությունների ընթացքում, հնարավորություն են ունենալու ոչ միայն ծանոթանալու ձայնագրությունների ամբողջական հատվածներին, այլև՝ մեղսագրված արարքները հաստատող այլ փաստական տվյալներին»,- գրել է նա:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Զանգեզուրի միջանցքի» և «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հետ կապված հարցերը դառնում են քննարկման թեմաներ միջազգային հարթակներում. Միլլի Մեջլիսի պատգամավոր

Ռուսաստանի ԱԻՆ-ը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Իրանից ռուս քաղաքացիների տարհանման համար

Թուրքիան հորդորել է Ֆրանսիային չմիջամտել երկրի ներքին գործերին

Անհայրենիք ստահակներ, դուք դեռ երկար կլիզեք մեր բանտերի ճաղերը. Արսեն Թորոսյան

Թրամփը ցանկանում է վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները

Պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե մենք մտածենք, որ հանուն վեհ նպատակի ձեզ բոլորիդ պետք է վերшցնենք,  դա վատ բան է. Ռուբինյան. Տեսանյութ

«Եթե որևէ կերպ ֆիզիկական միջամտություն եմ արել, ներողություն եմ խնդրում»․ Հակոբ Արշակյան

Սոֆիա Վերգարան արեւայրուք է ընդունում Իբիցայում՝ ցուցադրելով իր շքեղ բարեմասնությունները

Մասկի՝ կուսակցություն բացելուց հետո Տեսլայի բաժնետոմսերն անկում են ապրել

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Անասո՛ւն, վիզդ կպոկե՛մ, արա՛. Կադրերում ՀՀ Ազգային ժողովն է, որտեղ ծեծկռտուքի մասնակիցներ են իշխանական ու ընդդիմադիր պատգամավորներն ու ՊՊԾ աշխատակիցները

Իրանը կուտակել է հազարավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր՝ ագրեսիայից պաշտպանվելու համար

Ականջներիդ օ՛ղ արեք, ՀՀ-ում ոչ մեկ չի կարա հեղաշրջում անի, ձեր խոսակցությունները խայտառակություն են. Տեսանյութ

Քննչական խումբը 51 հասցեներում իրականացնում է միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ

Արգելվել է կանգառը Իտալիայի փողոցի աջակողմյան հատվածում․ քաղաքապետարան