Երևանում թալանել են հայտնի «Էվրիկա» սուպերմարկետը
Հուլիսի 08, 2025

Երևանում թալանել են հայտնի «Էվրիկա» սուպերմարկետը

Երեկ՝ հունիսի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Էվրիկա չհայտնաբերեցիք» անունը։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն էր ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում՝ Եղիշե Թադևոսյան փողոցում գործող հանրահայտ «Էվրիկա» սուպերմարկետում առանձնապես խոշոր չափի գումարի ապրանքներ են գողացել։

Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով պարզել են ենթադրյալ կասկածյալների ինքնությունը ու արդեն ժամերի ընթացքում նշված անձինք հայտնաբերվել են գողություն կատարելու կասկածանքով և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նշված անձինք են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 18-ամյա Էդմոն Մ.-ն, 18-ամյա Քաջիկ Ղ.-ն, ովքեր կասկածվում են այս տարվա մարտի 15-ից մինչև հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում նշված սուպերմարկետի պահեստային հատվածից մոտ 3 մլն 400 հազար ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ծխախոտներ գողանալու մեջ։

Ինչպես նշում է կայքը՝ նշված անձինք աշխատում են նշված սուպերմարկետում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ

Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է քաղաքացիությունից զրկելու հիմքերը ընդլայնող օրինագիծը

Չինաստանը գերմանական ռազմական ինքնաթիռի դեմ լազեր է օգտագործել ․ Գերմանիայի ԱԳՆ

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

Բացահայտվել է հավաքին մասնակցելուն հարկադրելու դեպք․ 3 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են

ՌԴ-ն կստեղծի ԱՄՆ USAID-ի անալոգը․ ԱԳՆ

Քիմ Քարդաշյանը կրել է մոտ 4 միլիարդ ռուբլի արժողությամբ ադամանդե վզնոցներ

Իրանի ԱԳՆ-ն ուսումնասիրում է ԱՄՆ-ի խնդրանքը․ Mehr

ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան