Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ամուսնացավ Լորեն Սանչեսի հետ Վենետիկում: Page Six-ի համաձայն, զույգը իսկապես շքեղ արարողություն է ունեցել, չնայած նրանք արդեն պաշտոնապես ամուսնացած էին:
Ուրբաթ երեկոյան 61-ամյա Բեզոսը և 55-ամյա Սանչեսը երդումներ են փոխանակել Սան Ջորջիո Մաջորե կղզում՝ հյուրերի ներկայությամբ, որոնց թվում էին Դոնալդ և Մելանյա Թրամփերը, Քարդաշյան-Ջեներ ընտանիքը, Օփրա Ուինֆրին, Լեոնարդո ԴիԿապրիոն, Բիլ Գեյթսը, Բարբարա Սթրեյզանդը և Օռլանդո Բլումը (Քեթի Փերին արարողությանը չի երևացել):
Հարսնացուն նրբագեղ տեսք ուներ Dolce & Gabbana-ի երկար թևքերով ժանյակավոր կորսետ զգեստով: Հյուրերին դիմավորեց Մատեո Բոչելլին Էլվիս Փրեսլիի «Can't Help Falling in Love» հիթի կենդանի կատարմամբ, իսկ ավելի ուշ գոսպել երգչախումբը կատարեց Ուիթնի Հյուսթոնի «Higher Love»-ը:
Ընտանիքի անդամներն ու ընկերները նորապսակներին դիմավորեցին բարձր ծափահարություններով և սուլոցներով, իսկ արարողությունից հետո զույգը կնքեց իրենց ամուսնությունը համբույրով: Տոնակատարությունը շարունակվեց շքեղ ընդունելությամբ և ավարտվեց շքեղ հրավառությամբ։
Ըստ աղբյուրների՝ եռօրյա հարսանեկան հանգստյան օրերը զույգին արժեցել են մոտ 50 միլիոն դոլար։ Ջորջ և Ամալ Քլունիների հարսանիքի կազմակերպիչները պատասխանատու էին տոնակատարության նախապատրաստման համար։ Գրեթե ամեն ինչ՝ քաղցրավենիքից մինչև զարդարանքներ, պատվիրվել է տեղացի վենետիկցի արհեստավորներից, այդ թվում՝ ամենահին հրուշակեղենի խանութ Rosa Salva-ից և հայտնի Murano ապակու արհեստանոց Laguna B-ից։
Բեզոսն ու Սանչեսը իրենց հյուրերի համար վարձակալել են ամբողջ հայտնի Aman Venice հյուրանոցը։ Արարողությանը ընդառաջ զույգը շքեղ ընդունելության երեկույթ է կազմակերպել Madonna dell'Orto եկեղեցում, որը, սակայն, ստիպված են եղել չեղարկել ամպրոպի պատճառով։
Սկզբում հարսանիքը նախատեսված էր անցկացնել Scuola Grande della Misericordia-ում հունիսի 28-ին, բայց վերջին րոպեին բողոքի ցույցերի և անվտանգության կանոնների պահպանման պատճառով վայրը փոխվել է։
Հարսանիքից անմիջապես հետո Լորեն Սանչեսը Instagram-ում կիսվել է առաջին հարսանեկան լուսանկարով. նկարում նա և Բեզոսը ձեռք ձեռքի տված են՝ շրջապատված հյուրերով։ Լորենը սոցիալական ցանցում փոխել է իր մականունը՝ դարձնելով Լորեն Սանչես Բեզոս և ջնջել բոլոր հին գրառումները՝ թողնելով միայն հարսանեկան լուսանկարը։
Զինվորականների խոսքով՝ հութիների կողմից Իսրայելի դեմ արձակված բալիստիկ հրթիռը, հավանաբար, խփվել է ՀՕՊ համակարգերով։
Իսրայելի բանակի տվյալներով՝ ձեռնարկվել են հրթիռը խփելու փորձեր եւ, ամենայն հավանականությամբ, դրանք պսակվել են հաջողությամբ։
ԱՄՆ-ում անցկացվող աշխարհի ակումբային առաջնության յութուբյան ալիքը ներկայացրել է խմբային փուլի (3 տուր) լավագույն գոլերն ու սեյվերը։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 25-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ հունիսի 24-ի ժամը 23։00-ից մինչև հունիսի 25-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում Սարյան փողոցի 4 հասցեից գողացել են Երևանի բնակիչ 57-ամյա Գրիգոր Կ․-ին պատկանող «BYD» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելու ապակին՝ պատճառելով նյութական վնաս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ գողացել են նաև Երևանի բնակիչ 47-ամյա Արմեն Թ․-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելու ապակին, Երևանի բնակիչ 27-ամյա Հայկ Շ․-ին պատկանող «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները և հովացման համակարգի ցանցը, Երևանի բնակիչ 37-ամյա Վաչե Թ․-ին պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները և Երևանի բնակիչ 35-ամյա Հայկ Ա․-ին պատկանող «Tesla» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները։Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Կ․ Թ․-ն, ում և գողունը հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն մերժել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի անհիմն և սադրիչ հայտարարությունները Իրանի դեմ Ադրբեջանի տարածքի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԶԼՄ-ն։
«Այդ հավակնությունները խաթարում են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները, որոնք հիմնված են միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, ինչպես նաև ներքին գործերին չմիջամտելու վրա։ Իրանի նախագահի հետ վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի, ինչպես նաև ԱԳ նախարարի՝ իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի լույսի ներքո Իրանի դեսպանի հայտարարությունները գնահատում ենք որպես ակնհայտ սադրանք:
Ադրբեջանը կտրականապես հերքում է այն մեղադրանքները, թե իր օդային տարածքը կամ տարածքն օգտագործվում է որևէ պետության կողմից հարևան Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Նման մեղադրանքներն անհիմն են, և չկա որևէ հավաստի ապացույց, որը կհաստատի դա։ Մենք ակնկալում ենք, որ Իրանը թույլ չի տա մեր հարաբերությունների ոգուն չհամապատասխանող նման քայլեր, ինչպես նաև անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի դեսպանի արտահայտած կարծիքների նկատմամբ, որը պարբերաբար հայամետ դիրքորոշում է ցուցաբերում, այլ ոչ թե ներկայացնում է իր երկիրը», - ասված է հաղորդագրության մեջ:
Եվ այսքանից հետո, այս համազգային պղծագործությունից ու միջազգային նշանակության այլանդակությունից հետո, որ օրվա անօրեն իշխանությունը, իր անդեմ ու աննկարագիր կամակատարների միջոցով, գործեց Հայոց Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ողջ հոգևոր դասի հանդեպ, այս ողբալի իրավիճակում հայտնվում է մի Էդմոն Մարուքյան, հայտնվում են քաղաքական ուժեր, որոնք «գնդակ» են խաղո՞ւմ...։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը:
«Դուք այս ի՞նչ անկյալ հոգիներ եք, դուք այս ի՞նչ վաճառականներ եք, այս ի՞նչ զզվելի առևտուր եք անում և այս ամենի մեջ ներքաշում հոգևորականությանը:
Լսեք, ապաշնորհներ, բավական է ձեզ, բավական է հոլովեք Հայոց Հայրապետի անունը և ստեղծեք այն պատրանքը, որ իբր Սբ Եկեղեցին է պատճառը, որ ունենք այսօրվա այս խարանը:
Արիություն ունեցեք և արժանապատվություն՝ խոստովանելու ձեր անկարողությունը և հրավիրելու այլ շնորհընկալ գործիչների, որոնք պատվով կստանձնեն և կիրագործեն այդ գործը:
Հեռո՛ւ գնացեք, հեռո՛ւ «խաղացեք» ձեր «ֆուդբոլները». հոգևորականներս ձեզ համար խամաճիկներ չենք, և թույլ չենք տա ստվերել Հայոց Հայրապետի անունը, վաստակն ու հեղինակությունը:
Թող Ազգը ճանաչի, իրապես ճանաչի, թե ովքեր եք դուք և իր անեղծ զավակատնից լույս աշխարհ բերի ազգասեր ու հայրենասեր և աստվածասեր անձերի, ովքեր իրենց ուսերին կառնեն Հայոց պետության բեռը»,-գրել է Հայր Ասողիկ Կարապետյանը:
Խորհրդարանական բոլոր ընդդիմադիր ուժերը համաձայնեցին, որ Միքայել Սրբազանը կարող է լինել վարչապետի թեկնածու իմպիչմենտի գործընթացում, որի մեկնարկի համար Կաթողիկոսը պետք է իր համաձայնությունը տար, քանի որ դա տեղի չունեցավ, իսկ ամենայն հավանականությամբ եղավ հակառակը՝ գործընթացը առկախվեց, գրել է Էդմոն Մարուքյանը
«Հիմա կամ Կաթողիկոսը տալիս է իր համաձայնությունը և չի խոչընդոտում ազգային համերաշխության իմպիչմենտի գործընթացին, կամ չի տալիս՝ փակելով ազգային համերաշխության ու քաղաքական կոնսոլիդացիայի դուռը, ու շարունակվում է այս գահավիժումը։ Փողոցը իր թեկնածուին արդեն ընտրել է։ Քաղաքական կոնսոլիդացիան կայացել է։ Գնդակը Կաթողիկոսի դաշտում է…»,-գրել է նա։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը չի պահպանի Իրանի հետ հրադադարը։
Կացն ասել է, որ ինքը հանձնարարել է Իսրայելի պաշտպանության բանակին Իրանում կիրառել «լիբանանյան մոդելը»: Նույնիսկ հրադադարից հետո Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի հարվածել այն թիրախներին, որոնք համարում է պոտենցիալ սպառնալիքներ:
«Ես հանձնարարել եմ Իսրայելի պաշտպանության բանակին պատրաստել Իրանի դեմ կիրառման միջոցառումների ծրագիր, որը ներառում է Իսրայելի օդային գերազանցության պահպանումը, միջուկային զենքի և հրթիռների արտադրության զարգացման կանխարգելումը և Իրանի դեմ հակահարված տալը՝ Իսրայելի պետության դեմ ահաբեկչական գործունեությանը աջակցելու համար»:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ:
Ուկրաինայի Սումիի, Պոլտավայի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի, Չերկասիի, Նիկոլաևի և Օդեսայի մարզերում հայտարարվել է օդային տագնապ։ Այս մասին է վկայում երկրի թվային վերափոխման նախարարության առցանց քարտեզը, գրում է Gazeta-ն։
Ռեսուրսի տվյալներով՝ սազդանշանները միացել են տեղական ժամանակով մոտավորապես ժամը 01:30-ից։