Մտնել մի պրոցեսի մեջ, որի հաջողության հավանականությունը ձգտում է զրոյի, ինձ համար հետաքրքիր չէ. Քոչարյան
Հուլիսի 08, 2025

Մտնել մի պրոցեսի մեջ, որի հաջողության հավանականությունը ձգտում է զրոյի, ինձ համար հետաքրքիր չէ. Քոչարյան

Իսկ դուք վստա՞հ եք որ Նիկոլ Փաշինյանը դեմ է իմպիչմենտին։ Այս մասին մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հնչող հայտարարություններին, թե Նիկոլ Փաշինյանի դեմ խորհրդարանում անվստահության գործընթաց սկսելուն դեմ է մեկ Նիկոլ Փաշինյանը, մեկ էլ երկրորդ նախագահը։

«Նիկոլ Փաշինյանը իմպիչմենտի ակնհայտ զրոյի ձգտող հավանականությունը բերելու է նրան, որ Նիկոլ Փաշինյանը վեց ամիս որևէ նման գործընթաց չունենալու երաշխիք է ունենալու։ Ես վստահ չեմ, որ նա դեմ է։ Ուղղակի քարոզիչներ կան, որ մտել են այս խնդրի մեջ՝ իմ տպավորությամբ լավ չպատկերացնելով, թե ինչ են անում։

Ես չեմ լսել մեկ մարդու կարծիք, որ դա իրատեսական սցենար է։ Նույնիսկ նախաձեռնողները ասում են՝ հա ի՞նչ է եղել, փորձենք, չլինի՝ չլինի։ Մի թեկնածուն 10 օր առաջ ասում էր՝ դա իրատեսական չէ։

Հիմա ես ավելի պրագմատիվ մարդ եմ, և մտնել մի պրոցեսի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չի։ Ես կարող եմ ասել, թե ում է դա հետաքրքիր։ Օրինակ, կարող է մարդ կա, ում համար 48 ժամ լիներ վարչապետի թեկնածու, դա կյանքի երազանք է։ Պատկերացնում եք, հանկարծ անհայտ մեկը, ոչ մեկը քո տեղը չգիտի, ու դու քննարկումների կենտրոնում ես հայտնվում, հարցազրույցներ ես տալիս, քեզ տաղավարներ են հրավիրում, օնլայն քո հետ միանում են, դու կարծիք ես ասում, դու դառնում ես ինչ-որ մի այդ պահի համար մի կենտրոնական դեմք։

Եթե մարդու համար 48 ժամ ուշադրության կենտրոնում լինելը կյանքը երազանք է, դա չի նշանակում, որ մենք պետք է ֆոն կամ դեկորացիա դառնանք այդ երազանքը իրականացնելու համար։ Ի դեպ, բառն էլ ճիշտ չի օգտագործվում, խոսքը վստահության քվեի մասին է։

Ասում են՝ փողոցի ճնշման ճանապարհով հարցը պետք է լուծել։ Եթե դու այնպիսի փողոց ես հավաքել և ճնշումդ այնպիսի ուժգին է, որ կարող է 20 հոգի հրաժարվել, հենա հրաժարական եք պահանջում, էլ քվեարկելս ո՞րն է։ Վարչապետը հրաժարական է տալիս, հարցը լուծում ես։ Իսկ դրա համար պետք է նախահեղափոխական իրավիճակ փողոցում։ Այսինքն իշխանությունը պետք է կորցնի փողոցի վերահսկողությունը։ Սա նշանակում է հրաժարական կամ հեղափոխություն։ Սիրուն անուններով, ինչ-որ Սահմանադրության վրա հղումներ կատարելով, անլուրջ է դա։

Եթե մարդկանց հետաքրքիր է դա, թող զբաղվեն, դա ինֆորմացիոն առիթ է տալիս հարցազրույցներ տալ, ճանաչելիություն է ավելացնում ինչ-որ մարդկանց, ում քիչ են ճանաչում և ովքեր նեղվում են դրանից միգուցե»,– ասաց նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Թրամփը կարող է կանաչ լույս տալ Իրանին կրկին հարվածելու համար. Axios

Հայաստանը ռուսական մակարոնեղենի 10 խոշորագույն ներմուծողների ցանկում է հայտնվել

Բաքվի դատարանը մերժել է խափանման միջոց կալանքը փոխելու «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների բողոքները

«Ադրբեջանը հակառուսական երկրորդ ճակատի բացման թիվ մեկ թեկնածուն է դառնում Արևմուտքի համար». Գարիկ Քեռյան

ԱՄՆ-ն պահպանում է Իրանի հետ շփումները. Սպիտակ տուն

Կոշտ զգուշացում Զելենսկուն. ԱՄՆ-ն որոշում է կայացրել

Ռուսաստանի համար լուրջ խնդիրներ են ծագել Կովկասում. The Washington Post

Իրանը ո ՛չ պատերազմ է սկսել, ո ՛չ էլ միջուկային զենքի արտադրության է ձգտում. Փեզեշքիան

Հղիության նախանշանները վաղ շրջանում

iPhone 17 Air-ը չափազանց բարակ կլինի․ Նոր մանրամասներ

Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները. Փեզեշքիան

ՆԱՏՕ-ում խռովություն է հասունանում. Լավրով

Փաշինյանն ինֆորմացիա ու վախեր ունի, որ իմփիչմենթը շատ իրատեսական է, ՔՊ-ում հսկողությունն ուժեղացվել է․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)

Ո՞ր երաժշտությունն է ազդում սեքսի տեւողության վրա

Իրաքում մահացած թուրք զինվորականների թիվը հասել է 12-ի