Իրաքում մահացած թուրք զինծառայողների թիվը հասել է 12-ի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Հյուսիսային Իրաքում 5 թուրք զինվորական է մահացել։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ 19 թուրք զինծառայողներ Հյուսիսային Իրաքի քարանձավում ուսումնասիրությունների ժամանակ մեթան գազի ազդեցության են ենթարկվել։