Արդյոք ՀՀ-ն Երևան այցի ընթացքում Սլովակիայի վարչապետից պարզաբանում է խնդրել երկրի պաշտպանության նախարարի սկանդալային հայտարարությունների վերաբերյալ․ ԱԳՆ-ն լռում է
Հուլիսի 08, 2025

Արդյոք ՀՀ-ն Երևան այցի ընթացքում Սլովակիայի վարչապետից պարզաբանում է խնդրել երկրի պաշտպանության նախարարի սկանդալային հայտարարությունների վերաբերյալ․ ԱԳՆ-ն լռում է

ՀՀ ԱԳՆ-ն արդեն մոտ 1,5 ամիս չի կարողանում պատասխանել Sputnik Արմենիայի հարցմանն այն մասին, թե արդյոք Երևան այցի ընթացքում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյից պարզաբանում խնդրել են երկրի պաշտպանության նախարարի սկանդալային հայտարարությունների վերաբերյալ։

2025 թվականին Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը Հայաստանը երկու անգամ օկուպանտ էր ներկայացրել՝ հայտարարելով, թե իբր Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները։ Այդ հայտարարություններին Երևանի պաշտոնական (առնվազն հրապարակային) արձագանք չէր հետևել։

Հարցման մեջ, մասնավորապես, հետաքրքրվել էինք` արդյոք Հայաստանի կառավարության ներկայացուցիչները ճշտել են, թե Կալինյակի (որը Ֆիցոյի կուսակիցն է) հայտարարությունը նրա անձնական կարծի՞քն է, թե՞ Սլովակիայի պաշտոնական դիրքորոշումը:

Բացի այդ, հարցրել էինք նաև, թե այցի ընթացքում քննարկվե՞լ է արդյոք Սլովակիայի (ու Չեխիայի) կողմից Ադրբեջանին զենքի (մասնավորապես՝ DITA հաուբիցների) վաճառքի հարցը։

Չեխ-սլովակյան տեխնիկայի առաջին մատակարարումների մասին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին դեռևս 2024 թվականի սեպտեմբերին։

Սակայն բաց աղբյուրներում հասանելի տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2025 թվականին մատակարարումները շարունակվում են։

Նշենք, որ Չեխիան և Սլովակիան Ադրբեջանին զենք էին մատակարարում նաև 2020 թվականի պատերազմից առաջ՝ չնայած պաշտոնական հերքմանը։ Այն ժամանակ DANA ինքնագնացները Բաքվին մատակարարվում էին Իսրայելի տարածքով։

Մեր հարցմանը ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը կհրապարակվի ստանալուն պես։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Ֆիցոն Հայաստանում էր մայիսի վերջին։ Նա մասնակցում էր «Երևանյան երկխոսություն 2025» համաժողովին։ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Ֆիցոն առաջարկել է համագործակցություն հաստատել, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Թրամփը կարող է կանաչ լույս տալ Իրանին կրկին հարվածելու համար. Axios

Հայաստանը ռուսական մակարոնեղենի 10 խոշորագույն ներմուծողների ցանկում է հայտնվել

Բաքվի դատարանը մերժել է խափանման միջոց կալանքը փոխելու «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների բողոքները

«Ադրբեջանը հակառուսական երկրորդ ճակատի բացման թիվ մեկ թեկնածուն է դառնում Արևմուտքի համար». Գարիկ Քեռյան

ԱՄՆ-ն պահպանում է Իրանի հետ շփումները. Սպիտակ տուն

Կոշտ զգուշացում Զելենսկուն. ԱՄՆ-ն որոշում է կայացրել

Ռուսաստանի համար լուրջ խնդիրներ են ծագել Կովկասում. The Washington Post

Իրանը ո ՛չ պատերազմ է սկսել, ո ՛չ էլ միջուկային զենքի արտադրության է ձգտում. Փեզեշքիան

Հղիության նախանշանները վաղ շրջանում

iPhone 17 Air-ը չափազանց բարակ կլինի․ Նոր մանրամասներ

Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները. Փեզեշքիան

ՆԱՏՕ-ում խռովություն է հասունանում. Լավրով

Փաշինյանն ինֆորմացիա ու վախեր ունի, որ իմփիչմենթը շատ իրատեսական է, ՔՊ-ում հսկողությունն ուժեղացվել է․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)

Ո՞ր երաժշտությունն է ազդում սեքսի տեւողության վրա

Իրաքում մահացած թուրք զինվորականների թիվը հասել է 12-ի