Իրանից Հայաստան մի շարք մթերքների ներմուծման համար սահմանվեց սակագնային քվոտա
Հուլիսի 08, 2025

Իրանից Հայաստան մի շարք մթերքների ներմուծման համար սահմանվեց սակագնային քվոտա

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 3–ի նիստում  չզեկուցվող հարցերի թվում ընդունեց 2025 թվականի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման լիցենզիայի տրամադրման ընթացակարգը սահմանելու, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին որոշումը։

Քվոտան նախատեսվում է ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերքի, կարտոֆիլի, լոլիկի, խնձորի, կաղամբի, ծաղկակաղամբի, շաղգամակաղամբի, տերևակաղամբի, գազարի, շաղգամի, սեղանի ճակնդեղի, քոշմորուքի, արմատային նեխուրի, ամսական բողկի, վարունգների և մանրավարունգների համար։

Որոշման մեջ նշվում է, որ 2025 թ. մայիսի 15–ին ուժի մեջ է մտել «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը, որով էլ կարգավորվում են քվոտաների տրամադրումը։

«2025 թ. ընթացքում իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծումը Իրանից թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` լիցենզիայի առկայության դեպքում։ Նպատակը` ԵԱՏՄ որոշման պահանջների ապահովումն է, գործարար միջավայրի բարելավումը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Որոշման մեջ նաև նշվում է, որ ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է ըստ պատմական և ոչ պատմական գնորդների։ Իրանի հետ առևտրային փոխհարաբերությունները համարվում են պատմական` հաշվի առնելով վերջին 3 տարվա ընթացքում Իրանից ՀՀ տարածք ներմուծված տվյալ ապրանքի միջին ծավալը։

Ըստ այդմ` Իրանից ՀՀ ներմուծված վերոնշյալ ապրանքների համար սահմանվում է քվոտա` ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 75 տոկոսի չափով (ոչ պատմական գնորդների համար՝ ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալը 25 տոկոս է):

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Թրամփը կարող է կանաչ լույս տալ Իրանին կրկին հարվածելու համար. Axios

Հայաստանը ռուսական մակարոնեղենի 10 խոշորագույն ներմուծողների ցանկում է հայտնվել

Բաքվի դատարանը մերժել է խափանման միջոց կալանքը փոխելու «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների բողոքները

«Ադրբեջանը հակառուսական երկրորդ ճակատի բացման թիվ մեկ թեկնածուն է դառնում Արևմուտքի համար». Գարիկ Քեռյան

ԱՄՆ-ն պահպանում է Իրանի հետ շփումները. Սպիտակ տուն

Կոշտ զգուշացում Զելենսկուն. ԱՄՆ-ն որոշում է կայացրել

Ռուսաստանի համար լուրջ խնդիրներ են ծագել Կովկասում. The Washington Post

Իրանը ո ՛չ պատերազմ է սկսել, ո ՛չ էլ միջուկային զենքի արտադրության է ձգտում. Փեզեշքիան

Հղիության նախանշանները վաղ շրջանում

iPhone 17 Air-ը չափազանց բարակ կլինի․ Նոր մանրամասներ

Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները. Փեզեշքիան

ՆԱՏՕ-ում խռովություն է հասունանում. Լավրով

Փաշինյանն ինֆորմացիա ու վախեր ունի, որ իմփիչմենթը շատ իրատեսական է, ՔՊ-ում հսկողությունն ուժեղացվել է․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)

Ո՞ր երաժշտությունն է ազդում սեքսի տեւողության վրա

Իրաքում մահացած թուրք զինվորականների թիվը հասել է 12-ի