Իրանը խոշոր ռազմական գործարք է կնքում Չինաստանի հետ, որում ներառված են 40 հատ J-10 կործանիչներ․ Անցում ռուսական վեկտորից՝ հօգուտ չինական լուծումների
Հուլիսի 08, 2025

Իրանը խոշոր ռազմական գործարք է կնքում Չինաստանի հետ, որում ներառված են 40 հատ J-10 կործանիչներ․ Անցում ռուսական վեկտորից՝ հօգուտ չինական լուծումների

Իրանը խոշոր ռազմական գործարք է կնքում Չինաստանի հետ, որը ներառում է նաև 40 հատ J-10 կործանիչների գնումը։ Այս մասին գրում են չինական լրատվամիջոցները, հղում անելով պաշտոնական աղբյուրներին։

Նշենք, որ օրեր առաջ Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամ ալիքը գրել էր, որ Իրանը վերանայում է ռուսական Su-35 կործանիչներ գնելու իր ծրագրերը՝ դրանց մատակարարման շարունակական ուշացումների պատճառով։ Աճող անորոշության պայմաններում Թեհրանը ավելի ու ավելի է կենտրոնանում այլընտրանքային տարբերակների վրա, այդ թվում՝ Չինաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման վրա։

Ըստ ԻՀՊԿ աղբյուրների՝ իրանական կողմը, որպես առաջնահերթ այլընտրանք է դիտարկում չինական J-10C կործանիչը։ J-10C կործանիչների ապացուցված մարտական ​​հնարավորությունները հատուկ դեր են խաղացել։ Որպես այդպիսին նշվում է J-10C կործանիչների կողմից վեց հնդկական ինքնաթիռների հաջողությամբ չեզոքացնելը։

Այսպիսով, Իրանը աստիճանաբար հրաժարվում է իր նախկին վեկտորից՝ հօգուտ չինական լուծումների, դրանք համարելով ավելի հուսալի և արդյունավետ միջոց՝ իր սեփական ռազմաօդային ուժերը արդիականացնելու և ազգային անվտանգությունն ամրապնդելու համար։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Իրանի պաշտպանության նախարարը այցելել էր Չինաստան։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Թրամփը կարող է կանաչ լույս տալ Իրանին կրկին հարվածելու համար. Axios

Հայաստանը ռուսական մակարոնեղենի 10 խոշորագույն ներմուծողների ցանկում է հայտնվել

Բաքվի դատարանը մերժել է խափանման միջոց կալանքը փոխելու «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների բողոքները

«Ադրբեջանը հակառուսական երկրորդ ճակատի բացման թիվ մեկ թեկնածուն է դառնում Արևմուտքի համար». Գարիկ Քեռյան

ԱՄՆ-ն պահպանում է Իրանի հետ շփումները. Սպիտակ տուն

Կոշտ զգուշացում Զելենսկուն. ԱՄՆ-ն որոշում է կայացրել

Ռուսաստանի համար լուրջ խնդիրներ են ծագել Կովկասում. The Washington Post

Իրանը ո ՛չ պատերազմ է սկսել, ո ՛չ էլ միջուկային զենքի արտադրության է ձգտում. Փեզեշքիան

Հղիության նախանշանները վաղ շրջանում

iPhone 17 Air-ը չափազանց բարակ կլինի․ Նոր մանրամասներ

Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները. Փեզեշքիան

ՆԱՏՕ-ում խռովություն է հասունանում. Լավրով

Փաշինյանն ինֆորմացիա ու վախեր ունի, որ իմփիչմենթը շատ իրատեսական է, ՔՊ-ում հսկողությունն ուժեղացվել է․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)

Ո՞ր երաժշտությունն է ազդում սեքսի տեւողության վրա

Իրաքում մահացած թուրք զինվորականների թիվը հասել է 12-ի