Եմենը պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ին և Իսրայելին՝ ի պաշտպանություն Իրանի
Հուլիսի 08, 2025

Եմենը պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ին և Իսրայելին՝ ի պաշտպանություն Իրանի

By Հունիսի 22, 2025 31

Եմենի հուսիթները սպառնացել են հարձակվել Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերի վրա, եթե նրանք շարունակեն մասնակցել Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Իրանի դեմ ուղղված ագրեսիային, ասել է շարժման քաղաքական բյուրոյի անդամ Մոհամմեդ ալ-Բուհեյտին։

«Մեր ռազմական պատասխանը մոտենում է. առաջին փուլը կլինի Կարմիր ծովում գտնվող ամերիկյան ուժերի վրա հարձակվելը։ Մենք կսրենք և կընդլայնենք հակամարտությունը մինչև այս ագրեսիան Իրանի դեմ դադարի», - ասել է նա Al Jazeera-ին։

Նշվում է, որ հութները հետևում են տարածաշրջանում ռազմական ակտիվությանը և պատրաստ են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ իրենց տարածքները պաշտպանելու համար։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները այլևս չի հարձակվի եմենցի ապստամբների վրա, քանի որ հութները հայտնել են ռազմական գործողություններից հրաժարվելու իրենց պատրաստակամությունը։

Հիշեցնենք`  նաև, որ ԱՄՆ-ն գիշերը հարվածել է Իրանի Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտներին։ ԱՄՆ-ն օգտագործել է B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչներ (դրանք կարող են կրել 13 տոննա GBU-57A/B MOP «բունկերային» ռումբեր): Օգտագործվել է նաև երեսուն «Tomahawk» թևավոր հրթիռ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Թրամփը կարող է կանաչ լույս տալ Իրանին կրկին հարվածելու համար. Axios

Հայաստանը ռուսական մակարոնեղենի 10 խոշորագույն ներմուծողների ցանկում է հայտնվել

Բաքվի դատարանը մերժել է խափանման միջոց կալանքը փոխելու «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների բողոքները

«Ադրբեջանը հակառուսական երկրորդ ճակատի բացման թիվ մեկ թեկնածուն է դառնում Արևմուտքի համար». Գարիկ Քեռյան

ԱՄՆ-ն պահպանում է Իրանի հետ շփումները. Սպիտակ տուն

Կոշտ զգուշացում Զելենսկուն. ԱՄՆ-ն որոշում է կայացրել

Ռուսաստանի համար լուրջ խնդիրներ են ծագել Կովկասում. The Washington Post

Իրանը ո ՛չ պատերազմ է սկսել, ո ՛չ էլ միջուկային զենքի արտադրության է ձգտում. Փեզեշքիան

Հղիության նախանշանները վաղ շրջանում

iPhone 17 Air-ը չափազանց բարակ կլինի․ Նոր մանրամասներ

Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները. Փեզեշքիան

ՆԱՏՕ-ում խռովություն է հասունանում. Լավրով

Փաշինյանն ինֆորմացիա ու վախեր ունի, որ իմփիչմենթը շատ իրատեսական է, ՔՊ-ում հսկողությունն ուժեղացվել է․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)

Ո՞ր երաժշտությունն է ազդում սեքսի տեւողության վրա

Իրաքում մահացած թուրք զինվորականների թիվը հասել է 12-ի