Նիկոլ Փաշինյանը Մինսկում կայանալիք ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով
Հուլիսի 08, 2025

Նիկոլ Փաշինյանը Մինսկում կայանալիք ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով

Նիկոլ Փաշինյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նիստին կմասնակցի հեռավար՝ տեսակապի միջոցով։

Այս մասին հայտնում է BELTA-ն՝ հղում անելով Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովի խոսքերին։

«Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հեռակա կարգով՝ տեսակապով»,-ասել է Մաքսիմ Ռիժենկովը։ 

Նա հավելել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների (Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան) բոլոր ղեկավարները հաստատել են իրենց անձնական ներկայությունը միջոցառմանը։ 

Դեռևս 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը Մինսկում անցկացնելու առաջարկին, հայտարարել էր, որ Հայաստանի պատվիրակությունը Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին հաջորդ նիստին կմասնակցի հեռավար։

«Մենք դեմ չենք, որ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն անցկացվի Մինսկում, բայց ես նախապես ցանկանում եմ ասել, որ մեր պատվիրակությունն այդ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով»,-նշել էր վարչապետը։Վարչապետը հավելել էր, որ այն հայտարարությունները, որոնցով ինքը հանդես է եկել Բելառուս այցելությունների վերաբերյալ, մնում են ուժի մեջ։

«Ես չեմ կարծում, որ սա այն ձևաչափն է, որտեղ պետք է քննարկվեն այդ հարցերը»,-նշել էր Փաշինյանն՝ արձագանքելով Լուկաշենկոյի առաջարկին։ Փաշինյանը ընդգծել է, որ հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ։

Դեռևս 2024 թվականի հունիսի 13-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չեն այցելի, քանի դեռ Բելառուսի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է:

«ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44–օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը: Դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ ու հարց քննարկե՞մ»,–ասել էր Փաշինյանը:

Նա, սակայն, նշել էր, որ ԵԱՏՄ–ում և ԱՊՀ–ում ինչ–որ առումով ստիպված է լինելու դա անել:«Ես արձանագրում եմ, որ ես երբեք Բելառուս չեմ այցելի, քանի այնտեղ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Ես ընդհանրապես հայտարարում եմ, որ այս պահին Հայաստանի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի ընդհանրապես»,–ընդգծել էր Փաշինյանը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Թրամփը կարող է կանաչ լույս տալ Իրանին կրկին հարվածելու համար. Axios

Հայաստանը ռուսական մակարոնեղենի 10 խոշորագույն ներմուծողների ցանկում է հայտնվել

Բաքվի դատարանը մերժել է խափանման միջոց կալանքը փոխելու «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների բողոքները

«Ադրբեջանը հակառուսական երկրորդ ճակատի բացման թիվ մեկ թեկնածուն է դառնում Արևմուտքի համար». Գարիկ Քեռյան

ԱՄՆ-ն պահպանում է Իրանի հետ շփումները. Սպիտակ տուն

Կոշտ զգուշացում Զելենսկուն. ԱՄՆ-ն որոշում է կայացրել

Ռուսաստանի համար լուրջ խնդիրներ են ծագել Կովկասում. The Washington Post

Իրանը ո ՛չ պատերազմ է սկսել, ո ՛չ էլ միջուկային զենքի արտադրության է ձգտում. Փեզեշքիան

Հղիության նախանշանները վաղ շրջանում

iPhone 17 Air-ը չափազանց բարակ կլինի․ Նոր մանրամասներ

Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները. Փեզեշքիան

ՆԱՏՕ-ում խռովություն է հասունանում. Լավրով

Փաշինյանն ինֆորմացիա ու վախեր ունի, որ իմփիչմենթը շատ իրատեսական է, ՔՊ-ում հսկողությունն ուժեղացվել է․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)

Ո՞ր երաժշտությունն է ազդում սեքսի տեւողության վրա

Իրաքում մահացած թուրք զինվորականների թիվը հասել է 12-ի