Նարեկ Մալյանն իմպիչմենտի մասով մեր խոսակիցը չէ, պիտի աշխատի շատ չխանգարի այս պրոցեսին. Սաղաթելյան
Հուլիսի 08, 2025

Նարեկ Մալյանն իմպիչմենտի մասով մեր խոսակիցը չէ, պիտի աշխատի շատ չխանգարի այս պրոցեսին. Սաղաթելյան

Հանրության մոտ փորձում են հաճախ ինչ-որ շրջանակներ տպավորություն ստեղծել, որ չորս տարին իմպիչմենթ չեն արել, որովհետև չեն ուզել, չենք արել, որովհետև բավարար ստորագրությունները չենք ունեցել։ Այս մասին, այսօր՝ հունիսի 11–ին, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ շուրջ մեկ ժամ տեւած տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Եղել են նաև այլ տեխնիկական և այլ խնդիրներ, բայց հիմնական հարցը դա է եղել։ Հիմա մեկ անգամ ևս կրկնում եմ՝ այս բլեֆից պետք է դուրս գանք, գործընթացը սկսելու համար այդ անտեր ստորագրությունները պետք են, պետք է կենտրոնանալ դրա վրա։ «Հայաստան» խմբակցությունը ասում է: Դա կա, կենտրոնացեք ուրիշի վրա»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ Նարեկ Մալյանը գրառում էր արել՝ նշելով, որ Սեյրան Օհանյանի հայտարարությունը, որ հանդիպում կունենաք «Պատիվ ունեմ»–ի հետ իմպիչմենտի թեմայով, սուտ է, պատրաստ չեք, հանդիպում չի եղել, չի էլ լինելու, Սաղաթելյանն ասաց. «Որպեսզի ձեր համար շատ հստակ լինի, Նարեկ Մալյանը մեր խոսակիցը չի այս հարցերով։ Եթե մենք ունենք այս օրակարգով հարց քննարկելու, դա քննարկելու ենք Հանրապետական կուսակցության հետ, եթե ես խոսելիք ունեմ այս թեմայով, խոսելու եմ Սերժ Սարգսյանի, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և «Պատիվ ունեմ» խմբակցության հետ, հետևաբար Նարեկ Մայլյանը մեր խոսակիցը չի ու ինքը պետք է աշխատի այս պրոցեսին, շատ չխանգարի, եթե սրտացավ է այս հարցում»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Թրամփը կարող է կանաչ լույս տալ Իրանին կրկին հարվածելու համար. Axios

Հայաստանը ռուսական մակարոնեղենի 10 խոշորագույն ներմուծողների ցանկում է հայտնվել

Բաքվի դատարանը մերժել է խափանման միջոց կալանքը փոխելու «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների բողոքները

«Ադրբեջանը հակառուսական երկրորդ ճակատի բացման թիվ մեկ թեկնածուն է դառնում Արևմուտքի համար». Գարիկ Քեռյան

ԱՄՆ-ն պահպանում է Իրանի հետ շփումները. Սպիտակ տուն

Կոշտ զգուշացում Զելենսկուն. ԱՄՆ-ն որոշում է կայացրել

Ռուսաստանի համար լուրջ խնդիրներ են ծագել Կովկասում. The Washington Post

Իրանը ո ՛չ պատերազմ է սկսել, ո ՛չ էլ միջուկային զենքի արտադրության է ձգտում. Փեզեշքիան

Հղիության նախանշանները վաղ շրջանում

iPhone 17 Air-ը չափազանց բարակ կլինի․ Նոր մանրամասներ

Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները. Փեզեշքիան

ՆԱՏՕ-ում խռովություն է հասունանում. Լավրով

Փաշինյանն ինֆորմացիա ու վախեր ունի, որ իմփիչմենթը շատ իրատեսական է, ՔՊ-ում հսկողությունն ուժեղացվել է․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)

Ո՞ր երաժշտությունն է ազդում սեքսի տեւողության վրա

Իրաքում մահացած թուրք զինվորականների թիվը հասել է 12-ի