ՀՀ իշխանությունը չի հայտնում Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման ձգձգման պատճառը
Հուլիսի 08, 2025

ՀՀ իշխանությունը չի հայտնում Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման ձգձգման պատճառը

Հայաստանի իշխանությունը չի հայտնում Սյունիքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման ձգձգման պատճառը։ Նման եզրակացության կարելի է հանգել Sputnik Արմենիայի գրավոր հարցման պատասխանից։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր` ռուսական կողմին պետք չէ համոզել, որ ՀՀ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսության աշխատանքն արագ սկսելու անհրաժեշտություն կա։ Նա նշել էր, որ առայժմ Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսություն չկա։ Իսկ թե ինչու չկա, պաշտոնական պարզաբանումների համար պետք է դիմել հայկական կողմին։

Sputnik Արմենիան գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ վարչապետին` հետաքրքրվելով, թե ինչ փուլում է գլխավոր հյուպատոսության բացումը, ինչն է ձգձգման պատճառը։ Մեզ պատասխանել են ոչ թե ՀՀ վարչապետի աշխատակազմից, այլ արտաքին գործերի նախարարությունից։

«Տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից բարձրացված հարցերի շուրջ զարգացումների դեպքում հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի», - ասված է ԱԳՆ–ի պատասխանում։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկվում է շուրջ երեք տարի։ 2023թ. սեպտեմբերից Կապանում աշխատում է հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների համար պատասխանատու առաջատար խումբը:

Այս տարվա մարտին ՀՀ ԱԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է։

Մարիա Զախարովան ապրիլին հայտարարեց` ակնկալվում է, որ մինչև մայիս կոնկրետ պայմանավորվածություններ կլինեն գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների շուրջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Թրամփը կարող է կանաչ լույս տալ Իրանին կրկին հարվածելու համար. Axios

Հայաստանը ռուսական մակարոնեղենի 10 խոշորագույն ներմուծողների ցանկում է հայտնվել

Բաքվի դատարանը մերժել է խափանման միջոց կալանքը փոխելու «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների բողոքները

«Ադրբեջանը հակառուսական երկրորդ ճակատի բացման թիվ մեկ թեկնածուն է դառնում Արևմուտքի համար». Գարիկ Քեռյան

ԱՄՆ-ն պահպանում է Իրանի հետ շփումները. Սպիտակ տուն

Կոշտ զգուշացում Զելենսկուն. ԱՄՆ-ն որոշում է կայացրել

Ռուսաստանի համար լուրջ խնդիրներ են ծագել Կովկասում. The Washington Post

Իրանը ո ՛չ պատերազմ է սկսել, ո ՛չ էլ միջուկային զենքի արտադրության է ձգտում. Փեզեշքիան

Հղիության նախանշանները վաղ շրջանում

iPhone 17 Air-ը չափազանց բարակ կլինի․ Նոր մանրամասներ

Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները. Փեզեշքիան

ՆԱՏՕ-ում խռովություն է հասունանում. Լավրով

Փաշինյանն ինֆորմացիա ու վախեր ունի, որ իմփիչմենթը շատ իրատեսական է, ՔՊ-ում հսկողությունն ուժեղացվել է․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)

Ո՞ր երաժշտությունն է ազդում սեքսի տեւողության վրա

Իրաքում մահացած թուրք զինվորականների թիվը հասել է 12-ի