Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Անի Երանյանը տատիկներին տարել է Սանտա Մոնիկա, մեքենան կայանելուց րոպեներ անց հետեւի ապակին ջարդել են ու ներսում եղած բոլոր իրերը հափշտակել:
«Շնորհավոր նոր մեքենաս:
Չգիտեմ՝ դուք ոնց, բայց ես նման դեպքերում ասում եմ՝ փառք Աստծուն, որ ամեն ինչ նման ավարտ ունեցավ. կարող էր ավելի վատ բան լինել»,- գրել է նա:
Մանրամասն՝ տեսանյութում
Գեւորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեր երկրի առողջապահական համակարգի թիվ 1 օրհասական խնդիրը բժիշկների երկար եղունգներն ու զարդերն են...
Երբ առաջին անգամ լսեցի՝ միամտորեն չհավատացի, որ լուրջ է, սակայն արի ու տես, որ հենց այս օրհասական խնդրի լուծմամբ են զբաղված մեր առողջապահության փառապանծ նախարարության աշխատակիցները:
Սկսեմ նրանից, որ այս օրենքը ևս չի աշխատելու և այն կարող է դասվել «աղամանների» և «հակածխախոտային» օրենքի շարքին, որպես հերթական անբովանդակ պրոյեկտ:
Շարունակեմ՝ եթե մեր առողջապահության նախարարությունը ունենար գոնե մոտավոր պատկերացում բուժաշխատողի առօրյայի մասին, ապա կիմանար, որ օրինակ վիրահատարանում աշխատող անձնակազմը, պացիենտին ինվազիվ միջամտություններ կատարող բուժանձնակազմը մտապես կարճ եղունգներով են, ոչ թե որովհետև «օրենք կա», այլ որովհետև դա անհարմար է աշխատելու համար... Բուժանձնակազմը հանում է բոլոր զարդերը վիրահատական միջամտութկուն իրականացնելիս, ոչ թե որսվհետև «օրենք կա», այլ որովհետև դա հակասում է ասեպտիկայի և անտիսեպտիկայի կանոններին...
Եվ ավարտեմ՝ օրինակ ինչպե՞ս եք պատկերացնում, որ բուժաշխատողները աշխատանքի ժամանակ հանեն ամուսնության մատանին... Ո՞վ կհանդուրժի դա...
Հ.Գ. ժողովուրդ, ահագին գործ կա անելու ոլորտում և եթե այդքան ռեսուրս ունեք, որ սենց բաներ «վերահսկեք» (չի վերահսկվում ո՛չ «ծխախոտի» օրենքը, ո՛չ էլ «աղամանների» օրենքը), ապա կարող եք իրականում օգտակար նախագծերի վերահսկմանն ու իրականացմանը տրամադրել»։
Նոյեմբերին Նիկոլը կմեկնի Բաքու և կստորագրի «Խաղաղության պայմանագիրը». Զոհրաբյան.
Տեսանյութ
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսեց Բագրատ Սրբազանի առաջորդած շարժման արձանագած հաջողությունների մասին․ «Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը հաջողվեց, էսպես ասած, իշխանության բոլտերը թուլացնել ու թելադրել օրակարգ։
Հաջողվեց կլոր սեղանի շուրջ միավորել նախորդ շարժումների ժամանակ միմյանց հետ տարաձայնություններ ունեցող քաղաքական ուժերին․ անտինիկոլ ճամբարում համերաշխության կոնսենսունսը կարելի է համարել կայացած։
Փողոցում տեսնում ենք սոցիալական տարբեր խավերի մարդկանց, ովքեր նախկինում պասիվ դիտորդի կարգավիճակով էին»,- թվեց Զոհրաբյանը։
ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիներին ուղղված՝ հեծանիվ վարելու առաջարկին և նշել հետևյալը․ «Նիկո՛լ, գալիս եմ հետդ հեծանիվ քշելու, առաջարկդ ընդունում եմ, բայց պայմանը հետևյալն ա՝ մեր հետ պտի ախռանա չլնի։
Օր ասա, ժամ ասա»։
Ինչպես հայտնել էինք, Փաշինյանը քաղաքացիներին հրավիրել է համատեղ հեծանիվ վարելու՝ նշելով միանալու 4 պայման:
«Ես էլ ունեմ լուսանկար Փաշինյանի հետ, հեղափոխության ժամանակ դժբախտություն եմ ունեցել նույնիսկ իրեն ողջունելու, ինչի համար ցավում եմ, մեղա եմ գալիս, ներողություն եմ խնդրում և ասում եմ, որ սխալվել եմ:
Իբր իմ դեմ կոմպրոմատ է, այսինքն` իրենք համաձայն են, որ վատն են, պիտի չլուսանկարվեի իրենց կողքին:
Ես սխալվել եմ, ներողություն եմ խնդրում, բայց էդ բիծը կմնա իմ կենսագրության վրա միշտ:
Դա բիծ է իմ կենսագրության վրա, որ ես 2018-ի ապրիլի 23-ին ողջունել եմ իրեն:
Դա կմնա իմ կենսագրության բիծը և խարանը, չեմ կարող ջնջել, ինչքան ուզում է ներողություն խնդրեմ»,-Երևան Տրիբունայի եթերում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Թուրքիայի իշխող կոալիցիայի մաս կազմող Ազգայնական շարժում կուսակցության (MHP) փոխնախագահ, մեջլիսի պատգամավոր Իլյաս Թոփսաքալը նորից անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ թյուրքական աշխարհը միավորելու համատեքստում.
«Պետք է բացվեն մեր պատմական ուղիները։ Այդ պատճառով «Զանգեզուրի միջանցքը» մեզ համար պարտադիր պայման է։ Որպես դրան այլընտրանք ներկայացվող Իրանով ճանապարհը այլընտրանք չէ»։
Սա կարևոր է նորից արձանագրել, որպեսզի հասկանալի լինի, որ Թուրքիան և Ադրբեջանը ոչ թե պարզապես ճանապարհ են ուզում ունենալ, այլ աստիճանական նվաճել Սյունիքը, ուստի Իրանի տարածքով այլընտրանքային ճանապարհների մասին խոսակցությունները պարզապես ուշադրությունը շեղող քարոզչական թեզեր են»։
«Ազգային ճակատ» թելեգրամյան ալիքը լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մինչ դուք մտածում եք՝ ով կարող է պայքարել Փաշինյանի դեմ, ով՝ ոչ, Փաշինյանը Ալիևի հետ
Տավուշում Ադրբեջանական դրոշ է տեղադրում»
Տավուշի մարզի Աճարկուտ գյուղի վարչական ղեկավար Աշոտ Հարությունյանը վստահեցնում է՝ Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերանորոգման ընթացքում որևէ բնակչի հողամասի պատ չի քանդվել։
«Հենապատ և պատ հասկացությունները տարբեր են, հենապատեր կան ճանապարհի եզրերին, որոնք կառուցվել են 1979 թվականին։ Հիմա ճանապարհի շինարարության հետ կապված՝ քանդել ենք, որը նույնությամբ վերականգնվելու է։
Ես չգիտեմ՝ ով ինչ լուրեր է տարածում, թե բնակիչների գույքին վնաս է պատճառվելու և այլն, բայց ես վստահեցնում եմ՝ որևէ բնակչի գույքի վնաս չի պատճառվելու։ Կրկնում եմ՝ ճանապարհի հենապատն է ապամոնտաժվել, որը նույնությամբ ու ավելի լավ որակով վերականգնվելու է։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ պատեր չեն քանդվել, վնաս չի հասցվել մարդկանց, նման բան չկա, կարող եք գալ ու ձեր աչքով տեսնել։ Ավելին՝ բոլոր հենապատերը ճանապարհների եզրերին, համարվում են համայնքային սեփականություն, այսինքն՝ սա ճանապարհի սպասարկման տեխնիկական մասն է, այնպես չէ, որ հենապատը քանդում ու այդպես թողնում ենք, մենք մեր գյուղի թշնամին հո չե՞նք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աճարկուտի վարչական ղեկավարը։
Նրա խոսքով՝ լուրերը, թե դա այլընտրանքային ճանապարհ է, այդպես չէ, գյուղի սովորական ճանապարհն է, որը նորոգում են, աշխատանքները սկսվել են 2024 թվականին։
«Ես տեղեկություն չունեմ, թե ինչ այլընտրանքային ճանապարհի մասին են խոսում։ Մենք ճանապարհն ավելի հարմարավետ ենք դարձնում, որն ունենալու է նաև մայթ։
Վատ բան կա՞, որ ճանապարհը սարքում ենք։ Ես խնդրում եմ, եկեք, տեղում ամեն ինչ տեսեք, տեսեք՝ ինչ աշխարհագրական դիրքում ենք գտնվում, ինչպես ենք ապրում և այլն։ Անհիմն խոսակցություններն ինձ զայրացնում են։
Մենք ուզում ենք մեր գյուղը զարգանա, իսկ դրա համար կարևոր է ենթակառուցվածքների զարգացումը»,- շեշտեց Աշոտ Հարությունյանը։
Հարցին՝ իսկ գյուղի զարգացման համար անվտանգությունը կարևոր չէ՞, Աճարկուտի վարչական ղեկավարը պատասխանեց.
«Խոսակցություններ են պտտվում, որ մեր գյուղը հայտնվել է թշնամու դիրքերի դիտարկման տակ, այդպես չէ։ Ես մեր գյուղի համար հստակ ասում եմ՝ մարդիկ այստեղ ապրել են, ապրում են ու ապրելու են։