Փաշինյանն ինֆորմացիա ու վախեր ունի, որ իմփիչմենթը շատ իրատեսական է, ՔՊ-ում հսկողությունն ուժեղացվել է։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
«Բոլոր այն մարդիկ, ովքեր Նիկոլի դեմ կռիվ տվող են, մեզ համար ընդունելի թեկնածուներ են լինելու։ Լեգիտիմ ճանապարհները երկուսն են՝ իմփիչմենթ և ընտրություններ։ Այս պահին իրատեսականը իմփիչմենթն է, քանի որ ընտրություններում Փաշինյանը կրկին կարող է խաբել ժողովրդին՝ խաղաղություն վերնագրով թուղթ ստանալով Ադրբեջանից ու Թուրքիայից։
Իշխանափոխության հարցը լուծելու համար բոլորի կողքը կանգնած ենք։ Եթե վաղը ՔՊ-ն գա ասի՝ հանրապետականներ գալի՞ս եք իշխանափոխության, ասելու ենք՝ իհարկե գալիս ենք։ Դա նշանակում է, որ ՔՊ-ն միանում է իմփիչմենթին։ ՔՊ-ում էլ լավ հասկանում են, որ իրենք կործանվող ՀՀ-ի պատգամավորներ են։ Նիկոլն էլ գիտի, որ իմփիչմենթը շատ իրատեսական է, խմբակցությամբ նկատմամբ խիստ վերահսկողությունը դրանով է պայմանավորված»,- նշել է Զաքարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում.