Print this page

«Իսրայել-ՀԱՄԱՍ բանակցություններն ավարտվել են առանց համաձայնության»․ #Reuters

By Հուլիսի 07, 2025 6

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի բանակցությունների առաջին փուլն ավարտվել է առանց համաձայնության, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ պաղեստինյան աղբյուրների։

Ըստ այդ աղբյուրների՝ իսրայելական պատվիրակությունը բավարար մանդատ չուներ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության գալու համար։

Գազայում հրադադարի համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվել էին Կատարում։ Հաղորդվում էր, որ համաձայնագիրը կներառի ԱՄՆ-ի երաշխիքներն առ այն, որ ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը չեն վերսկսի ռազմական գործողությունները 60-օրյա հրադադարի ընթացքում և դրանից հետո։ Բացի այդ, համաձայնագրի նախագիծը նախատեսում է իսրայելական զորքերի վերաբաշխում և հետագա դուրսբերում այդ շրջանից, Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարման ժամանակացույցի սահմանում:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews