Print this page

Բաքվի դատարանը մերժել է խափանման միջոց կալանքը փոխելու «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների բողոքները

By Հուլիսի 07, 2025 3

Բաքվի դատարանը մերժել է հուլիսի 1-ին ձերբակալված «Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի փաստաբանների բողոքները՝ նրանց խափանման միջոցները փոխելու վերաբերյալ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են «Սպուտնիկ»-ի խմբագրական խորհրդից։շ

«Այսօր Բաքվի դատարանը քննարկել է մեր գործընկերներ Իգոր Կարտավիխի և Եվգենի Բելոուսովի փաստաբանների բողոքները՝ նրանց խափանման միջոցները փոխելու վերաբերյալ։ Ցավոք, փաստաբանների բողոքները մերժվել են։ Եվ առաջին ատյանի դատարանի որոշումը՝ կալանքի տեսքով խափանման միջոց ընտրելու մասին, մնացել է ուժի մեջ։ Մեր ընկերները մնում են կալանքի տակ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews