Print this page

Աբաջյանի կեղծ պապիկի մասով ասեմ՝ եկավ մի մարդ՝ Ռոբերտի նկարը ձեռքին, ասաց՝ պապիկն է, անձնագիր ուզե՞ի. Ռուբինյան

By Հուլիսի 07, 2025 6

Աբաջյանի կեղծ պապիկի մասով պարզաբանեմ. ապրիլի 23-ն էր, Սերժ Սարգսյանն արդեն հրաժարական էր տվել, փողոցները լիքն էին 100 հազարավոր մարդկանցով, Դաշնակցությունն էլ միացել էր հեղափոխությանը, հետևաբար կարիք չկար ինչ-որ կեղծ մարդկանց բերել, որպեսզի ժողովրդական աջակցություն ավելացնենք: Այս մասին այսօր՝ հուլիսի 7–ին, ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

«Մեր թիմակիցներն ինձ մոտեցան մի մարդու հետ, ձեռքին Ռոբերտ Աբաջյանի նկարն էր, ասաց՝ ես Ռոբերտ Աբաջյանի պապիկն եմ, ցանկանում եմ ելույթ ունենալ: Հիմա խնդրում եմ ինձ լսող ցանկացած անձ ինքն իրեն հարց տա՝ իմ տեղը լիներ ի՞նչ էր անելու, ասելու էր անձնագիրդ ցույց տո՞ւր:

Բնականաբար ասեցի շատ լավ: Երբ որ պարզվեց, որ այդ պապիկը Ռոբերտ Աբաջյանի պապիկը չի, մենք հրապարակային ներողություն ենք խնդրել»,-հայտարարեց Ռուբինյանը:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews