ԱՄՆ գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփին վտարել միգրանտներին երրորդ երկրներ
Հուլիսի 07, 2025

ԱՄՆ գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփին վտարել միգրանտներին երրորդ երկրներ

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումը՝ իրենց հայրենիքից բացի այլ երկրներ, հաղորդել է BBC News-ը։

Դատավորները չեղյալ են հայտարարել ստորին ատյանի դատարանի որոշումը, որը պահանջում էր կառավարությանը տալ միգրանտներին «իրական հնարավորություն»՝ պաշտոնյաներին տեղեկացնելու, թե ինչ ռիսկերի են նրանք բախվելու երրորդ երկիր արտաքսվելու դեպքում: Դատարանի երեք լիբերալ դատավորները դեմ են արտահայտվել մեծամասնության որոշմանը՝ ասելով, որ այն «խրախուսում է անօրինականությունը»:

Գործը վերաբերում է Մյանմարից, Հարավային Սուդանից, Կուբայից, Մեքսիկայից, Լաոսից եւ Վիետնամից ութ միգրանտների, որոնք մայիսին արտաքսվել էին ենթադրաբար Հարավային Սուդան ուղեւորվող ինքնաթիռով։ Թրամփի վարչակազմը նրանց անվանել է «վատթարագույններից վատթարագույնը»։ 

Բոստոնից ԱՄՆ օկրուգային դատավոր Բրայան Մըրֆին որոշել է, որ արտաքսումը խախտում է ապրիլին իր արձակած հրամանը, որի համաձայն՝ միգրանտները պետք է կարողանան ապացուցել, որ երրորդ երկրներ ուղարկվելու դեպքում իրենց կխոշտանգեն կամ կսպանեն, նույնիսկ եթե նրանց մյուս դատական բողոքարկումներն արդեն անհաջող էին եղել։

Անցյալ ամիս գերագույն դատարանը թույլ էր տվել Թրամփին վենեսուելացիներին զրկել ժամանակավոր պաշտպանության կարգավիճակից, ինչը վերաբերում էր մոտ 350 հազար միգրանտների: Մայիսին կայացված մեկ այլ որոշմամբ դատավորները նշել են, որ ԱՄՆ նախագահը կարող է ժամանակավորապես կասեցնել մարդասիրական ծրագիրը, որը թույլ է տվել Կուբայից, Հայիթիից, Նիկարագուայից եւ Վենեսուելայից գրեթե կես միլիոն միգրանտների երկու տարի մնալ ԱՄՆ-ում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՌԴ քաղաքացիություն չունեցող անձանց իրավունք կտրվի պայմանագրային հիմունքներով ծառայել ռուսական բանակում. Պուտինը ստորագրել է օրենքը

Վերաքննիչ քրեական դատարանը Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը թողեց անփոփոխ. փաստաբան

ԼՂ-ից տեղահանվածները կստանան հաղորդագրություն բնակապահովման հավաստագրի իրացումից հետո առկա դրական մնացորդի վերաբերյալ

Ռիո դե Ժանեյրոյում ընթանում է BRICS-ի գագաթնաժողովը

Իրանն Իսրայելում հինգ ռազմաբազա է խոցել․ MWM

Ռուսները հարձակվում են ուկրաինական ճակատի տարբեր ուղղություններով

Ինքնասպան է եղել ՌԴ տրանսպորտի նախարարը, որին Պուտինն այսօր ազատել էր աշխատանքից

ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ զրկեց Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից

Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա վիրшվոր

«Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու իրավունքը ոտնահարվել է թե՛ խորհրդային, և թե՛ անկախ Ադրբեջանի կողմից»

Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բաքու

ՔԿ-ն հերքում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպանի պնդումները

Իսրայելն իմ դեմ մшhափnրձ է կազմակերպել, որը ձախողվել է. Իրանի նախագահ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ռուբլին կայուն է

Ուկրաինական հետախուզությունը հայտնում է Գյումրիում «ռուսական զորքերի խումբը մեծացնելու մասին»