Ռոնալդուն երրորդ տարին անընդմեջ ամենաբարձր վարձատրվող մարզիկն է. Forbes
Հուլիսի 07, 2025

Ռոնալդուն երրորդ տարին անընդմեջ ամենաբարձր վարձատրվող մարզիկն է. Forbes

Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Forbes ամսագրի վարկածով ճանաչվել է 2025 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկը:

Վերջին մեկ տարում Ռոնալդուն վաստակել է 275 մլն դոլար, որից 225 մլն դոլարը ստացել է Սաուդյան Արաբիայի ակումբի հետ պայմանագրով: Եվս 50 մլն դոլար պորտուգալացին վաստակել է տարբեր հովանավորչական համաձայնագրերով։

Վարկանիշի ողջ պատմության ընթացքում «Ալ-Նասրի» ֆուտբոլիստից մեկ տարում ավելի շատ է վաստակել միայն ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը՝ 300 մլն դոլար (2015թ.) և 285 մլն դոլար (2018թ.):

Երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» թիմի խաղացող Ստիվեն Կարին (156 միլիոն դոլար), ինչը ասոցիացիայի համար ռեկորդային է: Երրորդ հորիզոնականում է կարիերան ավարտելու մասին հայտարարած բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին (146 միլիոն դոլար):

Լավագույն տասնյակ են մտել նաև Դակ Պրեսկոտը (ամերիկյան ֆուտբոլ)՝ 137 մլն դոլար, Լիոնել Մեսին (ֆուտբոլ)՝ 135 մլն դոլար, Լեբրոն Ջեյմսը (բասկետբոլ)՝ 133,8 մլն դոլար, Խուան Սոտոն (բեյսբոլ)՝ 114 մլն դոլար, Քարիմ Բենզեման (ֆուտբոլ)՝ 104 մլն դոլար, Սեհեյ Օտանին (բեյսբոլ)՝ 102,5 մլն դոլար, Քևին Դյուրանտը (բասկետբոլ)՝ 101,4 մլն դոլար:

Ամենաշատ վարձատրվող տասը մարզիկները հանրագումարում վաստակել են 1,4 միլիարդ դոլար՝ փոքր-ինչ գերազանցելով անցյալ տարվա 1,38 միլիարդ դոլարը, ինչը ամենամեծ կուտակային ցուցանիշն է այն բանից հետո, երբ Forbes-ը 1990 թվականից սկսեց հրապարակել մարզիկների եկամուտների վարկանիշները: Սա նաև պատմության մեջ ընդամենը երկրորդ դեպքն է (2024 թվականից հետո), երբ լավագույն տասնյակի մասնակիցներից յուրաքանչյուրը վաստակել է ավելի քան 100 միլիոն դոլար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բաքու

ՔԿ-ն հերքում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպանի պնդումները

Իսրայելն իմ դեմ մшhափnրձ է կազմակերպել, որը ձախողվել է. Իրանի նախագահ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ռուբլին կայուն է

Ուկրաինական հետախուզությունը հայտնում է Գյումրիում «ռուսական զորքերի խումբը մեծացնելու մասին»

Կատարվում են ստուգողական և քննչական գործողություններ. Վարդապետյանը՝ Դանիելյանին և Սաղաթելյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին

Ռուսաստան-Ադրբեջան դիվանագիտական ճգնաժամը վկայում է Կովկասում Կրեմլի թուլացող դիրքերի մասին.Stratfor

«Հանգստացի, վեր ընկի տեղդ. ստեղ հարցերը մենք ենք տալիս». Ռուբինյանը՝ Արթուր Սարգսյանին. ԱԺ–ում վիճակը լարվեց

Եվրոպայի վրա հարձակվելու և առավել ևս, այն օկուպացնելու մեր ծրագրերի մասին մեզ ոչինչ հայտնի չէ. Լավրով

Ինչո՞ւմ է մեղադրվում Արթուր Սարգսյանը. Աննա Վարդապետյանը ներկայացրեց միջնորդագիրը

Տվերում ադրբեջանական կազմակերպված հանցավոր խումբ է բացահայտվել

Տաքսիստը և նրա ծանոթը գողացել են պայուսակում եղած 2000 ԱՄՆ և 3000 ավստրալական դոլարները. գողությունը բացահայտվել է

Ձեզ իսկական հաղթանակ է սպասում. Կենդանակերպի 6 նշանների համար ամառը ճակատագրական անակնկալներ կբերի

«Իսրայել-ՀԱՄԱՍ բանակցություններն ավարտվել են առանց համաձայնության»․ #Reuters

«Չկա այնպիսի տարածք, որն իրավապահների համար փակ է». Հասմիկ Հակոբյան