«Երկրորդային շուկայում բնակարանների գները սկսում են նվազել». Անդրանիկ Հարությունով
Հուլիսի 07, 2025

«Երկրորդային շուկայում բնակարանների գները սկսում են նվազել». Անդրանիկ Հարությունով

Վերջին շրջանում հայ հանրության շրջանում բողոքներ կան, որ ռուսների մեծ հոսք այլևս չկա Հայաստանում, ուստի ենթադրվում էր, որ տան վարձավճարներըպետք է նվազեին, սակայն վարձավճարները նախկինի նման պահպանվում են՝ կայուն բարձր։

168.am հետ զրույցում«Silver Rea» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովն անդրադառնալով անշարժ գույքի շուկայում նկատվող միտումներին՝ վարձակալության գներին, առաջին ու երկրորդային շուկայում անշարժ գույքի վաճառքի գներին, ասաց՝ գների մասով հստակ տվյալներ չկան, քանի որ գործարքները հիմնականում չեն գրանցվում։ Չնայած, ՊԵԿ-ը հայտարարել էր, որ սեփականատերերը, որոնք բնակարանները վարձակալությամբ կհանձնեն ու այն չեն գրանցի՝ կտուգանվեն,բոլոր վարձատուները չէ, որ գրանցում են իրենց գույքը։

«Համալիր տեղեկատվություն կարող է տրամադրել Կադաստրի կոմիտեն, իմ փոխանցած տեղեկատվությունը կապված է միայն այն շրջանակի հետ, որի մասով աշխատում է մեր ընկերությունը։

Իրականում վարձակալության գները նվազում են։ Մենք ունեցանք հոսք ՌԴ-ից՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով։ Առաջին հոսքով՝ ՌԴ-ից Հայաստան եկան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անձինք կամ այնպիսիք, որոնք միջազգային հարթակներում ունեին աշխատանք, այսինքն՝ վճարունակ էին ու սկսեցին վարձակալել թանկարժեք բնակարաններ։ Այդ մարդկանցից շատերը վերադարձան Ռուսաստան, մի մասը մնաց Հայաստանում: Նախկինաշխուժությունը չկա:

Ամսական 4-5 հազար դոլար արժողությամբ բնակարաններիվարձավճարների նվազում կա։ Այնուհետև արցախահայերի՝ Արցախից բռնի տեղահանությունից հետո կրկին մարդկանց հոսք եղավ Հայաստան։ Հիմա Արցախի մեր հայրենակիցների դեպքում, երբ ընտանիքի անդամներից մեկը ստանում է 50 հազար դրամ, նրանք հիմնականում վարձակալում են 200-300 հազար դրամանոց բնակարաններ։ Ստացվում է, որ այդ գների բնակարանների վարձավճարները չի նվազում, քանի որ դրա պահանջարկը չի նվազում»,- նշեց Անդրանիկ Հարությունովը։

Հնարավո՞ր է՝ակտիվ զբոսաշրջությամբ պայմանավորված, ավելի բարձրանա բնակարանների վարձակալության գինը, քանի որ Հայաստան եկող մարդկանցից շատերը նախընտրում են վարձել տներ, բնակարաններ: Մեր այս հարցին անշարժ գույքի գործակալության տնօրենըպատասխանեց, որ զբոսաշրջության սեզոնի պիկին, կան մասնագիտացված ընկերություններ, վարձակալում են բնակարանների որոշակի քանակ ու մատուցում հյուրանոցային ծառայություններ։

«Նման բնակարաններ հիմնականում կան Արաբկիրում ու Կենտրոնում, որոնք հանձնվում են օրավարձով։ Զբոսաշրջային սեզոնից հետո, մի քանի ամսով էլ տալիս են վարձով մինչև հաջորդ սեզոնի բացումը»,- նշեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է անշարժ գույքի վաճառքի գներին, Անդրանիկ Հարությունովը փոխանցեց, որ առաջնային շուկայում վաճառքի գները ստաբիլ մնում են նույնը։ Միշտ էլ առաջանային շուկայում թե անշարժ գույքի վաճառքի, թե վարձակալության գներըտարբեր են եղել՝ կախված կառուցապատողից։

«Այսօր բազմաթիվ նախագծեր կան, ու իրենք չեն կարող թանկացնել իրենց գույքը։ Ի տարբերություն երկրորդային շուկայի, որտեղ անշարժ գույքը վաճառում են անհատները, իրենք ինչ-որ բիզնես պլաններ չունեն, առաջնային շուկայում բիզնես-պլաններն առկա են։

Առաջնային շուկայում գներն ավելի հարմար են՝ մասնավորապես եկամտահարկի վերադարձի առումով։ Հիմա երկրորդային շուկան շատ պասիվ է, այսինքն՝ խոսքը վերաբերում է այն բնակարաններին, որոնք գտնվում են հին շենքերում կամ վաղուց շահագործման հանձնված շենքերում են։

Այսօր բազմաթիվ նախագծեր կան, ու մարդիկ չեն կարող թանկացնել այդ գույքն ու վաճառել, մրցակցությունը առաջնային շուկայում մեծ է։ Երկրորդային շուկայում բնակարանների գները սկսում են նվազել»,- ընդգծեց նա։

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 20 Հունիսի 2024 23:49

Լրահոս

Ֆոտո

Ձեզ իսկական հաղթանակ է սպասում. Կենդանակերպի 6 նշանների համար ամառը ճակատագրական անակնկալներ կբերի

«Իսրայել-ՀԱՄԱՍ բանակցություններն ավարտվել են առանց համաձայնության»․ #Reuters

«Չկա այնպիսի տարածք, որն իրավապահների համար փակ է». Հասմիկ Հակոբյան

«Փաշինյանն արեց այն, ինչ ես չարեցի 2011-2012 թվականներին»․ Սաակաշվիլի

Հայ շախմատիստուհիները հաղթանակով են սկսել Բաթումիում ընթացող Աշխարհի գավաթի առաջնությունը

Հութիները հարձակվել են Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի և Աշկելոնի էլեկտրակայանի վրա

«Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքրոջ մոտից հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց

Խարկովում 30 մարդ է վիրավորվել ռուսական հարվածներից

Մոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներ. Պեսկով

Աբաջյանի կեղծ պապիկի մասով ասեմ՝ եկավ մի մարդ՝ Ռոբերտի նկարը ձեռքին, ասաց՝ պապիկն է, անձնագիր ուզե՞ի. Ռուբինյան

Հարսանիքից հետո է պարզվել, որ հարսնացուն իրականում տղամարդ է

Ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով. Եղանակի տեսություն

Երևանում 42-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային

Պարոնյան-Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով

«Որևէ զիջման Հայաստանը չի գնացել և չի գնալու». Արթուր Հովհաննիսյանը՝ Էրդողանի հայտարարության մասին