Իսկ չի լինի՞ «Շողակաթ»-ը փակենք, փողը տանք Հանրայինին. Քանի՞ հոգի է նայում այդ ալիքը. Արսեն Թորոսյանը՝ Շիրինյանին
Հուլիսի 06, 2025

Իսկ չի լինի՞ «Շողակաթ»-ը փակենք, փողը տանք Հանրայինին. Քանի՞ հոգի է նայում այդ ալիքը. Արսեն Թորոսյանը՝ Շիրինյանին

Ես գումարի այլ աղբյուր էլ հայտնբերեցի. իսկ չի լինի՞ «Շողակաթ» հեռուստաընկերության այդ 206 մլն դրամն էլ տանք Հանրայինին, որ ինքը հարստացնի իր հաղորդումների  մշակութային, կրթական բազան, ավելի շատ պրոդուկտ տա եւ «Շողակաթի» հարցը փակենք ընդհանրապես: Այս մասին այսօր՝, հունիսի 5-ին, ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը:

«Օրինակ, վիճակագրություն կա՞, թե քանի հոգի է նայում «Շողակաթը»; Դրա նպատակահարմարությունը ինչ-որ կերպ ստուգվե՞լ է: Ենթադրում եմ՝ օրենքով է սա կարգավորվում, մենք կարող ենք օրենքը փոխենք, գումարներն էլ վերաբաշխենք Հանրային հեռուստաընկերությանը»,-ասաց նա՝ դիմելով Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին:

Վերջինս արձագանքեց. «Օրենքի պահանջ է, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է ունենա կրթամշակութային ալիք: Ցանկացած ընկերությունը կարող է դառնալ գործընկեր, կարող է պետությունն ամբողջ ծախսը վերցնել  իր վրա: Ամբողջ աշխարհում մշակութային ալիքներն ավելի թանկ են արժենում, քան ունիվերսալ բնույթի հաղորդումները: Հանրայինի բյուջեն 6 մլրդ դրամ է, եթե մենք ունենք եւս լրացուցիչ 6 միլիարդ, կարող ենք զրոյից ստեղծել, նաեւ պետք է շենք կառուցենք եւ հագեցնենք տեխնիկայով: Այսինքն 206 մլն դրամն ընդհանրապես թիվ չի որեւէ ալիք պահելու համար:

Երկրորդ, երբ Հանրայինին տրվեց գովազդի իրավունք, հենց նույն պահին բյուջեից այդ գումարը հանվեց: Հետագայում, երբ ստեղծվում էր Առաջին լրատվական ալիքը, մեզ ասացին՝ ձեզ շատ քիչ փող կտանք այդ ալիքի համար, մնացածը ձեր գովազդի գումարներից լրացրեք: Այդպես էլ եղավ»:

Արսեն Թորոսյանը նկատեց, որ ինքը չէր առաջարկում այդ 206 մլն դրամով նոր ալիք բացեն, կամ որ դա մեծ թիվ է. «Ես խոսում եմ ժամանակին ընդունված այդ օրենքի նպատակահարմարության մասին մեր օրերում: Կարո՞ղ է այլեւս պետք չի այդ ալիքը: Եթե այդպես է ամբողջ աշխարհում, որ պետք է կողքից ունենալ կրթամշակութային ալիք, հետ չմնանք աշխարհից»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ուկրաինան կստանա հարյուր հազարավոր ԱԹՍ-ներ․ Զելենսկի

Տեխասում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զnհերի թիվը հասել է 50-ի

Ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել ՌԴ Անդրբայկալյան երկրամասում, կան տուժшծներ

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտ են ՀՀ Սահմանադրության որոշ դրույթներ․ Ալիևի ներկայացուցիչ

Քաղսիում գործող հյուրատներից մեկից առևшնգել են օտարերկրացի տղամարդու

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Մասկը հայտարարել է նոր կուսակցության ստեղծման մասին՝ «Ամերիկա»

Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

Ցանկացած ագրեսիա կարագացնի Իսրայելի ոչնչացումը. ԻՀՊԿ

Telegram-ում 1 միլիոն դոլարանոց աշխատավարձով թափուր հաստիք է բացվել

Իրանը հրաժարվել է միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող ստուգումներից և ուրանի հարստացման դադարեցման պայմաններից. Թրամփ

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի հայտարարությանը

Հյուսիսային պողոտայում ոստիկանական ավտոմեքենա են առևանգել և վթարի ենթարկվել

Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում. Ուկրաինայի հետախուզություն