Մայր տաճարում մատուցվեց պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար
Հուլիսի 07, 2025

Մայր տաճարում մատուցվեց պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար

Հունիսի 30-ին՝ Երեկոյան ժամերգությունից հետո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Արցախի պետական և հասարակական գործիչներ, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ պատանդների ու գերիների ընտանիքների անդամներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։ 

Սրբազան Հայրն իր քարոզում խոսեց մերօրյա դժվարությունների մասին՝ անդրադառնալով նաև անազատության մեջ գտնվող հայորդիներին։ «Քրիստոնեության հազարամյա պատմական փորձառությունը հստակորեն ցույց է տալիս, որ բանտը, գերությունը և նեղությունը անբաժան ուղեկիցներն են արդարության ճանապարհի՝ լինի դա որպես հանցանքի արդար հատուցում, թե որպես արդարությունը լռեցնելու գործիք: Բանտարկվել են առաքյալները, նրանց աշակերտները, հազարվոր քրիստոնյաներ, և վերջիվերջո նաև մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս: Պողոս Առաքյալի Եբրայեցիներին ուղղված թղթում կարդում ենք. «Հիշեցե՛ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ. հիշեցե՛ք նաև չարչարվածներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք» (Եբր. 13։3)։

Քրիստոնյան երբեք չպետք է մոռանա, որ բանտարկումը և գերությունը հաճախ այս աշխարհի անարդարության և ոչ թե արդարադատության արդյունք է, և որ ազատության մեջ գտնվողները հաճախ պակաս հոգևոր ու բարոյական պատասխանատվություն չեն կրում, քան բանտերում գտնվող իրենց եղբայրները», - նշեց Վրթանես Սրբազանը։

Արցախի թեմի առաջնորդը, խոսելով Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի քաղաքական ղեկավարության և ռազմագերիների մասին, ընդգծեց, որ հայ ժողովուրդը կարիք ունի առավել բարձր ազգային ու հոգևոր ինքնագիտակցություն դրսևորելու՝ ի նպաստ հայրենակից եղբայրների ազատության։

«Թշնամին նրանց դատում է, որովհետև նրանք իրենց անձով վկայում են Արցախի անկախության իրավունքի մասին։ Մենք պետք է գիտակցենք, որ անկախ ամեն ինչից, ցանկացած հայ, ով ապրել և գործել է հանուն Արցախի, այսօր կարող էր հանգամանքների բերումով լինել ապօրինի բռնադատյալների փոխարեն», - ասաց Սրբազանը և հավելեց, որ Հայոց Եկեղեցին բազմիցս տարբեր միջազգային և միջեկեղեցական հարթակներում իր արդարացի բողոքի ձայնն է բարձրացրել պատանդառված հայորդիների ապօրինի գերության առնչությամբ։

«Խոր Վիրապի գբում 13 տարի բանտված էր նաև մեր հավատքի հայրը՝ Սուրբ Գիրգոր Լուսավորիչը, ում նշխարների գյուտին նախորդող շաբաթապահքն է սկսվել այսօր: Այս օրերին, երբ բարեպատեհ առիթը ունենք շաբաթապահքի ամեն օրը ամբողջացնելու Մայր Տաճարում մատուցված Սուրբ Պատարագի խորհրդով, չենք կարող մեր սրտաբուխ աղոթքներում չհիշել նաև անազատության մեջ գտնվող մեր երկու հոգևոր եղբայրներին ու Եկեղեցու նվիրյալ սպասվորներին՝ Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսներին, ինչպես նաև ազգային մեծ բարերար ու Հայոց Եկեղեցու նվիրյալ զավակ՝ Տիար Սամվել Կարապետյանին՝ մաղթելով, որ ի վերջո հաղթանակի արդարությունն ու ճշմարտությունը և նրանք կարողանան Տիրոջով զորացյալ հաղթահարել այս փորձությունները», - ասաց պատարագիչ Սրբազանը։

Ժողովրդին ուղղված իր խոսքում Արցախի թեմի առաջնորդը շեշտեց, որ հարկ է անդրադարձ ունենալ, թե ինչքանո՛վ են կատարում Փրկչի պատգամները, արդյո՞ք ունեն բավարար սեր իրենց եղբայրների ու քույրերի հանդեպ, արդյո՞ք մտահոգված են և աղոթում են գերության մեջ գտնվող հայրենակիցների ու բանտարկյալների համար: Պատարագիչ Սրբազանն ընդգծեց, որ մենք ոչինչ չենք կարող պահանջել օտարներից և օտար պետություններից, եթե այսօր չենք միանում տառապյալ ու հալածյալ հայորդիների արդար իրավունքների պաշտպանության գործին։

Վերջում Սրբազանը ներկա հավատավոր ժողովրդին հրավիրեց աղոթքով զորակից ու աջակից լինել բոլոր նեղյալներին ու գերյալներին և նրանց ընտանիքներին, մի կողմ դնել ներքին տարաձայնությունները և հետամուտ լինել ազգային միասնության հաստատմանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բագրատ Սրբազանի հետ որոշել ենք վիրավnրանքների ու զրպարտnւթյունների համար հայցեր ներկայացնել բոլոր օղակների զազրախոսների դեմ. փաստաբան

Նիկոլ Փաշինյանը միջամտում է նախաքննությանը․ Միքայել Սրբազանի պաշտպանների թիմ

Արդյոք ՀՀ-ն Երևան այցի ընթացքում Սլովակիայի վարչապետից պարզաբանում է խնդրել երկրի պաշտպանության նախարարի սկանդալային հայտարարությունների վերաբերյալ․ ԱԳՆ-ն լռում է

Հուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանը

Հուլիսի 3-ից 6-ը ներառյալ ռուս-վրացական սահմանը հատել և ՌԴ է մտել հայկական շշալցված կnնյակով բեռնված 46 բեռնատար. Պապոյան

Բիանկա Սենսորին կրկին ցուցադրել է իր անկեղծ կերպարը

Google Gemini-ը սովորել է կառավարել սմարթֆոնը և գրել WhatsApp-ում. ԱԲ-օգնականը դուրս է գալիս նոր մակարդակ

Հռոմի պապը «մարմինն ու հոգին» վերականգնելու համար մեկնում է արձակուրդ

Թվերը մտահոգիչ են. Ավինյան

Դուա Լիպան տպավորել է եւս մեկ համարձակ կերպարով

Անօրինական միգրացիային աջակցողների նկատմամբ կարող են կիրառվել ԱՄՆ մուտքի մշտական արգելքներ. ԱՄՆ դեսպանատուն

ԱԺ–ն շարունակում է քննարկել ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հարցը (ուղիղ)

Մբապեի ռեկորդը

Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել․ Նիկոլ Փաշինյան

Չինաստանը պատասխան սահմանափակումներ սահմանում ԵՄ բժշկական սարքավորումների գնման վրա՝ առևտրային լարվածության աճի ֆոնին